Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

«Շարժումն իր գոյությամբ արդեն իսկ շատ դրական երևույթ է Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումից պետք է ճիշտ ակնկալիք ունենալ: Նման կարծիք է հայտնում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը:

«Ոչ միայն շարժման արդյունքներով, այլ տեսնում ենք, որ նաև սոցիալական հարցումների արդյունքներով իշխանության վարկանիշը բավականին ցածր է: Մարդկանց դժգոհությունն, իրոք, շատ է, դրանում համոզվել եմ անձնական շփումների ժամանակ, ասենք, առիթ եմ ունեցել մի հեռու գյուղում հոգեհանգստյան արարողության մասնակցելու ու տեսել եմ, թե մարդիկ որքան են քննադատում իշխանություններին, այնքան, որ, ինչպես ասվում է, հերթը մեզ չի էլ հասնում: Խնդիրը հետևյալն է: Հասկանալի է, մարդկանց հավաքում ես հրապարակում, բայց, ի վերջո, խնդիրը հասնում է, ինչպես ընդունված է ասել, շարժման արդյունքների կապիտալիզացիայի, այսինքն՝ որտեղ պետք է երևան արդյունքները, ինչպես պետք է արտահայտվի այն, որ դժգոհությունը հասել է այնպիսի չափերի, որ իշխանությունը պետք է դիրքերը զիջի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ այսօրվա Սահմանադրությամբ դա բավականին բարդ գործընթաց է: «Պետք է բավականին ձայներ հավաքես, որ անվստահություն հայտնես, ընդ որում՝ թեկնածու ներկայացնելով: Սա էլ բավարար չէ, մեծամասնությունը պետք է քվեարկի քո թեկնածուի օգտին: Ճանապարհը սա է: Մյուսը մանդատները վայր դնելու ճանապարհն է: Իրավաբաններն ասում են, որ այնպես չէ՝ դա 90100 տոկոսով բերելու է խորհրդարանի լուծարմանը, բայց, կարծես թե, բերում է, որովհետև Սահմանադրության համաձայն, մեր խորհրդարանը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից: Այսինքն՝ եթե ընդդիմությունը մանդատները հանձնում է և փոխարենը նույն ցուցակից մարդիկ չեն գալիս, խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ: Դա մյուս ճանապարհն է: Երկու ճանապարհն էլ բավականին բարդ է: Ի՞նչ է անում ներկայիս իշխանությունը, ի տարբերություն նախկին իշխանությունների, ուղղակի անտեսում է տեղի ունեցողը: Ասում է՝ որքան ուզում եք մարդ հավաքեք, ինչ է եղել որ: Ժողովրդավարություն է, պահանջներ եք դնում, ոստիկաններն իրենց գործն են անում, շենքերը պաշտպանում են, խնդիր չկա: Այդ իմաստով շատ դժվար է շարժումը բերել ու հասցնել կոնկրետ ինչ-որ արդյունքի: Էլ չենք խոսում տարբեր մանր-մունր գործոնների մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարչապետի թեկնածուի մասին խոսելիս քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է՝ հիմա որպես թեկնածու Բագրատ Սրբազանի անունն է: «Սահմանադրությունը դա արգելում է: Որքան էլ որոշ իրավաբաններ փորձեն ասել, որ այս կամ այն տարբերակով կարելի է հարցը լուծել, պարզ է, որ չի կարելի է: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ վերջին չորս տարին վարչապետի թեկնածուն պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս բոլոր խնդիրները դժվարացնում են շարժման՝ վերջնական արդյունքի հասնելը: Բայց մյուս կողմից՝ ասել, որ, օրինակ՝ շարժումը սխալ ուղու վրա է, ճիշտ բան չի անում, վնասակար է, ընդհանրապես անհեթեթություն է: Շարժումը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դիմադրողականությունը: Շատ հեշտ է պատկերացնել, որ, օրինակ՝ վաղը շարժում չլինի, հավաքվեցին հրապարակում, Բագրատ Սրբազանն ասաց՝ ժողովուրդը քիչ է, շարժումը դադարեցնում ենք:Բնական է, թե ինչ է լինելու:

Հաջորդ օրն Ադրբեջանից և Թուրքիայից լսելու ենք՝ դե, սա տվեք, այն տվեք: Քանի շարժումը կա, կա այդ դիմադրողականությունը: Կես կատակ, կես լուրջ կարելի է ասել, որ այն բոլորին է օգուտ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա զբաղվում է իր ֆիզիկական վիճակով, ստիպված հեծանիվ է քշում, ֆիզիկական առողջությանն է սկսում հետևել: Դրական իմպուլսներ այս շարժումից շատ են գալիս, բայց վտանգն այն է, որ հանկարծ հիասթափություն չլինի, դա ամենամեծ վտանգն է»,-ընդգծում է քաղաքական վերլուծաբանը: Հավելում է՝ պետք է հասկանալ մարդկանց հոգեբանությունը:

«Նախկին շարժումների ժամանակ փողոցային ընդդիմությունն ավելի շատ էր, հատկապես 2020 թ.-ին, հիմա ավելի պասիվ է: Մարդիկ, այո, կողմ են շարժմանը, դեմ են Նիկոլին, բայց քանի որ մի քանի անգամ դուրս են եկել, այսպես ասած, արդյունք չի եղել, հիմա ավելի շատ պասիվ ընդդիմադիրի դիրքում են: Սոցիալական ցանցերում են արտահայտում իրենց դժգոհությունը, ընտրություն կլինի, դեմ կքվեարկեն իշխող կուսակցությանը: Բայց 2020, 2021 թվականների ցույցերի մասնակցության համեմատ, հիմա ավելի քիչ է: Իմ կարծիքով, շատ վճռորոշ է լինելու առաջիկա հինգ-վեց օրը: Տեղի է ունենալու երրորդ մեծ հանրահավաքը հունիսի 9-ին, ինչպես ասում են, «Бог любит троицу»: Եթե չեմ սխալվում, հաջորդ շաբաթ խորհրդարանը պետք է հավաքվի: Կա՛մ հանրահավաքը և խորհրդարանի նիստը կբերեն ինչ-որ արդյունքի, կա՛մ գոնե հանրահավաքի ընթացքում պետք է ներկայացվի կոնկրետ քայլերի հաջորդականությունը, որոնք անելու է շարժումը: Քայլերի կոնկրետ հերթականության մասին պետք է խոսեն:

Ասեն՝ դնելու ենք անվստահության հարցը, եթե դա չստացվեց, ուրեմն մանդատներն ենք վայր դնում: Պետք է սա հստակ նշվի: Երկու մեծ հանրահավաքներն ընդունենք որպես նախապատրաստական, կազմակերպական աշխատանքներ, բայց հետագայում միայն հանրահավաքները կտանեն շարժման հանգչելուն: Այնպես որ, կարծում եմ, որ հունիսի 9-ի հանրահավաքը և առաջիկա մի քանի օրերը կտան հարցերի պատասխանները, թե այս շարժումը կհասնի՞ ավելի կոնկրետ արդյունքների, թե՞ աստիճանաբար նույն ճակատագիրը կունենա, ինչ 2020, 2021, 2022 թվականների շարժումները: Պետք է լավատես լինենք, որ շարժման ղեկավարությունը հասկանում է վտանգները, մասնավորաբար՝ հիասթափության գործոնը: Իրենց հեղինակությունն է ինչ-որ առումով դրված սեղանին»,-ասում է Մարգարյանը:

Այս շարժումով մեր հասարակությունն արտաքին աշխարհին ցույց է տալիս, որ իրականում չի ընդունում այն, ինչ երկրի ներսում անում է օրվա իշխանությունը. «Դա միանշանակ այդպես է: Գիտենք, որ ամեն ինչ Տավուշով չի պրծնելու: Ադրբեջանը Վարդենիսի, Տիգրանաշենի հետ հարցեր ունի: Մյուս կողմից՝ իշխանությունն էլ է փորձում հաշվի նստել դրա հետ՝ փորձում է մաքսիմալ քիչ զիջել Կիրանցում, փորձում է փոխհատուցումը մաքսիմալ շատ տալ, ոստիկաններին պարգևավճար է տալիս, սա՝ կրկին կես կատակ, կես լուրջ: Շարժումը շատ դրական գործընթացներ է առաջ բերում, ուղղակի մարդիկ ուզում են հիմա հարցը փակել, ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, «հարցը երեք-չորս օրվա մեջ փակենք, գնանք հանգստանալու»:

Սա ևս հասկանալի է, բայց օբյեկտիվ գնահատելու համար պետք է ասել, որ շարժումն իր գոյությամբ արդեն իսկ շատ դրական երևույթ է Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից: Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ հաղթի, եթե չհաղթի էլ, զարգանա ու չմարի»: Իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, շարժմանն արձագանքելու յուրօրինակ տարբերակ է գտել՝ հեծանիվ է վարում: Մյուսները ցույց են տալիս, որ իրենք «անհանգստացած չեն մարող շարժմամբ», բայց, չգիտես ինչու, նախագծեր են մշակում, որ եկեղեցուն պատկանող գույքի հետ կապված հարցերը կամ էլ վճարվող հարկերը ստուգեն: Իրո՞ք անհանգստացած չեն: «Ինչպե՞ս կարող են չանհանգստանալ, իրենք էլ գիտեն իրական պատկերը, որ դժգոհությունը շատ մեծ է: Նույնիսկ եթե շարժումը մարի, դժգոհությունը չի մարելու, դժգոհությունն ավելանալու է: Իրենք հաշվի են նստում տեղի ունեցողի հետ, իրենց պահվածքից դա երևում է: Իրենց տեսակետից կեցվածքը ճիշտ է՝ այո, ոչինչ չի եղել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բողոքները նորմալ են, մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում