Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մեկնարկին, նաև հետագա օրերին խոսվում է Եկեղեցու կողմից պայքարի առաջնորդությունը ստանձնելու մասին: Որպես հակադարձում ասվում է՝ Եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ այդքան էլ համաձայն չէ, երբ ասում են, որ շարժման ներկայիս առաջնորդությունը կամ քաղաքական առաջնորդությունն իր վրա վերցրել է Եկեղեցին: «Այո, վերցրել է մեր Եկեղեցու պայծառագույն հայրերից մեկը՝ Բագրատ Սրբազանը, Տավուշի թեմի առաջնորդը: Շատ եկեղեցականներ աջակցում են: Պաշտոնական առումով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէ, որ վերցրել է շարժման առաջնորդությունը: Շատ բնական է, որ մեր եկեղեցու թեմական առաջնորդներից մեկը և հենց Տավուշի թեմի առաջնորդն է գլխավորում այս շարժումը, որովհետև Տավուշ աշխարհի եկեղեցիները, Տավուշ աշխարհի եկեղեցական, հավատացյալ համայնքն է առաջին հերթին վտանգի տակ: Շատ բնական է, որ եկեղեցու ներկայացուցիչը վերցրել է շարժման առաջնորդությունը, նա ունի անվերապահ աջակցություն, շատ բարձր հեղինակություն՝ իր կենսագրությամբ, անցած ուղիով, անցած հետագծով, և այդ է պատճառը, որ այսքան մեծ համարում, լեգիտիմություն ու հեղինակություն ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հասարակության խոսույթում մշտապես շրջանառվում էր այն միտքը, որ նոր՝ երրորդ ուժ է պետք, որը միահյուսված չի լինի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Ամեն դեպքում, տարբեր պատճառներով ձևավորված անվստահություն կա քաղաքական շատ ուժերի ու գործիչների հանդեպ: Սողոմոնյանը հավելում է՝ հիմա դեռևս վաղ է խոսել քաղաքական ուժի մասին: «Սա շարժում է, որին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, այլ շարժումներ: Շատ ուրախալի է այն, որ այս շարժմանը մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք հակոտնյա են իրար, այլ պայմաններում իրար «բզկտում» էին պարզապես, բառի փոխաբերական իմաստով: Որոշակի հույսեր ու լավատեսություն է փոխանցում, որ մենք, ի վերջո, համախմբվում ենք: Ամենակարևորը՝ այստեղ բոլորը գալիս են եռագույն դրոշով, երբեմներբեմն մեր ազգային փոքրամասնությունների դրոշներն են ծածանվում, ինչը լիովին տեղավորվում է շարժման գաղափարախոսության մեջ: Բայց քաղաքական, կուսակցական դրոշներ չկան, բոլորի համար կա մի կարմիր գիծ՝ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը: Այդ առումով բոլորը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մասնակցում են այս շարժմանը, ինչը շատ գնահատելի և ուրախալի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման մեկնարկին հաջորդեց վիրավորանքների, մանիպուլ յացիաների, կեղծ տեղեկատվության տարափը: Թիրախում ոչ միայն Սրբազանն ու եկեղեցին են, այլև բոլորը, ովքեր դեմ են Տավուշում սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, ովքեր հարցեր ունեն իշխանություններին: Ընդ որում, չկան փաստարկված հակադարձումներ կամ քննադատություններ, բանավեճերի նմանվող զրույցներ: Սա օրինաչա՞փ է իշխանության տեսանկյունից, իսկ գուցե վախերի դրսևորո՞ւմ է: «Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը կենսական նշանակության հանգամանք է: Նա և նրա մերձավորագույն շրջանակներն այնքան դավաճանություններ, մեղքեր են գործել, վնասներ տվել մեր երկրին, որ հասկանում են՝ պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն: Ամեն ինչ անում են, որպեսզի պահեն իշխանությունը, իսկ այն պահելով՝ երաշխավորվի, որ չենթարկվեն պատասխանատվության՝ իշխանական տարբեր լծակներով դատարաններին, դատախազությանը ճնշելով: Դրանով է պայմանավորված, որ փորձում են հնարավորինս այս շարժումը բարոյալ քել: Դա անում են սոցիալական ցանցերում նախ շինծու փաստարկներ բերելով, կեղծ տեղեկություններ շրջանառելով:

Փորձում են առաջ տանել նաև հետևյալ թեզը, որն արվեց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Նա իր ասուլիսի ժամանակ ասաց, որ շարժման շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, նորից շահարկվեց «նախկինների» թեզը: Ասացին, որ Մոսկվայից հրահրված շարժում է: Շատերն այն աստիճանի են հասել, որ ասում են, թե բրիտանացիներն ու ռուսները միասին են որոշել իրագործել այս ամենը, այսինքն՝ Բագրատ Սրբազանին միաժամանակ և՛ բրիտանական, և՛ ռուսական ագենտ են համարում: Բայց սա էլ չի աշխատում: Հրապարակը լեփ-լեցուն է, մարդկանց թիվը շարունակում է աճել, մարդիկ վստահում են Սրբազան հորը: Հիմա ակնկալվում է, որ թերևս կսկսեն պատերազմի թեզերը շրջանառել, այն է, որ հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, պատերազմ կլինի: Բնականաբար, այդ հարցում Ալիևն իր աջակցությունը կհայտնի իր փոքր եղբորը, սպասավորին կամ դրածոյին: Ակնկալելի է, որ որոշ հայտարարություններ ու սպառնալիքներ էլ կհնչեն Բաքվից:

Մտքով ու հոգով թունավորված հայհոյողների մի մասը ևս մեր հայրենակիցներն են, քաղաքացիները, որոնք այնքան են մոլորեցվել Նիկոլ Փաշինյանի ու նրան սպասարկող լրատվամիջոցների կողմից, որ մարդիկ իսկապես թշնամաբար են տրամադրված այս ամենի նկատմամբ: Բայց այդպիսիների թիվը, որոնք ակնհայտ ագրեսիա են դրսևորում, բարեբախտաբար, քիչ է: Կան նաև հստակ շահադիտական նկատառումներ ունեցողներ, որոնք կեղծ օգտահաշիվներ ու էջեր են ստեղծում և դրանցով գրոհներ կազմակերպում շարժման վրա: Նրանց ոչինչ չի հաջողվելու, քանի որ հայ ժողովուրդը զարթնում է, առաջնորդությունը վերագտնում է, և լիահույս ենք, որ այս ամենը բերելու է ցանկալի հանգրվանին»,-ասում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը:

Մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության քսան կետանոց ծրագիրը: Հնչեց նաև թերևս շատերին հուզող կարևորագույն հայտարարություններից մեկը՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ: «Այս ամենը շատ տրամաբանական էր: Ի սկզբանե «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց, որպեսզի կասեցվի հակաօրինական, հակասահմանադրական գործընթացը: Բազմաթիվ մասնագետներ, հեղինակավոր մարդիկ ամեն ինչ ասացին, ապացուցեցին, հիմնավորեցին, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ապօրինի ու հակասահմանադրական է, տեղի է ունենում պատերազմի սպառնալիքի ներքո: Տեսանք, որ ոչինչ չի աշխատում: Այս իշխանություններն անհաղորդ են: Ով գիտի, թե էլ ինչ պայմանավորվածություններ ու հանձնառություններ ունեն թշնամու նկատմամբ: Հանրայնորեն ավելի հասկանալի դարձավ, որ խնդիրը հենց այս իշխանություններն են, մինչև նրանք չհեռացվեն, միակողմանի զիջումներին վերջ չի լինելու: Այս զիջումներին հետևելու է Վերին Ոսկեպարը, այսպես կոչված, Սոֆուլու-Բարխուդարլուն, Տիգրանաշենը և այլն, սրանց հետևելու է Սահմանադրության փոփոխությունը, որի մասին վերջին ամիսներին շատ ակտիվ խոսվում է, այնուհետև լինելու է ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների վերադարձը» և այլն:

Հստակ տարվում է պետության կործանմանը: Իսկ պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի իշխանափոխությունը: Սա ամենաառաջին և կարևոր քայլն է: Դրանից հետո երկարատև ու տքնաջան աշխատանք պետք է տարվի, որ երկիրը ռելսերի վրա դրվի, սկսի դիվանագիտությունը գործել, կարգաբերվի ռազմական ոլորտը, տնտեսությունը, սոցիալական ու մյուս ոլորտները: Հրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին, պետք է արժանին մատուցել Սրբազան հորը, որ, ի վերջո, այն խոսքն ասաց, որը շատ-շատերի համար կարևոր էր: Անձամբ ինձ համար ամենակարևորը Նիկոլ Փաշինյան անձի հեռացումն է, դրանից ելնելով եմ միշտ իմ քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունն ապահովել: Բայց մեր հազարավոր հայրենակիցների համար շատ կարևոր է նաև այն, թե ինչպիսին պետք է լինի ապագա վարչապետի չափանիշը, ինչպես ձևակերպեց Սրբազանը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում