Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Politics

Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան չկա նաև այն հարցում, որ հաշվի առնելով այս քաղաքական գործի ենթաշերտը՝ ի սկզբանե կասկածից վեր էր, որ փաշինյանական իշխանություններն ու իրենց հլու կամակատար իրավապահ մարմիններն ամեն գնով գնալու են Արթուր Սուքոյանին կալանավորելու «ճանապարհով», ինչը և եղավ:

Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող իրավապահներից այլ բան սպասելի չէր: Բայց քննարկելու բան կա տեղի ունեցածի հնարավոր պատճառների ու դրան շաղկապվող կարևոր հանգամանքների հետ կապված: Նշյալ լրագրողը մոտ 8 րոպեանոց մենախոսություն է ունեցել, որի ընթացքում, առանց ապացույցներ կամ փաստեր ներկայացնելու, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին արել է արատավորող, վարկաբեկող ու վիրավորական արտահայտություններ:

Մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին մեղադրել է «հայրենավաճառությամբ զբաղվելու» մեջ, հայտարարել է, որ «Կրեմլից միլիոնավոր դոլարներ են ստանում», որպեսզի «Հայաստանը ներքաշեն պատերազմի մեջ», «ԿԳԲ-ի ագենտներ» են և այսպես շարունակ: Դա ասվել է և՛ ընդհանրական առումով, և՛ կոնկրետ անձնավորված: Մասնավորապես, հասկանալի է, ամենից առավել թիրախավորվել է ՔՊ-ի համար ատելի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա նաև՝ Արցախի թեմի պաշտոնաթող առաջնորդ Պարգև Սրբազանը: Տվյալ վարկաբեկիչ մենախոսության հեղինակը նաև պնդել է, որ իր նշած հոգևոր գործիչները Կրեմլից, Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստացել, նաև հավելել է՝ «պացույցներ կան, չէ՞, դրա հետ կապված», թեպետ, կրկնենք, այդ տեսանյութի ընթացքում որևէ ապացույց՝ իր խոսքերից բացի, չի ներկայացրել:

Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Ահա, այս տեսանյութը, ի լրումն 17-18 հազար դիտողների, տեսել է նաև Արթուր Սուքոյանը: Ըստ էության, ինչպես ինքն է պարզաբանել հետագայում, տեսանյութում արված արտահայտությունները վիրավորել են տվյալ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ անդամի կրոնական, ազգային զգացումները, և նա ԱԺ տարածքում (բակում, որքան հայտնի է), տեսնելով Դավիթ Լևոնյանին, փորձել է նրանից բացատրություն ստանալ: Ասենք, ավելի լավ է՝ հենց Արթուր Սուքոյանի պատմածից մեջբերենք. «Այո, նման միջադեպ տեղի է ունեցել:

...Տվյալ երիտասարդը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում իր «առաքելությամբ»՝ եկեղեցին վարկաբեկելու, ինչն ինձ համար անընդունելի է, կարծում եմ, շատերիդ համար՝ նույնպես: Եվ այդ նույն բանը փորձում էի իրեն բացատրել, երբ պատահաբար տեսա նրան ԱԺ բակում, մոտեցա և ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար, որպես հայ, որպես քրիստոնյա, անընդունելի է: Եվ որպես հայ, ես իմ պարտքն եմ համարում ոչ միայն եկեղեցու կողքին լինել, այլև տվյալ պարագայում՝ եկեղեցու մեջքին կանգնել»: Թե հետո հատկապես ինչն ինչպես է եղել, արդեն քննության պարզելիքն է, եթե, իհարկե, անաչառ ու անկողմնակալ քննություն արվի, ինչին, մենք, բնականաբար, կասկածում ենք (մեղմ ասած):

Բայց, որքան էլ, կրկնենք, հարվածելն անընդունելի է, փորձենք հասկանալ քրիստոնյա հայի վրդովմունքի պատճառը: Ի դեպ, այստեղ հարցը նույնիսկ տվյալ լրագրողը չէ, այլ այն հիմնական պատերազմը, որ սկսել է քպական իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հիմնական թեզերը, որ նետվել են դաշտ, նշեցինք, չկրկնենք: Բայց... Որ ասում ենք՝ եկեղեցի, դա ոչ միայն մեր ժողովրդի պատմության մի ահռելի, անփոխարինելի մասն է, այլև նախ՝ մեր եկեղեցու հոգևոր հայրերն են, հոգևոր առաջնորդները՝ կաթողիկոսի, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների գլխավորությամբ: Այդ ո՞վ, այդ ո՞ր հոգևորականն է օտարերկրյա գործակալ կամ հայրենավաճառությամբ զբաղվում: Վերցնենք, օրինակ՝ Կոտայքի թեմի հոգևոր առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Նա ի՞նչ է, «կգբ-ի գործակա՞լ» է, միգուցե «Կրեմլից միլիոնավոր դոլարնե՞ր է վերցրել»:

Հոգևոր գործիչ, որ, հասկանալի է, Գևորգյան ճեմարանն է ավարտել, 1996-ից ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդն է, ավելին՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը 2013-ից ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուն է, Աբովյանի պատվավոր քաղաքացի: Լավ, եկեք Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին վերցնենք , որ 1993-2010 թվականներին Սյունիքի թեմի առաջնորդն է եղել, իսկ 2010ից մինչ օրս՝ Վայոց ձորի թեմի: Գուցե նա՞ է գործակալ (մեղա՜), ««Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» գրքերի, գիտական աշխատությունների հեղինա՞կը: Իսկ միգուցե 2020-ից Գուգարա՞ց թեմի առաջնորդը՝ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Սան Կլաուդի (ԱՄՆ) Սուրբ Հովհաննես համալսարանի շրջանավա՞րտը, որ հոգևոր ծառայության ընթացքում եղել է նաև Վեհափառի գավազանակիրը, շուրջ 10 տարի՝ Մայր Աթոռի լուսարարապետը: Թե՞ Մասյացոտն թեմի հոգևոր առաջնորդ (2021-ից) Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ի դեպ, ուսանել է Օքսֆորդի, Լիդսի, Երևանի պետական, Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարաններում, պատմական գիտությունների թեկնածու (ԵՊՀ), Դարեմի համալսարանի (Անգլիա) փիլիսոփայության դոկտոր՝ աստվածաբանության ոլորտում։ Գուցե որոշ քպականների նկատմամբ «հոգեբանական բռնություն» կարող է ընկալվել, եթե նշենք Գևորգ Սրբազանի դոկտորական թեզի վերնագիրը միայն, բայց անենք այդ բանը. «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)»: Լավ, եկեք «գնանք» Արագածոտնի թեմ, որը 2010-ից առաջնորդում է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որ ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա՝ Լիդսի, Քարդիֆի համալսարաններում (Մեծ Բրիտանիա), աստվածաբանության մագիստրոս է: Ի լրումն, գրաբարից թարգմանել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» գործերը:

Շարունակե՞նք: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով պատմության մեջ առաջին անգամ լիովին հայաթափված Արցախ: Իսկ Արցախի թեմի առաջնորդը 2021-ից Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է: Նա փոխարինեց Պարգև Սրբազանին, որի առողջական վիճակն Արցախին պատուհասած աղետից հետո կտրուկ վատթարացավ, ինչը, ի դեպ, նմանապես շահարկում են քպական քարոզիչները: Բայց ո՞վ է Վրթանես Սրբազանը: Իսկ նա հոգևոր գործիչ է, որ 13 տարի շարունակ՝ 2007-2020 թվականներին ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդն է եղել: Հիշո՞ւմ եք, նախքան փաշինյանենց իշխանության գալը և դեռ դրանից հետո, միառժամանակ, Հայաստանը հաղթանակած ու հաղթանակո՛ղ, թշնամուն լացացնո՛ղ Զինված ուժեր ուներ...Չշեղվենք:

Շարունակենք: Թերևս չշրջանցենք այսօր իշխանականների կողմից ամենից շատ զազրախոսական հարձակումների թիրախում հայտնված, բայցև միլիոնավոր հայերի կողմից աջակցության ու քաջալերանքի, բարի խոսքի արժանացող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ 2015-ից մինչ օրս Տավուշի թեմի հոգևոր առաջնորդին: Բագրատ Սրբազանը ևս փայլուն հոգևոր կրթություն է ստացել, ի լրումն՝ Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (2012)՝ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:

Պարզ ասած՝ գիտությունների դոկտոր է, նաև՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում», «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքերի հեղինակ: Իշխանությունների կողմից շարունակաբար թիրախավորվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականներից մեկն էլ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ (2001 թվականից), Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է: Ի դեպ, Հռոմի պապական արևել յան ինստիտուտի շրջանավարտ՝ Արևել յան եկեղեցական գիտությունների մագիստրոս կոչումով: Հետազոտություններ է արել նաև «Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890-1920 թթ.» թեմայով, ինչպես նաև՝ «Ս. Կղեմես եպիսկոպոս Հռոմայեցու» վերաբերյալ: Մենք այսպես երկար կարող ենք շարունակել, մանավանդ, որ բազմաթիվ են արժանավոր ու հարգված հոգևորականները:

Բայց, այ, թե ինչ միտք ծագեց հընթացս: Եկեք մտովի կողք կողքի դնենք մեր Հայ եկեղեցու հոգևոր հայրերի, առաջնորդների ստացած կրթությունը, գիտելիքներն ու տիրապետած իմացությունը, փորձառությունը, իսկ մյուս կողմում, որքան էլ սրբապղծություն դիտվի (թող ներեն մեր եկեղեցականները) դիտարկենք ՔՊ-ի՝ փողոցից հավաքած, մեծամասամբ խել քը գլխին կրթություն չունեցողների ամբողջ այդ այդ «թիմը»՝ իրենց թիմապետի գլխավորությամբ: Անհամեմատելի է: Ոգեղենություն, վեհություն, ազգային ու հավատ՝ ընդդեմ անհավատության, դատարկության, սուտ «դուխի», զազրախոսության...

Չէ, բայց իսկապես, էլի, ախր ովքեր են ելել և ում դեմ են լեզուները շաղ տալիս: Գիտեք, նման տոտալ պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ վարում են մեկ ադրբեջանական հակահայ, ցեղասպանական ոճրագործ իշխանությունները, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն: Սա նորմա՞լ է: Իհարկե, նորմալ չէ: Չնայած, ի՞նչն է նորմալ այս իշխանությունների օրոք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում