Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Politics

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր։

Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի, սեփական ժողովրդին դավաճանելու և մեր երկրի բնակչության անվտանգության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետ: Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ իշխանության արհամարհական վերաբերմունքը, մարդկանց անհիմն ձերբակալություններն ու կալանավորումը միայն այն բանի համար, որ նրանք մտահոգություն են հայտնում իրենց երեխաների ապագայի համար, մեր հայրենիքի՝ Հայաստանի շահերի նկատմամբ իշխանական կամավորության, ոչ կոմպետենտության և դավաճանության վառ վկայությունն են:

Ցանկացած դեմարկացիայի պետք է նախորդի սահմանների դելիմիտացիան։ Միջազգային իրավական տեսանկյունից դելիմիտացիան պետական սահմանի պայմանական սահմանումն է ըստ քարտեզների, որոնց վրա մանրամասն պատկերված են ռելիեֆը, հիդրոգրաֆիան, բնակավայրերը և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները ։ Դա փաստաթղթերի հետ երկարատև աշխատանք է, որը չի ուղեկցվում բաժանարար գծի անցկացման անհապաղ գործողություններով: Դրա սկսելուն պետք է նախորդի սահմանազատման մասին որոշումը, որը սովորաբար պետական սահմանների հաստատման կամ փոփոխման վերաբերյալ խաղաղության պայմանագրերի կամ հատուկ համաձայնագրերի բաղկացուցիչ մասն է:

Միջազգային պրակտիկայում սահմանագծման մասին որոշման շուրջ բանակցությունները տևում են միջինը առնվազն 10 տարի։ Համաձայն ԵԱՀԿ համապատասխան հանձնարարականների (կետ 1.2) ՝ Հայաստանի կառավարությունը պետք է ստեղծեր աշխատանքային խումբ՝ սահմանի ստատուս-քվոյին վերաբերող իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական իրավիճակի մասին: Այդ խմբում պարտադիր կարգով պետք է ընդգրկվեն նախագահի աշխատակազմի, խորհրդարանի եւ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, այդ թվում ՝ պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի եւ հաղորդակցության, ներքին գործերի, սահմանի պահպանության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Համաձայն 4.3. կետի՝ պետք է ստորագրվի «սահմանի մասին պայմանագիրը», որում շարադրված է կողմերի հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին ու նորմերին: Այնուհետև տարվում է քրտնաջան աշխատանք ՝ հաշվի առնելով սահմանամերձ և վիճելի տարածքների բնակչության օրինական շահերն ու իրավունքները, էթնիկ և այլ առանձնահատկությունները, կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսական հողերը,կենսաապահովման համակարգերը և այլն:

ՄԱԿ-ի պահանջների համաձայն՝ սահմանազատման գործընթացում հողի, ջրի և բնօգտագործման հարցերը, ինչպես նաև երկու պետությունների տարածքում մշակութային և պատմական կոթողներին և հուշարձաններին քաղաքացիների անխոչընդոտ հասանելիության պահպանումը, վերականգնումը և ապահովումը պետք է համապատասխան հատուկ միջպետական համաձայնագրերով:

Սահմանազատման նյութերը հիմք են հանդիսանում վերջնական փուլի ՝ սահմանագծման, այսինքն ՝ տեղանքում պետական սահմանի գծի ճշգրիտ որոշման համար ՝ այն հատուկ սահմանային նշաններով նշելով ։ Մինչև այս պահը, միջազգային իրավական և ներպետական նորմերի ընդհանրությամբ պետք է որոշվի և համաձայնեցվի պետական սահմանի ռեժիմը։

Այդպես պետք է լինի։ Իսկ ինչպես են դա անում Հայաստանի իշխանությունները։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանը համաձայնեց զորքերը դուրս բերել Ղազախի շրջանի չորս գյուղերից ։ Ոչ թե մասնագետներ, այլ ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, մե՜կ օրում ավարտել են դելիմիտացիայի գործընթացը։ Իսկ արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր սահմանին առաջին սահմանային սյան տեղադրման մասին, որտեղ ապրիլի 26-ի դրությամբ արդեն տեղադրվել էր 28 սյուն։

Մինչդեռ դելիմիտացիայի (այլ ոչ թե դեմարկացիայի) գործընթացի մեկնարկի համար հիմնարար փաստաթուղթը, որում պետք է արտացոլվի 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների որոշման հիմնարար սկզբունքը՝ դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը պետք է համաձայնեցվի միայն մինչև 2024 թվականի հուլիսի 1–ը։

Համաշխարհային պրակտիկայում պետությունները հաճախ պայմանագրեր են կնքում (իրավունքի վերազիջում) տարածքի հողամասերի զիջման կամ փոխանակման վերաբերյալ, որոնք իրականացվում են համապատասխան փոխհատուցման կամ հողերի առքուվաճառքի պայմաններով։ Ընդ որում, միջազգային իրավունքի համաձայն, վաճառքի ենթակա է միայն տարածքը։ Այս դեպքում բնակչությանը իրավունք է տրվում պայմանագրում նշված ողջամիտ ժամկետում իրենց համար ընտրել հետագա բնակության վայրը և քաղաքացիությունը:

Ըստ 1969 թվականի մայիսի 23 – ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի ՝ ցանկացած փաստաթուղթ անվավեր է, եթե այն ստորագրվել է ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արդյունքում՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները։ Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողություն Տավուշի մարզում կամ հայկական տարածքների նկատմամբ հարկադրաբար ստորագրված ցանկացած պայմանագիր, որտեղ փաստացի անտեսվում են հայերի շահերը, կհամարվի անվավեր և առոչինչ:

Նման շտապողականությունը Փաշինյանի կաբինետը պայմանավորում է երկրի տնտեսական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ է տարածքային վեճերի լուծում։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի իշխանություններն արդեն Արցախը հանել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտների ցուցակից։ Իսկ Բաքուն ցինիկաբար Երևանին ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ամենահզոր տերությունն է և թելադրում է իր պայմանները։ Մարդկության պատմության մեջ թուլությունն ու դավաճանությունը հանգեցնում են ոչ թե խաղաղության, այլ ազգերի անհետացման։ Հայաստանի իշխանությունները դա գիտեն ու հասկանում են, հետևաբար ոչ մի երաշխիք չեն տալիս, հեքիաթներ են պատմում ցուլերի, կարմիր շորերի մասին և գիտակցաբար գնում են մեր երկիրը կործանելու ճանապարհով։

Հետևաբար, Հայաստանի ներկա իշխանությունների բոլոր գործողություններն հակաօրինական են։ Նախ նրանց կտրվի «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից հիմնադրված ազգային հպարտության Հանրային տրիբունալի բարոյաիրավական գնահատականը, իսկ հետո՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան իրավական գնահատականը: Սահմանադրության և օրենքի ոտնահարման մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Սիրելի՛ տավուշեցիներ, ձեր քաղաքացիական դիրքորոշումը և ձեր երկրի հանդեպ իրական սերը անկեղծ հարգանք են առաջացնում: Զինվե՛ք, համբերությամբ, դուք մենակ չեք: Աշխարհասփյուռ հայերը երբեք չեն համակերպվի նման անարդարության և անօրինականության հետ։

Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, ինչպես նաև նրանց միացած «Ժողովրդավարական համախմբում», «Մայր Հայաստան» և «Ազատություն» կուսակցությունները, «Հյաքվե», «Հայ խաչակիրներ», «Դիվանագետների համահայկական խորհուրդ» նախաձեռնությունը, պատգամավորներ և ուսանողներ։
Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ

Արշակ Կարապետյան