Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Socity

Արտաքին ճնշմանը դիմակայելու և երկրի վերականգնման որոշ մեխանիզմներ գործարկելու համար քաղաքական կամք է պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ փաստացի վերջնագրային պահանջներ է ներկայացրել այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հարևան Հայաստանի հետ սահմանները։ Եվ դրանք ամենևին էլ այն սահմանները չեն, որոնք ի հայտ են եկել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ուստի, Իլհամ Ալիևի հարցազրույցը պետք է ընկալել որպես նրա նախընտրական «մինիմում ծրագիր»։ Եվ այդ հարցազրույցում իսկապես շատ բարձրագոչ մտքեր կան: Նախ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ զորքերը «հայելային» դուրս բերել Հայաստանի հետ «պայմանական» սահմանից։ «Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ո՛չ 2021 թվականի, ո՛չ էլ 2022 թվականի դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- ընդգծել է Ալիևը։

«Հայաստանն իր հերթին օկուպացիայի տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է»,- նշել է Ալիևը։ Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է։ 1991 թվականի սահմանների համաձայն, այդ տարածքները պաշտոնապես պատկանում են Ադրբեջանին։ Ավելին, դրանցով անցնում է երկաթգիծ, որը Վրաստանի տարածքով Երևանը կապում է «մայրցամաքի» հետ։ Բաքվի կողմից դրա նկատմամբ վերահսկողությունը Երևանն ու Գյումրին վերածում է արտաքին աշխարհից ամբողջովին կտրված «կղզու», իսկ դա պետականության ու պատմության վերջն է: Եվ, ըստ Ալիևի, Բաքուն պատրաստ է «հարցը լուծել» մինչև հունվարի վերջ։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանազատման հարցից, քանի որ Ադրբեջանը դեռ չի ավարտել սահմանազատումը հարևան այլ երկրների հետ։

Իրոք, ֆորմալ տեսանկյունից Ադրբեջանի սահմանները սահմանազատված չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ։ Բաքվում խաղաղության պայմանագիրը տեսնում են որպես շատ կարճ տեքստ՝ բառացիորեն մեկ թղթի վրա և բաղկացած 4-5 կետից։ Հարցն այն է, որ Բաքուն խաղաղության կնքումը պատկերցնում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և ցանկացած հավակնություններից հրաժարումը։ Եվ Փաշինյանը դա արդեն արել է, նույնիսկ թվեր է նշել՝ հիմնվելով 1992 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ըստ որի, ԽՍՀՄ-ը կազմալուծվել է անկախ պետությունների՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով։ Սակայն Ադրբեջանի գործող Սահմանադրության առաջին պարբերությունում գրված է, որ 1920 թվականին ՌՍՖՍՀ-ն ռազմական ճանապարհով միացրել է անկախ Ադրբեջանը, և խորհրդային իշխանության ընդունած բոլոր օրենքները չեղյալ են հայտարարվում։

Հետևաբար, ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը 1918–1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը բոլորովին այլ սահմաններ ուներ և խրոնիկ պատերազմի մեջ էր Հայաստանի և Վրաստանի հետ: Բայց Երևանում, ինչպես և Մոսկվայում ու, ընդհանրապես, ողջ աշխարհում, կարծում են, որ նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները այն գծերն են, որոնք վարչականորեն այդպիսին էին 1991 թվականի վերջին։ Բաքուն, պարզվում է, այդպես չի կարծում։ Այստեղից էլ պարզ բազմաքայլ: Հայաստանը ստորագրում է «խաղաղության» թուղթ, ըստ որի, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը Բաքվի տեսանկյունից նույնը չէ, ինչ թվում է բոլոր շահագրգիռ կողմերին։ Միանգամից ստացվում է, որ Բաքուն այդպիսով իրավունք է ձեռք բերում Հայաստանից հետագա տարածքային զիջումներ պահանջել։ Առայժմ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» ու անկլավների մասին է։ Ուրիշ բան, որ Իլհամ Ալիևը այս անգամ չափազանց կոշտ է ձևակերպել իր դիրքորոշումը։

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը,- ասել է նա,- մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղում»։ Հայաստանը «փակուղու» կամ, ավելի ճիշտ, «կղզու» վերածելու ուղղակի սպառնալիք առաջին անգամ է հնչում։ Դա պարզ էր միայն քարտեզի վրա նայելով, սակայն Ադրբեջանի ղեկավարը մինչ այժմ այդ մասին բացահայտ չէր խոսել։ Ընդ որում, «Զանգեզուրի միջանցքը» միայն «ապրանքների և մարդկանց տարանցման» համար չէ: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի փաստացի վերահսկողությանը ողջ Սյունիքի մարզի վրա։ Փաշինյանի քաղաքականությունը վերջին վեց ամսվա ընթացքում եղել է այն, որ նա փորձել է որպես երաշխավոր ներգրավել «բարեկամ երկրներին», առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ինչպես նաև ԵՄ-ին։ Բաքվի պատասխանը շատ պարզ է՝ մեզ այստեղ դրսի երաշխավորներ պետք չեն։

Ադրբեջանական պետության ղեկավարը նաև նշել է, որ չէր ցանկանա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դառնան աշխարհաքաղաքական թեմա։ «Սա մեր երկու երկրի միջև խնդիր է, և մենք ինքներս պետք է լուծենք այն։ Եթե համաձայնենք, խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե չհամաձայնենք, կա՛մ կշարունակենք բանակցությունները, կա՛մ դրանք կդադարեցվեն։ Երկու տարբերակն էլ հնարավոր է»,եզրափակել է Ալիևը։ Այսինքն, կա՛մ մեր ասածն եք անում, կա՛մ ամեն ինչ կվատանա։ Կոպիտ ասած, Բաքվի տեսանկյունից բոլոր հարցերը լուծված են։ Պարզապես Հայաստանը պետք է ստորագրի այն, իսկ հակառակ դեպքում կվերածվի «փակուղու» կամ «կղզու»։ Սա հաղթողի ուժեղացված դիրքորոշումն է, որը ներմուծել է խաղի նոր՝ իր սեփական կանոնները։

Հասկանալի է, թե ինչու ֆրանսիական որոշ թերթեր, որոնց դժվար թե կարելի է կասկածել Բաքվին սիրելու մեջ, 2024 թվականին Անդրկովկասում նոր պատերազմ են կանխատեսում։ Բայց, ի թիվս այլ բաների, Բաքվի ուղղակի սպառնալիքները Երևանում հրահրում են հակառուսական տրամադրությունների աճ։ Սա բարդ հոգեբանական շրջադարձ է, որը Բաքուն հաջողությամբ օգտագործում է որպես Երևանի վրա ճնշման լրացուցիչ տարր։ Ադրբեջանն աստիճանաբար կասկածի տակ է դնում անգամ Երևան քաղաքի ծագումը։ Այստեղ ամենագլխավորը այն է, որ 2023 թվականին Փաշինյանը, գնալով Հայաստանի պետականությունը խարխլելու ճանապարհով, զրկեց իրեն իր միակ վստահելի գործընկերոջից՝ Ռուսաստանից։

Բաքվի մարտավարությունն այն է, որ պետք է հատված առ հատված կլանել տարածքներ, և դա այնպես ներկայացնել, որ Երևանն ինքն է հրաժարվում և՛ տարածքներից, և՛ ինքնիշխանությունից, դա մի մեքենա է, որը հնարավոր չէ կանգնեցնել։ Թերևս միակ ռեսուրսը, որ մնացել է հայ ժողովրդին, սփյուռքն է, առաջին հերթին՝ ամենամեծը՝ ռուսականը։ Բայց արտաքին ճնշմանը դիմակայելու և երկրի վերականգնման որոշ մեխանիզմներ գործարկելու համար քաղաքական կամք է պետք։ Եթե անգամ Փաշինյանն ունի դա, ապա դա հստակորեն ուղղված է այլ կողմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում