Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Socity

Մշակութային հեղափոխությունն այն կլինի, որ տականքն անելիք չունենա երկրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է երգահան Դավիթ Ամալյանը

– Պարոն Ամալյան, վերջերս նախագահը հանդիպեց մշակութային գործիչներին: Այդ հանդիպումը նախագահի՞ն էր պետք, թե մշակութային գործիչներին:

– Ես հիմա ցանկանում եմ հասկանալ, թե այդ հարցի պատասխա՞նն ում է պետք: Այդ հանդիպումը մեր ժողովրդին էր պետք: Որովհետև հանդիպման իմաստը նախ և առաջ այն էր, որ հանդիպող կողմերը շփվեցին բանակի հետ: Կային անգամ շատ գործիչներ, ովքեր առաջին անգամ էին լինում զորամասերում: Բանակի հետ շփման ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում նախագահների հետ: Կրկին առաջ քաշվեցին խնդիրներ, որոնք երկուստեք կարևոր էին:

– Իսկ մեր զինվորն այսօր հավատո՞ւմ կամ վստահո՞ւմ է մեր մտավորականին:

– Զինվորն իր արած գործին է հավատում: Եվ կարևորն այդ է: Նա թքած ունի քաղաքականության ցանկացած մեկնաբանության վրա: Նա իր երկրի սահմանն է պահում, իսկ սահմանից ներս իր ընտանիքն է, իր հայրն է, մայրն է…
Այսինքն` մեր զինվորն իր կոնկրետ անելիքը գիտի: Նրան քաղաքական հոսանքների մեջ խառնելը համարում եմ ամենաքիչը դավաճանություն:

– Դե, դուրս է գալիս, որ այդ հանդիպումն ավելի շատ մտավորականին էր հարկավոր:

– Ինչ–որ տեղ համաձայն եմ Ձեզ հետ: Սա այն դեպքն է, որ գնացել էինք ուխտատուն: Թե՛ որպես հանդիպում, թե՛ համերգի նպատակով ինչքան եղել ենք սահմանամերձ զորամասերում, ես ինձ զգացել եմ ուխտատուն գնալիս: Այդպես ավելի եմ ոգևորվել: Ճիշտ է` լավ է, որ գնում ու շփվում ես զինվորների հետ. նրանք լավ են զգում դրանից: Բայց միաժամանակ դու ես նաև ոգևորվում: Ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ էր, երբ վետերանները բարձրացան դիրքեր, տեսան, որ տղաները շատ ավելի լավ գործ են անում, քան կպատկերացնեին: Այսինքն` մեր սերունդն այս առումով լավ իմաստով առաջ է գնացել:

– Ձեզ հարց չե՞ք տալիս` մեր այս հրաշալի սերունդը, որ այսպես ինքնազոհաբար երկիրը պաշտպանեց, հողը պաշտպանեց, որտեղի՞ց է լիցքերը վերցրել, այդ ի՞նչ դաստիարակություն է ստացել, ո՞վ է նրան տվել հոգևոր այդ ուժը:

– Երբ մենք ժամանակին խմում էինք Արցախյան պատերազմում զոհված տղերքի կենացը, ասում էինք` տղերքը սերմ դարձան հողի մեջ` հետագա սերնդի համար: Փաստորեն մենք չէինք սխալվում այն ժամանակ: 25 տարի առաջ զոհված մեր նահատակների սերմերը հոգևոր առումով փոխանցվել են մեր այսօրվա սերնդին:

– Դավիթ, այսօր փոփոխություն կա՞ մեր մշակութային քաղաքականության մեջ, նկատո՞ւմ եք Դուք:

– Նախ ես կարծում եմ, որ «մշակութային» և «քաղաքականություն» բառերն իրար չեն համապատասխանում: Բայց դա կարելի է ասել զուտ մշակույթի վերադասավորումների առումով: Ավելի ճիշտ` արվեստի տարբեր ճյուղերի, մասնագիտությունների: Մշակույթն ավելի լայն հասկացություն է:
Իհարկե, չեմ ցանկանում բացասական բաներ ասել նախորդ նախարարի մասին, բայց պետք է շեշտեմ, որ ներկա նախարարը` Արմեն Ամիրյանը, բավականին համարձակ և լուրջ քայլերով է հանդես գալիս: Բավականին դրական ու արդյունավետ գործունեություն է ծավալում: Տա Աստված, որ կարողանա իրականություն դարձնել իր նպատակները:

– Իսկ շա՞տ ժամանակ է հարկավոր, որպեսզի արդյունքը երևա:

– Որևէ արդյունք երևալու համար չենք կարող կոնկրետ ժամանակահատված նշել: Մեկ էլ կարող է անցնել երկու տարի, ու հասկանանք, որ այսքան բան է փոխվել մշակութային մեր կյանքում: Կարող է ինչ–որ բան տեսնենք հենց երկու ամիս հետո:
Բայց այն, նորից անդրադառնամ հանդիպման թեմային, որ երկու նախագահները մշակույթի մարդկանց հետ միասին եղան զորամասերում, այցելեցին հայ զինվորին, արդեն մեծ խորհուրդ ուներ: Եվ դա հենց նախարարի նախաձեռնությունն էր:
Հանդիպման մասնակից բոլոր կողմերը իրար փոխանցեցին շատ էական լիցքեր և այդպիսիք նաև տարան իրենց հետ: Սա շատ լավ քայլ էր, և համարձակ քայլ էր, երբ ի վերջո ստեղծվում է համերաշխության մթնոլորտ:
Ինչպես Վազգենն էր ժամանակին զգուշացնում ներքին թշնամու համար: Մենք էլ, իհարկե, գիտենք, որ ներքին թշնամի կա: Եվ ավելի վտանգավոր է ներքին այդ թշնամին: Բայց ներքին թշնամիներն իրար համար ընդդիմության և դիմության շարքերը չեն: Դրանք մարդկային այն տեսակներն են, որ ամեն տեղ են լինում և ամեն ժամանակ են լինում: Երբ շարժումը սկսվեց, ես 14 տարեկան էի: Այնպես որ արդեն երեք իշխանություն եմ «փոխել» որպես քաղաքացի: Եվ տեսել եմ, որ երեք իշխանությունների ժամանակ էլ տականքը եղել է և՛ ներքևում, և՛ միջին դասում, և՛ իշխանության վերին էշելոններում:
Ա՛յ, մշակութային հեղափոխությունն այն կլինի, որ այդ տեսակը` տականքը, հասկանա, որ ինքն այս երկրում անելիք չունի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: