Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Socity

Արցախից բռնի տեղահանված շուրջ 5000 ընտանիք «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից ստացել է 100 տոննա օգնություն

«Միասնական և հոգատար». այս խոսքերը միավորել են «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներին, որոնք ավելի քան երկու ամիս տևած աշխատանքների շրջանակում պատրաստել ու Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների են փոխանցել իրենց ջերմությունն ու, իհարկե, առաջնային պարենային մթերքների արկղերը` ձմռան այս դժվար ամիսներին դիմակայելու համար: Շահառուների ընտրությունն ու աշխատանքի համակարգումը հնարավոր է եղել Հայկական կարմիր խաչի ընկերության անմիջական աջակցությամբ` կողմերի միջև ձևավորված գործընկերության շրջանակում: Պարենային մթերքների ընտրությունից մինչև տուփերի մեջ հատ-հատ տեղավորում, ապա որակի ստուգում. «Գալաքսին» պատասխանատվությամբ է մոտեցել աշխատանքին` արժանապատվությամբ ու նրբանկատությամբ այն շահառուներին փոխանցելու:

«Մեր ժողովրդին պատուհասած այս աղետի ժամանակ մարդկային հատկությունները պահպանելը, ուշադիր, սոցիալապես պատասխանատու լինելն այն կարևոր արժեքներն են, որին մենք և’ դավանել ենք, և’ շարունակելու ենք դավանել: Մենք գործով, ոչ թե խոսքով պիտի ցույց տանք, որ նման իրավիճակներում մարդ լինելը, թերևս, մեր ամենամեծ պարտականությունն է»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր,  գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Միասնական և հոգատար»  նախաձեռնությունը «Գալաքսիի» հիմնադիրների, խմբի կազմում հանդես եկող ընկերությունների և աշխատակիցների ջանքերի արդյունքն է, որտեղ և’ ֆինանսական, և’ կամավորական մեծ ներուժ է հավաքվել: Երևանում տեղավորելուց հետո, շուրջ 100 տոննա ընդհանուր ծավալով պարենամթերքը 20կգ կշռող  արկղերի միջոցով տեղափոխվել են Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում գտնվող Հայկական կարմիր խաչի կենտրոնակայաններ, ապա բաշխվել մարզերում բնակություն հաստատած 5000 արցախցի ընտանիքների: Սա իր տեսակով ամենախոշոր մարդասիրական նախաձեռնություններից է կորպորատիվ ոլորտի ընկերությունների շրջանում, որն իրականացվել է հոկտեմբերից հունվար ամիսների ընթացքում:

«Մենք երախտապարտ ենք «Գալաքսի» համայնքին` ցուցաբերած նախաձեռնողականության և պատասխանատու մոտեցման համար: Այս աղետի մասշտաբները շատ մեծ են և դեռևս ամբողջապես հասկացված չեն։ Այդ պատճառով յուրաքանչյուրիս ուշադրությունը շատ կարևոր է այդ մարդկանց կողքին կանգնելու համար: «Գալաքսի» ընկերությունների խումբն այդ առումով բացառիկ օրինակ է, թե ինչպես կարող է մասնավորը սոցիալական պատասխանատվություն դրսևորել։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հումանիտար բնագավառում շատ կարևորվում ու գնահատվում է: 5000 ընտանիքների պարենային փաթեթների տրամադրման գործում մեծ էր կամավորական աշխատանքի հատվածը, առանց որի դժվար կլիներ իրականացնել այս ամենը: «Գալաքսի» ընկերությունների խումբը փայլեց նաև այդ հարցում: Հայկական կարմիր խաչը այս համագործակցությունը համարում է ստացված և շնորհակալություն է հայտնում «Գալաքսի» ընկերությունների խմբին՝ նախևառաջ նախաձեռնողականության և գործն ավարտին հասցնելու հետևողականության համար: Սա իրականում օրինակելի համագործակցություն է»,- նշել է Հայկական կարմիր խաչի գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

«Միասնական և հոգատար» սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրականացվել է  «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ»,  «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ»  ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվել են «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից: Աշխատանքների համակարգման համար կամավորագրված 300 աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները ցերեկային ու երեկոյան հերթափոխով փաթեթավորել են արկղերը, որպեսզի դրանք ապահով հասնեն շահառուներին, և այդ հարցում իր մեծ ավանդն ունի նախաձեռնության կազմակերպչական կոմիտեն և Խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինությունը:

«Արցախցի մեր հայրենակիցները պիտի զգան, որ մենակ չեն, որ միասնական ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցում: Նրանք զրկվել են տարիներ շարունակ ստեղծած ու փայփայած տնից, ապրուստից, երաշխիքներից, ու մենք պիտի միասնական լինենք, ձեռք մեկնենք` իրավիճակից ելքեր գտնելու համար: Ինքս էլ ընտանիքիս հետ եմ ամբողջ աշխատանքները համակարգել․ սա ոչ միայն Խաչատրյան ընտանիքի ֆինանսական նվիրաբերությունն է, այլև մեր ընտանիքի ու մեր համայնքի հոգատարությունը մեր քույրերին ու եղբայրներին»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Մեգաֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Արմինե Ենգիբարյանը, նկարագրելով ընկերության պահեստներում իրականացվող գրեթե շուրջօրյա աշխատանքները, նշում է․ «Այս բարեգործական նախաձեռնության կարևոր օղակներից մեկը մեր ընկերությունում ապրանքների պահեստավորման ու փաթեթավորման գործընթացի ճիշտ կարգավորումն էր: Մենք դա իրականացրել ենք պատասխանատվության բարձր զգացումով, քանի որ համոզված էինք, որ այն ապահովելու է բազմաթիվ ընտանիքների նվազագույն կարիքները»:

«Այս կարևոր նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս է, որ մենք վառել ենք:  Մենք համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թայմ ընկերության ողջ անձնակազմը մեծ սիրով է մասնակցել այս գործընթացին: Մենք մեր բաժին պատասխանատվությունն ու նվիրումն ենք ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ. յուրաքանչյուր արկղում, բացի պարենային ապրանքներից, նրանց սեր ու քաջալերանք ենք հաղորդել: Համոզմունք ունենք, որ այդ էմոցիոնալ դաշտը փոխանցվել է այն ընտանիքներին, ովքեր եղել են այս նախաձեռնության շահառուները»,- նշել է «Թայմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

«Մենք փորձեցինք առաջնային պարենային արկղերի հետ միասին հոգատարություն ու ջերմություն փոխանցել մեր հայրենակիցներին, որի կարիքը, վստահ եմ, նրանք ունեն: Սա հայերի միասնականության ու միմյանց ձեռք մեկնելու հրաշալի օրինակ է»,- նշել է «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

«Գալաքսի» համայնքն իր բոլոր ընկերություններով և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նախագծի այս փուլի ավարտից հետո փոխանակվել են թափանցիկության և հաշվետվության նյութերով, ինչպես նաև քննարկել հնարավոր նախագծերը` արցախցիների բեռը թեթևացնելու համար:

***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում, Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է  64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։ 

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: