Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
Politics

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բանի մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բանի մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ինքնակամ Աուշվից կամ ներքին առողջացում. Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում.

Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։

Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձեի ծրագիրը, որը ներկայացվել է հասարակությանը, կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»։ Ազգային խնդիրներն էլ ձևակերպված են հստակ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի և Օսիայի վերադարձ՝ խաղաղ ճանապարհով։

Իրան, Թուրքիա. Լրիվ այլ, ծանր քաշային կատեգորիայի պետություններ են, իրենց` դարերով անփոփոխ ստրատեգիաներով և շահերով, ու դարերի ընթացքում միլիմետր չեն շեղվում դրանցից կամ զիջում դրանք։

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բան մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։ Ոչ մի ազգային տեսլական, ոչ մի ստրատեգիական պատկերացում։ Ոչ թե «թուրքի» կամ «ռուսի» մեղքով, այլ՝ հենց սրա պատճառով է, որ մենք այսքան կազմաքանդված ու անհեռանկար վիճակում ենք այսօր։

Մեծ հաշվով, այսօր կա երկու «ազգային տեսլական»։ Մեկը դնում է Նիկոլը. այն պայմանականորեն կարելի է կոչել ինքնակամ Աուշվիցի կոնցեպտ՝ հանձնվենք, ամեն ինչ զիջենք, գուցե կապրենք, գուցե՝ ոչ, աներաշխիք։ Մյուսը Միքայել Սրբազանի «հիվանդ ժողովրդի» կոնցեպտն է, որի առանցքում պետության էությունը չհասկանալու ախտն է։

Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ։ Սրբազանի կոնցեպտը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, բայց այն չի պարունակում բուժման ոչ պրոցեսը, ոչ տարբերակները։

Հայաստանի այսօրվա կարևորագույն խնդիրը հետպատերազմյան վերականգնումն է, որը թույլ կտա դուրս գալ ազգային և պետական խոր ճգնաժամից։ Այստեղ են պետք նոր գաղափարներ, նոր պատկերացումներ, նոր տեսլականներ։ Այստեղ նուրբ սահման կա՝ էմոցիաների և ռացիոնալ մտածողության։ Էմոցիան տեղ չպետք է ունենա, նրան պետք է փոխարինի երազանքը, իսկ մնացածը սառը, ռացիոնալ պետական մտածողությունն է։

Հենց սա է, որ մենք չենք առաջարկում մեր ժողովրդին, թեկուզ՝ հոգնած, թեկուզ՝ հիվանդ, թեկուզ՝ անհուսության մեջ գտնվող։ Առաջարկենք, ու դա կլինի բուժման պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ո՞վ կամ ովքե՞ր դա պետք է անեն. ոմանց թվում է, թե վերջապես կգտնվի մեկը, ու կասենք՝ հենց սրան էինք սպասում, ու կկարգենք նոր լիդեր։ Չի լինելու նման բան, հնարավոր չէ նման բան։

Հայաստանի այսօրվա ազգային իդեան հետպատերազմյան վերականգնում է, որը ենթադրում է իրավիճակի կայունացում, ներքին առողջացում, ժամանակակից պետության կառուցման հիմքեր և ազգային խնդիրների պաշտպանություն։ Հիմա սրա մշակողը չկա, կրողը չկա, քարոզողը չկա, բա ի՞նչ ենք ուզում այս ժողովրդից, բա ո՞նց բուժվի։

Դրա համար էլ այս աննորմալ վիճակում ո´վ ինչպես կարողանում է՝ իրեն պահում է. մեծ մասը փակվել է տներում և անհաղորդ է կատարվողին, մի զգալի մաս Գրին Քարտի վրա է նստած, մնացածն էլ՝ տարբեր ձևերով։

                                             Լուծումը միակն է

Ներքին հաշտության իդեայով պետք է գնալ նոր խոշոր առաջնորդության ձևավորմանը, որի ռեսուրսը կա՝ անհատներ, եկեղեցի, բանտեր՝ Բաքվի ու Երևանի։ Ռադ անել էս գլխից պաշտոն ու կարգավիճակ ուզողներին, դատարկ ամբիցիաներով շարժվողներին, պարզ խոսել ու հասկանալ, թե ո´վ է խանգարում կոնսոլիդացիոն պրոցեսներին։ Տեսանելի ժամանակահատվածում մշակել «Հետպատերազմյան վերականգնման հիմնական դրույթները», սկսել գրագետ աշխատել՝ ողջ Հայաստանով, ողջ հայկական աշխարհով, ողջ տարածաշրջանում, դաշնակիցների ու միջնորդների հետ»,- գրել է Հովհաննիսյանը։