Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
Socity

Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը (2017թ.)

Ինչպես հայտնի է, թե´ Հայաստանի, թե ´Արցախի և թե´ Ադրբեջանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ:

ԵՍԶՈՒ

Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում է սպառազինությունների վերահսկման հարցերը: Այդ պայմանագրի սահմաններում Հայաստան բազմիցս այցելել են արտերկրյա ռազմական տեսչություններ, իսկ հայաստանցի մասնագետները տեսչական ստուգումներ են իրականացրել մի շարք այլ երկրներում (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա և այլն):

Պայմանագրի սահմաններում կողմերը պարտավոր են նաև հաշվետվություններ հանձնել կապված սովորական սպառազինությունների (թե անձնակազմի, թե տեխնիկայի) քանակի և տեղաբաշխման հետ:

Հայաստանի Պաշտպանության նախարարության առաջարկով մենք ուսումնասիրեցինք ԵՍԶՈՒ անդամ պետությունների հաշվետվությունների հիման վրա պատրաստված 2017 թվականի զեկույցը, որից էլ ստորև ներկայացնում ենք տեղեկություններ (բոլոր տեղեկությունները 2017 թվականի սկզբի դրությամբ են):

Կփորձենք ընդգծել նաև այն տվյալները, որոնք 2016 թվականի նկատմամբ փոփոխվել են: Փոփոխված տվյալները շեղ տառերով են:

Հայաստան և Արցախ

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 44.800 է, որից 41.850-ը՝ ցամաքային ուժերն են (մնացածը՝ օդուժ և հակաօդային պաշտպանություն): Ցամաքային ուժերում զորակոչիկների ընդհանուր թիվը կազմում է 18.950:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին զեկույցում թվերը միարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ չէ և հաշվետու չէ: Այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի թվաքանակը, համաձայն զեկույցի՝ 18-20 հազարի միջակայքում է:

Սակայն, թե զեկույցը և թե մենք չենք բացառում, որ իրականում Արցախին վերագրվող զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի մի մասը ներառված է նաև ՀՀ ԶՈՒ թվաքանակում: Սա նաև հաստատվում է այն հանգամանքով, որ 2017 թվականի պառլամենտական ընտրություններին Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող ընտրողների ու պայմանագրային զինծառայող ընտրողների մի մասի ցուցակներում կար ընդամենը մոտ 21 հազար մարդ, այնինչ այդ ցուցակում պետք է լինեին բոլոր 19 հազար ժամկետային և ևս մոտ 5 հազար պայմանագրային ծառայողները: Հետևապես, զեկույցում նշված ցամաքային ուժերի 42 հազար զինծառայողների մի մասը գտնվել ու ծառայում է Արցախում (ԼՂՀ ԶՈՒ-ում):

Ըստ այդմ, Հայաստանի ու Արցախի ցամաքային ուժերի գումարային քանակը հավանաբար, կազմում է մոտ 50-55 հազար ծառայող:

Եվս 4300 զինծառայող կա ՀՀ ոստիկանության և սահմանապահ ծառայության զորքերում:

Կառուցվածք. Հայաստանի Զինված ուժերը բաղկացած են

5 բանակային կորպուսներից (յուրաքանչյուրի կազմում, հիմնականում, մեկական հետախուզական, տանկային, հրետանային գումարտակներ, 2-4 մոտոհրաձգային գունդ, երբեմն նաև կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի գումարտակներ և այլ զորքեր): Տարբերվում է միմիայն Երևանն ու Գյումրին ներառող 5-րդ բանակային կորպուսը, որի կազմում գտնվող զորքերի կազմը առավել համեստ է:
5 առանձին բրիգադներից (հատուկ նշանակության, հրետանային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային և հակաօդային):
6 առանձին գնդերից (2-ական հակաօդային ու ռադիոէլեկտրոնային պայքարի, 1-ական հակատանկային ու ինժեներական): Անցյալ տարվա համեմատ ավելացել է ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ գունդ:
Օդուժից:
Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի Զինված ուժերն ունեն․

101 հատ T-72 տանկ (ևս 8 ավելի հին տանկ) և մոտ 200-300 նման տանկ ունի ԼՂՀ ԶՈՒ-ն (Արցախի վերաբերյալ տվյալների իսկության ստուգումը չափազանց դժվար է): Հայաստանի սպառազինությունում կա նաև 1 միավոր Т-90:
86 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 12 հետախուզական մարտական մեքենա ու 130 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 75-ը՝ БМП-1 են: Զրահափոխադրիչների մեծ մասը БТР-60 և БТР-70 են: Եվ մոտ 250-350 ՀՄՄ ու զրահափոխադրիչ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում:
232 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 38-ը ինքնագնաց, 131-ը՝ քարշակվող, 51-ը՝ համազարկային կրակի համակարգեր և 12 խոշոր տրամաչափի ականանետ:
Հատկանշական է, որ զեկույցում ներառված չեն 2016 թվականի սեպտեմբերին Երևանում ռազմական շքերթին ցուցադրված 2 հատ «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը:
Եվս մոտ 250-300 հրետանային համակարգ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում, որոնցից շուրջ 40-50-ը համազարկային կրակի БМ-21 «Град» համակարգեր են:

Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում հիմնականում «Фогот», «Штурм» և «Конкурс» համակարգեր են: Հակատանկային ստորաբաժանումներն ունեն նաև Т-12 հրանոթներ:
Հայաստանի և Արցախի զինված ուժերի ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է С-75, С-125, «Круг», «Оса» և «Куб» համակարգերից: ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ ստորաբաժանումների սպառազինությունում կան նաև «Իգլա» և «Իգլա-1» շարժական զենիթահրթիռային համակարգեր: Հայաստանի սպառազինությունում կա 2 դիվիզիոն С-300ПС համակարգ:
Հարկ է նշել, որ թեև այդ մասին նշված չէ զեկույցում, սակայն 2016 թվականի ռազմական շքերթից պարզ է դառնում, որ Հայաստանի ՀՕՊ սպառազինությունում կան նաև «Бук» համակարգեր:
Ռազմական ավիացիան բաղկացած է 15 Су-25 «Frogfoot» գրոհային ինքնաթիռներից, 14 ուսումնամարզական ինքնաթիռներից և 2 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներից: Վերջին տարում օդուժի պարկը ավելացել է միմիայն մեկ ոչ մարտական A-319 «Աիրբաս»-ով:
Հայաստանի սպառազինությունում կան նաև տեղական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքեր, որոնք սակայն տեղ չեն գտել այս տարվա զեկույցում:
Օդուժը սպառազինված է նաև 11 МИ-24 և 10 МИ-8 ուղղաթիռներով, ինչպես նաև 2 հրամանատարական МИ-9 ուղղաթիռներով:
Տակտիկական հրթիռային միջոցներից Հայաստանի սպառազինության մեջ կան թվով 8 հատ «Էլբրուս» և 4 հատ «Տոչկա» հրթիռներ: Վերջին տարում դրանց ավելացել են 4 հատ «Իսկանդեր» տեսակի կայանքները:
Ադրբեջան

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 66.950 է, որից 56.850-ը՝ ցամաքային ուժերն են, 7.900-ը՝ ռազմաօդային ու հակաօդային ուժերը և 2.200-ը՝ ռազմածովային ուժերը:

5.000 զինծառայող կա Ադրբեջանի սահմանապահ (այդ թվում՝ առափնյա) զորքերում: Եվս շուրջ 10.000 անձնակազմ ունեն Ադրբեջանի ոստիկանության զորքերը:

Կառուցվածք. Ադրբեջանի Զինված ուժերը (ցամաքային) բաղկացած են 5 բանակային կորպուսների հրամանատարությունից, որոնց մեջ մտնում են 23 մոտոհրաձգային բրիգադներ: Բացի այդ, ցամաքային ուժերի կազմում կա 2 հրետանային, 1 հրթիռահրետանային, 1 հակատանկային, 1 ինժեներական, 1 անվտանգության, 1 կապի և 1 թիկունքի ապահովման բրիգադ:
Առանձին են ԱՀ ԶՈՒ օդուժը և ռազմածովային ուժերը: Ռազմածովային ուժերի կազմում կա ծովային հետևակի դիվերսիոն-հետախուզական մեկ բրիգադ:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի Զինված ուժերն ունեն․

439 տանկ, որոնցից 95-ը T-55, 244-ը՝ T-72 և 100-ը՝ T-90s: Այս տանկերը նախագծվել են համապատասխանաբար 50-ից 90-ական թվականներին:
191 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 15 հետախուզական մարտական մեքենա ու 568 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 88-ը՝ ուշ 1980-ականների արտադրության БМП-3: Զրահափոխադրիչներից 90-ը ադրբեջանական արտադրության են:
554 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 123-ը ինքնագնաց, 207-ը՝ քարշակվող և 112-ը՝ համազարկային կրակի համակարգեր: Եթե անցյալ տարեսկզբին Ադրբեջանն ուներ 6 հատ «Սոլնցեպյոկ» համազարկային զրահապատ հրանետ, ապա այս տարի դրանց թիվը 18 է:
Հրետանու սպառազինությունում կա նաև 120 մմ տրամաչափի 148 ականանետ, որոնցից 36-ը ինքնագնաց զրահապատ «Нона-С» և «Вена» համակարգերն են:

Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում են հիմնականում «Фогот», «Метис», «Конкурс», «Скиф», «Малютка», «Spike-LR» և ինքնագնաց «Хризантема» համակարգերը:
ԱՀ ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է «Круг», С-125, «Оса», «Стрела-10», «С-200», «Бук-1М» և «Куб» համակարգերից, ինչպես С-300ПМ2 «Фаворит» համակարգի 2 դիվիզիոններից:
ԱՀ ԶՈւ սպառազինությունում կան նաև «Իգլա-1» և «Игла-С» շարժական զենիթահրթիռային համակարգեր:
Ադրբեջանի օդուժն ունի 21 գրոհային ինքնաթիռ (մեծ մասը՝ SU-25 «Frogfoot»), 14 MIG-29 «Fulcrum» կործանիչ, 12 ուսումնամարզական և 4 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
Զեկույցում իրարամերժ տեղեկություններ են Ադրբեջանի անօդաչու սարքերի մասին: Սակայն այլ աղբյուրների համաձայն՝ դրանց թիվը տատանվում է 50-ից 120-ի միջակայքում, որոնց մի մասը արտադրվում է Ադրբեջանում:
Օդուժը սպառազինված է նաև 26 Ми-24, 13 Ми-8 2 Ми-2 և 20 Ми-17 ուղղաթիռներով:
Տակտիկական հրթիռային միջոցներից Ադրբեջանի սպառազինության մեջ կան թվով 4 1960-ականների «Տոչկա» հրթիռներ:
Ադրբեջանի ռազմածովային ուժերը հիմնականում սպառազինված են 4 մարտական, 8 պարեկային, 6 ամֆիբիա և այլ (ավելի փոքր ջրատարողունակությամբ և թիկունքային բնույթի) նավերով:
Եվս մեկ անգամ նշենք, որ բոլոր տվյալները 2017 թվականի տարեսկզբի դրությամբ են և հանդիսանում են բաց (ոչ գաղտնի) տեղեկատվություն: