Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
Politics

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի ծնունդից 7 տարի, և նրա Ոսկեպար այցելությունից ամբողջ 56 տարի առաջ ֆանտաստ գրող Քլիֆորդ Սիմակը, գրել է «Գոբլինների ռեզերվացիա» վիպակը (Գոբլինը անճոռնի արտաքինով հեքիաթային գաճաճ կերպար է): Զարմանալի ճշգրտությամբ և պայծառատեսությամբ նա նկարագրել է այն ամենը, ինչ Փաշինյանը վերջերս ասել է Ոսկեպարում, պարբերաբար կրկնում է Կառավարության նիստերին, կամ Ազգային ժողովում իր ճամարտակությունների ժամանակ։
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա, և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես "խաղաղության" մասին բարի հեքիաթ։ Իսկ մեր երկրի խելամիտ քաղաքացիներին մնում է կարդալ և հետևություններ կատարել, թե ինչու է այսքանից հետո նա շարունակում մնալ իշխանության մեջ։
Տեքստ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե փոխանցեք նաև Ֆեյսբուքում ձեր ընկերներին։ Թարգմանությունը Եկատերինա Թաիրյանի։
++++++++++++++++++
Կիսա-էլֆ. «Գովազդում գրված էր, որ դուք կարող եք այստեղ ասպետական առաքելության մասնակցել», - ասաց Կիսա-Էլֆը քաղաքագլխին: ― Բայց դա չի բացատրում, թե դա ինչ է ներառում։ Կարո՞ղ եք պարզաբանել։
Քաղաքագլուխ. «Պարզ է», ուսերը թոթվեց քաղաքագլուխը՝ ցույց տալով դիմացի բլուրը: ― Այդ բլրի վրա թնդանոթով մի անճոռնի գաճաճ է նստած, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքը։ Դա է հիմնական խնդիրը»։
Կիսա-Էլֆ. «Ահ, հասկանում եմ: Այսպիսով, գաճաճին պետք է սպանել...»:
Քաղաքագլուխ. «Ի՞նչ: Ո՛չ։ բացականչեց քաղաքագլուխը, աչքերը չռած, ձեռքերը թափահարելով։ ― Մենք չե՛նք կարող սպանել նրան։ Եթե մենք դա անենք, միջազգային հանրությունը կասի, որ դա ցեղասպանություն է, իսկ մենք ռասիստ ենք»:
Կիսա-Էլֆ. «Ուրեմն ի՞նչ: Ինչ ուզում են, թող ասե~ն»։
Քաղաքագլուխ. «Ուրեմն զորք կուղարկեն այստեղ», - մռայլ ավարտեց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Հմմ», մտածեց Կիսա-Էլֆը: ― Ուրեմն, այս վնասատուն կրակում է քեզ վրա, իսկ դու միայն համբերում ես ու չե՞ս համարձակվում հակահարված տալ։
Քաղաքագլուխ. «Չենք համարձակվում»,- ձեռքերը տարածեց քաղաքագլուխը. «Հակառակ դեպքում մեզ ագրեսոր կկոչեն»։
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, իսկ եթե մենք չսպանենք գաճաճին, այլ քշե՞նք նրան»:
Քաղաքագլուխ. «Իր բլուրի՞ց. Անհնարին է. Այդ ժամանակ մեզ կկոչեն օկուպանտներ»։
Կիսա-Էլֆ. «Բռնե՞լ նրան և խլե՞լ թնդանոթը»:
Քաղաքագլուխ. «Զավթիչներ կասեն մեզ…».
Կիսա-Էլֆ. «Փակեք նրան իր զենքով... Լավ, լավ, մի պատասխանեք», - արագ ասաց Կիսա-Էլֆը, երբ քաղաքագլուխը սկսեց խոսել: Ես հասկանում եմ. Իսկապես, հետաքրքիր դեպք է։
Արքայադուստր. ― Ուրեմն, ի՞նչ եք ուզում մեզնից, անհամբեր հարցրեց արքայադուստրը։ «Մենք չենք կարող սպանել, զինաթափել, բռնել կամ քշել, ուրեմն ի՞նչ է մնում։ Վերադաստիարակե՞լ։ Դա մեր տիրույթում չէ»։
Քաղաքագլուխ. «Ոչ, իհարկե ոչ... Նման աշխատանքի համար մենք հոգեբան կկանչեինք: Բայց հետո միջազգային հանրությունը մեզ կմեղադրի հոգեբանական ճնշման մեջ»։
Թզուկ. «Եվ բնիկների ավանդույթները պղծելու համար», - ավելացրեց Թզուկը՝ հանդիսավոր գլխով անելով: «Թնդանոթով մարդկանց վրա կրակելը գաճաճների սուրբ գործն է»։
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- գոհացած բացականչեց քաղաքագլուխը: 'Դու ինձ հասկանում ես.'
Արքայադուստր. «Ուրեմն ի՞նչ է ձեզ պետք մեզանից»:
Քաղաքագլուխ. «Ծանրոց հասցնել»,- հառաչեց քաղաքագլուխը:
Արքայադուստր. «Գաճաճի՞ն»:
Քաղաքագլուխ. «Այո։ Այդ բլրի վրա սննդի պաշար չկա։ Մեկ ժամից գաճաճը սովի կմատնվի, զինադադար կհայտարարի, բանակցություններ կսկսի։ Նա դա անում է ամեն օր։ Պահանջում է ուտելիք, գինի, զենք, երբեմն՝ այլ բան... Հետո, երբ կշտանում է, հայտարարում է, որ խաղաղ բանակցությունները կանգ են առել և վերսկսում է կրակոցները։ Միջազգային հանրությունը շատ համակրում է նրան։ Կարծում է, որ նա սկզբունքային է»։
Կիսա-Էլֆ. «Եվ եթե հրաժարվեք նրան սնունդ և զենք տրամադրել...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն, որ…»
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, հասկացանք», - ձեռքը թափահարեց Կիսա-Էլֆը:
Քաղաքագլուխ. «...և զորք կուղարկեն», փնթփնթաց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, բայց ինչո՞ւ մենք: Դուք կարող եք ուղարկել ինչ-որ մեկին ձեր ժողովրդից՝ ծանրոցը տանելու համար»։
Քաղաքագլուխ. «Մենք արդեն ուղարկել ենք: Ոչ ոք չի վերադարձել։
Կիսա-Էլֆ. «Ի՞նչ է, գաճաճը սպանե՞լ է բոլորին»:
Քաղաքագլուխ. «Նա պնդում է, որ չի արել այդպիսի բան»:
Կեսա-Էլֆ. «Ե՞վ...»
Քաղաքագլուխ. «Եվ միջազգային հանրությունը հավատում է նրան»:
Կեսա Էլֆ. «Եվ...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն՝ մենք սադրիչներ ենք։ Տեսեք, նա`գաճաճը,հանդես է գալիս խաղաղ նախաձեռնությամբ, ցուցաբերում բարի կամք: Եվ եթե ինչ-որ բան այն չէ, ակնհայտ է, որ մենք մեղավոր ենք դուրս գալիս: Բայց դու... դե դու դրսից մարդ ես, կարող է քեզ չդիպչեն»:
Կիսա-Էլֆ. «Լավ», եզրափակեց Կիսա-Էլֆը: «Եթե մենք մի կողմ թողնենք բոլոր քաղաքական անհեթեթությունները, ապա ձեզ պետք է, որ մենք հաճախորդից ծանրոց վերցնենք և հասցնենք ստացողին, չէ՞։ Պարզապես սովորական փոստային առաքելություն: Մնացածը քո խնդիրն է։ Ճիշտ է՞'
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- հաստատեց քաղաքագլուխը։ ― Դե ինչ, գործարքը կայացած է՞։
Կիսա-Էլֆ. «Համաձայն եմ», - գլխով արեց Կիսա-Էլֆը: Քաղաքագլուխը թեթևացած հառաչեց:
Արքայադուստր. «Կարո՞ղ եմ մի հարց տալ», ձեռքը բարձրացրեց Արքայադուստրը: «Դուք այնքան վախենում եք, որ միջազգային հանրությունը ձեզ անվանի ագրեսոր, միլիտարիստ կամ ավելի վատ բան, բայց ինչպե՞ս են ձեզ հիմա անվանում»:
Քաղաքագլուխ. «Կատարյալ ապուշներ»,- տխուր պատասխանեց քաղաքագլուխը։
(C) Clifford Simak «Goblin Reservation» 1968 թ