Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Lifestyle

Հունվարի 21-ի աստղագուշակ

ԽՈՅ. Օրվա սկիզբը կուրախացնի: Նույնիսկ որոշակի ծրագրեր չունեցող Խոյերը կհասկանան, թե ինչով արժե զբաղվել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք և ում դիմեք օգնության խնդրանքով. առաջին հաջողությունները չեն ուշանա: Հավանական են անսպասելի նվերներ կամ դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսին մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ հազիվ թե հաջողվի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածը հագեցած է լինելու և շատ բան պիտի անեք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Եթե դրանք անեն ձեր հին ծանոթները, արժե առանց երկար մտածելու համաձայնել:

ՑՈՒԼ. Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն նոր առաջադրանքներ կբերի, որոնց լուծմանն անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք ոչ միայն սեփական գործերը կանեք, այլև կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց կապ չէիք պահպահում: Կպարզվի, որ ընդհանուր բան ավելի շատ ունեք, քան նախկինում: Հնարավոր է շուտով նույնիսկ ընկերանաք: Լավ է օրվա երկրորդ կեսի համար ոչ մի բարդ բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել լուրջ, կարևոր գործը: Դրանից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ: Ուշադրություն դարձրեք օրվա կեսին առաջ եկած հետաքրքիր գաղափարներին: Դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե հաջողվի, բայց շատ շուտով կվերադառնաք մտածածին: Երեկոն արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով սթրեսային պահերից, հուզական ծանրաբեռնվածությունից: Շատ Երկվորյակներ այդ հատվածում կուզենան մենակ մնալ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրվա սկիզբը կարող է բարդ թվալ: Շատ Խեցգետինների այդ հատվածում հակասական զգացմունքներն են տիրելու, և հոգեկան հավասարակշռությունը միանգամից վերականգնել չի ստացվի: Բացի այդ, ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի շրջապատողների մտադրությունները: Դրա պատճառով փոքրիկ թյուրիմացություններ կլինեն: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական կտրամադրվեք ու կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող կամ ուղևորությունների մեկնող Խեցգետնին։

ԱՌՅՈՒԾ. Պրովոկացիաներին մի տրվեք: Այսօր բավական դժվար կլինի հանգստություն պահպանելը, խոսքը հատկապես քննադատության հանդեպ զգայուն Առյուծներին է վերաբերում: Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ են փորձում հանել ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք փոքրիկ թյուրիմացություններին հումորով վերաբերվել, սրտին մոտ չընդունել աննշան պատահարները: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու հաճելի կանցնի, քան առաջինը: Այն հարմար կլինի ուղևորությունների, պայմանները փոխելու, ինչպես նաև հին ընկերների հետ շփվելու համար:

 

ԿՈՒՅՍ. Կարող եք օրը սկսել տնային գործերից, կենցաղային հարցերը լուծելուց: Դրանք անելը դժվար չի լինի, շատ ժամանակ էլ չի պահանջվի: Հավանական են չծրագրված ծախսեր, սակայն դրանք նշանակալի չեն լինի և առավել ևս՝ անտեղի չեն լինի: Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած ու հետաքրքիր կլինի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա, այդ թվում՝ նրանց, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԿՇԵՌՔ. Օրվա սկիզբը հաջող կլինի: Այն հարմար կլինի բարդ ու կարևոր բան ստանձնելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել նպատակին ու ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք մանր-մունր, ոչ այնքան հետաքրքիր, բայց ուշադրություն պահանջող գործերով: Դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի, բայց ձեր աշխատանքի պտուղներից գոհ կմնաք:

ԿԱՐԻՃ. Օրվա սկիզբին ամեն ինչ հարթ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք ծրագրած գործերը: Չեն բացառվում փոքրիկ տնային տարաձայնությունները: Դրանց պատճառն աննշան մի բան կլինի, և շուտով ամեն ինչ կկարողանաք հարթել։ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հատկապես լավը կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք. և՛ հետաքրքիր գործեր, և՛ զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն: Որոշ Կարիճներ չծրագրված ուղևորությունների կմեկնեն, որոնք երկար կհիշվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Միանգամից պարզ չի լինի, թե ինչ արժե ստանձնել օրվա սկզբին: Չի բացառվում միանգամից մի քանի մանր-մունր խնդիր լուծման կարիք ունենան, և հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնության հասնի: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչից սկսել և ինչպես ավելի հեշտ հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հավանական են նաև հետաքրքիր առաջարկներ: Որոշ Աղեղնավորների կհրավիրեն միջոցառումների, որտեղ նրանք վաղուց էին ուզում լինել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, նրանք ուրախ կլինեն շփվելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Հուզական դաշտը լարված կլինի, դրա պատճառով դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելն ու հասկանալը՝ ինչպես գործել: Մի փոքր սպասեք: Շուտով շատ բան կպարզվի, իսկ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ նոր գաղափարներ կունենան: Միանգամից կուզենաք կյանքի կոչել դրանք, և նման հնարավորություն կընձեռվի: Այս հատվածը հաջող կլինի գնումների և գործարքների համար: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ, որոնք ինչ-որ բանով անպայման կուրախացնեն ձեզ:

ՋՐՀՈՍ. Օրը կուրախացնի: Այն հարմար կլինի գործերի համար, դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այն բանից, ինչն առաջ չի ստացվել: Կարող եք բարդ ու կարևոր բան ստանձնել: Շատ շուտով դուք կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ինչ-որ մեկի օգնության կարիքն էլ չեք զգա: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ միանան ընտանիքի անդամները. հետաքրքիր և ուրախ կլինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նաև ուսման համար, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, միանգամից կմտապահեք ամենը, ինչ պետք է:

ՁԿՆԵՐ. Օրը կարող է բավական անօգուտ անցնել: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, ստիպված եք լինելու մեկ մի բան ստանձնել, մեկ՝ ուրիշ: Ամեն սկսած բան չեք կարողանա ավարտին հասցնել: Բայց հուզվելու կարիք չկա, դուք անպայման ավելի ուշ ամեն ինչից գլուխ կհանեք: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Ուրախ պահեր ու զվարճալի պատահարներ շատ կլինեն, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ փոքրիկ ընտանեկան տոները: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, եթե ինչ-որ անսովոր ու հետաքրքիր վայր մեկնեք: