Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Աստղագուշակ՝ օգոստոսի 3-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր դուք կկարողանաք արժանի կիրառություն գտնել ձեր բազմաթիվ տաղանդներին: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը, որը երբեմն չափից անցնում է, օգնում է գտնել նոր դաշնակիցներ, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ անհաջողության դեպքում նրանք ձեզանից երես կթեքեն: Հին ընկերները կուրախացնեն հաճելի նորություններով, հնարավոր է, որ դա օգնի ինչ-որ վաղեմություն ունեցող խնդիրներ հարթելուն: Ձեր էմոցիոնալ վիճակի վրա չափազանց բարենպաստ կազդի գեղարվեստի թանգարաններ այցելելը: Օրվա երկրորդ կեսին գեղեցիկի հանդեպ ձգտումն այնքան ուժեղ կլինի, որ կփորձեք շրջակա աշխարհը փոխել:

Ցուլ. Օրը չի կարելի թեթև և հաճելի անվանել, սակայն անհաջող էլ չես համարի: Դուք ուղղակի պետք է պայքարեք ձեզ համար ամենակարևոր բանի համար, և այդ ճակատամարտը բավական հրապուրիչ կդառնա: Օրվա երկրորդ կեսին ձեր տրամադրությունը կփչանա, դուք նյարդային կդառնաք, անգամ` վրեժխնդրության հակումներ կցուցաբերեք:  Դուք համառորեն և հետևողական նվաճում եք ձեզ հետարքրքող մարդկանց համակրանքը, պահերով կպչում պահվածք եք ձեզ թույլ տալիս: Ձեր հասցեին բավական շատ քննադատություն է հնչում, ինչին պետք է կարողանաք փիլիսոփայորեն մոտենալ:

Երկվորյակներ.  Դուք ձգտում եք ազնիվ և արդար լինել, ընդունում եք այնպիսի որոշումներ, որ հաշվի առնվեն ոչ միայն ձեր կարծիքները, այլև` ուրիշների շահերը: Նման մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել կոնֆլիկտներից, ստանալ այնմարդկանց աջակցությունը, ում հետ նախկինում դժվար էր լեզու գտնելը: Շատ հարմար օր է այնպիսի մարդու հետ հանդիպման համար, ում հետ պլանավրում եք համատեղ բիզնես սկսել: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները. որքան ավելի մոտ եք տանը, այնքան ավելի հարմարավետ եք ձեզ զգում: Մրսելու վտանգ կա, այնպես որ լավ կլինի` պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկեք:

Խեցգետին. Օրը ձեզ հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Շանս կա գտնել մի մարդու, ով ձեզ կհասկանա կեսխոսքից, կզգա ձեր հոգու ամեն մի շարժում: Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան շատ ներդաշնակ, եթե դուք չփորձեք արագացնել իրադարձությունները, չճնշեք ձեր ընտրային: Ձեր եռանդն այսօր կործանիչ բնույթ ունի, ձեր գործողությունների արդյունքում շատ իրեր կարող են ջարդվել, տեխնիկան ու գործիքները` շարքից դուրս գալ: Ցանկալի չէ ուղևորության մեկնել` ղեկին նստած, իսկ ահա ոտքով զբոսանքների դեմ աստղերը ոչինչ չունեն:

Առյուծ. Այսօր ձեր կենսական եռանդը բավական ցածր մակարդակի վրա է, այնպես որ հնարավորին պետք է խուսափեք ֆիզիկական բեռնվածություններից, որոնք կարող են տհաճ ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Օրը առավելապես հարմար է տանը հանգստանալու, ընտանիքի անդամների շփումների, այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնք չեն պահանջում ուշադրության գերկենտրոնացում: Դուք հիանալի լեզու կգտնեք երեխաների և դեռահասների հետ, սիրով կօգնեք բոլոր նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակներում: Կարող եք նվերներ անել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Կույս. Սա ձեզ համար օրիգինալ գաղափարների, ոչ ստանդարտ որոշումների ու գործողությունների օր է, երբ դուք դրանցով կզարմացնեք շատերին: Ստեղծագործական ներուժը չափազանց բարձր է, և դա անդրադառնում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մարդիկ ձեզ հետ շփվելու մեծ կարիք ունեն, և հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Ահռելի հաճույք կպատճառի թատրոն կան համերգային դահլիճ այցելելը, լավագույն տարբերակը երաժշտական ներկայացում դիտելն է: Օրվա երկրորդ կեսը հագեցած է իրադարձություններով և դու  գրեթե ժամանակ չեք ունենա կատարված իրադարձությունների շուրջ խորհելու համար:

Կշեռք. Օրը առավելագույնս հարմարեցված է համախոհների հետ շփումների, համատեղ գործունեության համար: Ձեզ սատարող մարդիկ շատ բանի են պատրաստ` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Ընդ որում, նրանց, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում, միանգամայն կարող եք վստահել: Ձեզ շատ են խորհուրդներ տալիս, սակայն ավելի լավ կլինի առաջնորդվեք սեփական սթափ դատողությամբ: Հաջող կանցնել գնումները: Հարմար օր է գեղեցկության սրահ այցելելու, իմիջը փոխելու համար: Ռոմանտիկ բնույթի ծանոթությունը լուրջ շարունակություն չի ունենա:

Կարիճ. Չափազանց վառ, հիշվող օր է` լի դրական էմոցիաներով: Դուք կարողանում եք զգալ մտերիմ մարդկանց տրամադրությունը, հասկանալ նրանց ցանկությունները: Շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակ ու հանգիստ են, ձեր բարյացկամությունը չի մնում աննկատ, հմայքը օգնում է սրտեր նվաճել: Շատ լավ օր է ցանկացած հարաբերություններ սկսելու համար` ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի: Քանի որ ձեր կենսական ներուժն օրվա ընթացքում կնվազի, ցանկալի է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հեռավոր ուղևորություններից, հոգնեցուցիչ գործերից: 

Աղեղնավոր. Այսօր դուք ավելի շատ զբաղված կլինեք ուրիշների գործերով, քան` ձեր սեփական: Դա օգտակար է դառնում բոլորի համար, քանի որ դուք գլուխ չեք կոտրում ձեր խնդիրների վրա, այլ գտնում եք դրանց լուծումները ենթագիտակցորեն: Հանդիպումներն ավելի լավ է պլանավորել կեսօրին, քանի որ այդ պահին դուք առավելագույնս բաց եք և շփումներին տրամադրված: Հնարավոր են զգալի ֆինանսական մուտքեր, կամ արժեքավոր նվերներ: Խոշոր գնումներ ցանկալի է չանել, իսկ մանր ձեռքբերումներից իմաստ չունի հրաժարվել: Բարենպաստ օր է տեղափոխվելու կամ տանը վերանորոգում սկսելու համար:

Այծեղջյուր. Լավ օր է լուրջ ու կարևոր գործ սկսելու համար: Ձգտեք առաջ գնալ առանց շտապողականության, ուշադրություն դարձրեք մանր բաների վրա: Օգնականներ կգտնվեն, սակայն բոլոր կարևոր որոշումները ստիպված եք լինելու ինքնուրույն կայացնեք, և դա լավ է, քանի որ ձեր տեսակետը ճիշտ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրականացնել իրենց պատվախնդիր մտահղացումները: Աճում է ձեր ազդեցությունը շրջապատի վրա, և դժվար թե որևէ մեկը ցանկանա դրան դիմակայել: Ձեզ անվերջ դիմում են անօգնական, կորուսյալ մարդիկ: Մտածեք այն հացրի շուրջ, թե արդյոք ցանկանում եք նրանց համար ավերջ օգնական լինել: 

Ջրհոս. Դուք այսօր շատ քիչ եք խոսում, և դա լավ է, քանի որ օրն ավելի հարմար է պրակտիկ գործերի, քան` զրույցների համար: Կարելի է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված բարդ խնդիրներ լուծել, բիզնես պլաններ մշակել: Դուք մտածում եք մաթեմատիկական ճշգրտությամբ, ոչինչ տեսադաշտից բաց չեք թողնում; Սակայն, ցավոք, ձեզ միշտ չէ, որ հաջողվում է ուշադրություն դարձնել շրջապատի զգացմունքների վրա, ինչը կարող է ոմանց համար վիրավորական լինել:   Դուք կասկածամիտ եք և չեք վստահում շրջապատի մարդկանց: Նոր ծանոթությունների դեպքում դա իրեն արդարացնում է, իսկ ահա մտերիմները դրանից նեղվում են:

Ձկներ. Այն ամենն, ինչ դուք մտածում, ասում և անում եք, ճիշտ է, և զարմանալի է, որ շրջապատը միշտ չէ, որ դրա հետ համաձայն է: Ամենայն հավանականությամբ, նրանց հասկանալի չէ ձեր մտքի ընթացքը: Մի զլացեք բացատրություններ տալ` շանս կա աջակցություն ստանալ, և դա ձեզ չի խանգարի: Դուք հակված եք չափից ավեի պահանջել նրանցից, ում սիրում եք, այնինչ ավելի լավ կլիներ փորք-ինչ ներողամտություն ցուցաբերել: Օրը հարմար է ուսման համար, աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ճշգրիտ գիտությունների վրա: Ուղևորությունները ձեզ չեն հոգնեցնում, չնայած որ շատ ժամանակ եք անցկացնում ղեկին նստած: