Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

1979 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. անասնապահը կացնի մի հարվածով կիսել էր գործընկերոջ գլուխը

1in.am-ը գրում է.

979 թվականի փետրվարն էր: Ծ. գյուղից ահազանգ ստացվեց, որ կոլտնտեսության անասնագոմում անհայտ չարագործները սպանել են անասնապահ Վաղինակին:

Դեպքի վայր գնացած իրավապահները տեսան, որ անասնագոմի դռները բաց են, բակում են գտնվում կոլտնտեսության մի ցուլն ու երեք կովերը, որոնք այդ ժամին պիտի որ կապված լինեին գոմում:

Վաղինակին սպանել էին անասնապահների կացարանում, որը փոքրիկ սենյակ էր՝ կառուցված անասնագոմի «ներսի ծայրամասում»: Այնտեղ կար մի թախտ, մի փոքրիկ սեղան ու ածուխի վառարան:

Թախտի վրա կծկված դիրքով ընկած էր Վաղինակը, ում համագյուղացիները Վաղուշ էին ասում: Նրա «գանգը կիսված էր» ամենայն հավանականությամբ՝ կացնի ուժգին հարվածից: Թախտը, սեղանը, կացարանի պատերն ու հատակը ամբողջովին արյունոտ էին: Սպանվածի մատների արանքում մնացել էր նրա իսկ արյամբ հանգցված ծխախոտը…

Սպանության գործիքը սենյակում չէր:

Գյուղացիները հայտնեցին, որ հաջորդ օրը պետք է տեղի ունենար Վաղուշի ավագ որդու հարսանիքը…

Անասնապահներն ու կթվորուհիները վստահեցրին, որ երեկոյան բոլոր անասունները գոմում կապված են եղել:

Առաջ քաշվեց անասնագողության փորձի վարկածը՝ միգուցե Վաղուշը գողերին տեսել ու փորձել էր դիմադրել, այդ պատճառով էին նրան սպանել: Պարզվեց, որ կոլտնտեսության անասունների գլխաքանակը չի պակասել՝ ոչ մի անասուն գողացված չէր: Հնարավոր էր՝ գողերը փորձել էին տանել հենց հիշյալ երեք կովերն ու մի ցուլը, Վաղուշը տեսել ու խանգարել էր…

Անասնապահներն այս վարկածը միանգամից հերքեցին՝ ասելով, թե ոչ մի անծանոթ մարդ ցուլին կապած տեղից չէր կարող արձակել, ցուլը շատ կատաղի էր: Ֆերմայի վարիչն ասաց, թե ինքն էլ վախից չէր մոտենում այդ ցուլին:

Կասկածյալների շրջանակը նեղացավ՝ անասնագոմի աշխատողներից մեկն էր ուրեմն արձակել ցուլին ու սպանել Վաղուշին: Բայց ո՞վ կարող էր այդքան դաժան հարվածով վերջ տալ որդու հարսանիքին պատրաստվող Վաղուշի կյանքին:

Անասնապահներից մեկը՝ 75-ամյա Սամսոնը՝ առույգ, շարժուն մի մարդ, իրավապահների ուշադրությունը գրավեց իր բարձր լացով. նա լաց լինելով դեսուդեն էր գնում և անընդհատ ձգտում էր մտնել այն սենյակ, որտեղ կատարվել էր սպանությունը:

Սամսոնը իր պահվածքը բացատրեց նրանով, որ Վաղուշի հետ շատ մտերիմ է եղել՝ «եղբորից առավել էին», հիմա սիրտը «մռմռում է» եղբոր դաժան մահվան համար:

Սամսոնին թույլ չտվեցին կացարան մտնել: Նա գոմում դեսուդեն էր գնում՝ երբեմն կանգնելով հավաքվածների մոտ ու ականջ դնելով նրանց խոսքերին:

Կոլտնտեսության ղեկավարներն ասացին, թե Սամսոնի ու Վաղինակի հարաբերությունները վատ չեն եղել:

Հենց Սամսոնին հանձնարարվեց բակում գտնվող ցուլին ու կովերին գոմում կապելու գործը: Սամսոնը հանգիստ բռնեց կատաղի ցուլի ականջից, տարավ-կապեց գոմում, տեղավորեց նաև կովերին: Երբ լույսը բացվեց, նրա հագուստի վրա ինչ-որ մուգ բծեր գրավեցին իրավապահների ուշադրությունը:

Երևում էր, որ Սամսոնը նեղվում է այդ բծերի պատճառով, նա գաղտագողի զննում էր իր հագուստն ու կոշիկները, երբեմն մաքրում էր կիսավերարկուի կամ ճտքակոշիկի բծերը:

Սամսոնի հագուստն ու ճտքակոշիկները առգրավվեցին ու հանձնվեցին փորձաքննության:

Խուզարկվեցին Սամսոնի տունն ու օժանդակ հարմարությունները: Ներքնահարկում՝ ածուխի կույտի մեջ, հայտնաբերվեցին մի կացին ու մի արյունոտ վերնաշապիկ:

Սամսոնը սկսեց գոռգոռալ, որ իրեն ցանկանում են «մրոտել» ու «շառով տալ»: Նա ասաց, թե նախորդ երեկոյան կովերից մեկը ծնել է, երևի այդ ժամանակ են իր հագուստն ու կոշիկները կեղտոտվել: Իսկ կացնի ու վերնաշապիկի վրայի արյունը բացատրեց նրանով, որ օրեր առաջ ոչխար է մորթել…

Սամսոնի կինը հայտնեց, թե դեպքի գիշերն ամուսինը անհանգիստ էր, նույնիսկ գնացել է կոլտնտեսության կովանոցը՝ ասելով, թե կովերից մեկը ծնում է: Կինն ասաց նաև, որ ամուսինը գիշերով իջել է ներքնահարկ, որոշ ժամանակ մնացել է այնտեղ…

Հարևաններն ու համագյուղացիները Սամսոնի մասին ասացին, թե նա դաժան ու խորամանկ մարդ է: Հիշեցին, որ մոտ երկու տարի առաջ Սամսոնը հարևանի կատվին պարանով կապել էր սյունից, դանակով մորթել էր, հետո կիսել էր կատվի մարմինը՝ պատճառաբանելով, թե այդ կատուն է կերել իրենց թխսի ճտերից 10-ը:

Մարդիկ պատմում էին նաև, որ Սամսոնը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շուտ զորացրվել էր կեղծ հիվանդության պատրվակով՝ իբր ոտքերը թուլացել էին, ականջները խլացել էին…

Կարճ ժամանակում պարզվեց, որ դեպքի գիշերը կոլտնտեսության կովերից ոչ մեկը չէր ծնել: Նաև՝ Սամսոնը վերջին շրջանում ոչ մի ոչխար չէր մորթել:

Երբ Սամսոնին նորից կանչեցին հարցաքննության, նա ձևացրեց, թե սթրեսից խլացել ու համրացել է՝ ոչինչ չի լսում, չի կարողանում խոսել: Նա նաև հացադուլ հայտարարեց՝ «ի նշան իր անմեղ անձի նկատմամբ դրսևորված անարդարության դեմ բողոքի»:

Գաղտնի ստուգմամբ պարզվեց, որ հացադուլ հայտարարծ Սամսոնը կերակրվում է նույն խցում գտնվող կալանավորի հաշվին:

Հաջորդ օրը Սամսոնը տեղից վեր չկացավ՝ հայտարարելով, թե ոտքերն էլ թուլացել են՝ հին հիվանդությունը գլուխ է բարձրացրել…

Սամսոնին տեղափոխեցին հիվանդանոց:

Մի քանի օր հետո ստացվեց փորձաքննության եզրակացությունը՝ Սամսոնի հագուստի, կոշիկների, ինչպես նաև կացնի ու վերնաշապիկի վրա առկա էին մարդու արյան հետքեր, արյան խումբը համընկնում էր սպանված Վաղուշի արյան խմբին…

Հավաքված ապացույցների ճնշման տակ հիվանդանոցից դուրս գրված Սամսոնը տեղի տվեց ու վերջապես խոստովանեց կատարածը:

Նա հայտնեց, թե կռվել ու խռով էր ֆերմայի առաջավոր կթվորուհի Սիրանի ամուսնու հետ: Ամեն անգամ, երբ Սիրանին գովում էին, Սամսոնի սիրտը ջղայնությունից «պայթում էր»: Նրան ավելի շատ զայրացնում էր այն, որ առաջավոր կթվորուհին բարձր աշխատավարձ էր ստանում: Եվ իր հերթապահության օրերին Սամսոնը սկսեց Սիրանին ամրացված կովերին քիչ կերակրել, որ նրանք քիչ կաթ տան: Փչացնում էր նաև այդ կովերի ջրի խմոցները: Չբավարարվելով իր կատարածով՝ Սամսոնը իր հերթափոխային ընկեր Վաղուշից էլ պահանջեց նույնն անել: Բայց Վաղուշը նրան մերժեց՝ ասելով, թե անասուններին խղճում է: Բացի այդ, Վաղուշը Սամսոնի ասածները հայտնեց Սիրանի ամուսնուն:

Սամսոնն այդ մասին իմանալով՝ որոշեց Վաղուշից վրեժ լուծել: Նախ նա հերթափոխը հանձնելիս հայհոյեց Վաղուշին, մի հատ էլ ապտակեց՝ մեղադրելով բերանբացության համար: Գնաց տուն, բայց հանգիստ նստել չկարողացավ:

Երբ ընտանիքի անդամները քնեցին, նա իջավ ներքնահարկ, կացինը վերցրեց, լավ սրեց, դրեց կիսավերարկուի տակ ու գնաց անասնագոմ: Գիշերվա ժամը 2-ը կլիներ:

Վաղուշը նստած էր թախտին, նա զարմացած հարցրեց, թե այդ ժամին Սամսոնն ինչո՞ւ է գոմ գնացել:

Սամսոնը կիսավերարկուի տակից արագ հանեց կացինը, ասաց՝ եկել եմ քեզ սպանելու: Եվ կացնի սուր մասով ուժգին խփեց Վաղուշի գլխին: «Գանգը կես էղավ, արյունը ժայթքեց»,- նկարագրեց Սամսոնը…

Նա դուրս եկավ կացարանից, մտավ գոմ, արձակեց ցուլին ու երեք կովերի, որ տպավորություն ստեղծի, թե անասնագողերն են սպանել Վաղուշին: Գոմի դռները բաց թողեց ու գնաց տուն:

Ինչքան կարողացավ՝ մաքրեց հագուստը, կոշիկները, կացինն ու արյունոտ վերնաշապիկն էլ թաքցրեց ներքնահարկում՝ ածխի կույտի մեջ…

Անասնագոմի հարևանությամբ ապրող գյուղացին գիշերով լսեց ցուլի ձայնը, գնաց գոմ ու գտավ Վաղուշի արնաշաղախ մարմինը…

Սամսոնը խոստովանեց, որ բոլորի ներկայությամբ ցանկանում էր մտնել կացարան, փաթաթվել Վաղուշի մարմնին, որ բացատրի հագուստի վրայից չմաքրված արյան հետքերի առաջացման պատճառը…

Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան Սամսոնին մեղավոր ճանաչեց առանձին դաժանությամբ կատարած դիտավորյալ սպանության համար՝ քրեական օրենսգրքի 99 հոդվածի 6-րդ կետով:

75-ամյա Սամսոնը դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Հաշվի առնվեց նրա տարիքը, այլապես նա կարող էր դատապարտվել նաև մահապատժի…