Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
Politics

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա ՀՀ֊ից, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկի. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Ռուսաստանի ներկայությանը Հարավային Կովկասում և նշել էր, որ Թուրքիայի համար ռուսական զորքերի ներկայությունը զսպաշապիկ են։ Ըստ Կարապետյանի հենց Ռուսաստանի ներկայությունն է տարածաշրջանում հիմնական երաշխիքը թուրքական ազդեցության վերահսկման համար։ Եվ Ռուսաստանի հեռացումն հարավային կովկասից կործանարար է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նաև գտնում է, որ եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից` ՀՀ֊ն կդադարի հետաքրքիր լինել աշխարհին, իսկ անվտանգային հարցերն ունեն պատմական հենք և Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դաշնակցային պայմանագիր։

Հայաստանի սահմանների զգալի մասն այսօր պաշտպանվում է ոչ թե հայաստանյան սահմանապահ ուժերի կամ զինված ուժերի, այլ Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբի կողմից։

Ռուսաստանը հատկապես պաշտպանում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 311 կմ երկարություն ունի, որը հյուսիսում հատվում է Վրաստանի հետ սահմանին, իսկ հարավում` Ադրբեջանի, Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։ 35 կմ երկարությամբ սահման էլ, որը ձգվում է Արաքս գետով, Հայաստանն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս-սահմանապահներ։

Այս հանգամանքը թույլ էր տվել Հայաստանին օգտագործել իր ռեսուրսներն արցախյան առաջին պատերազմում հաղթելու գործին, իսկ արդեն 1994 թվականի սեպտեմբերի 1-ին Հայստանում ստեղծվեց 102-րդ ռազմակայանը` անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա։ 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսաստանյան ռազմակայան ստեղծելու վերաբերյալ։ 2010 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց թիվ 5 արձանագրությունը՝ հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի և, համաձայն դրա, ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչև 2044 թվականը։ Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում է ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը։ Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակում էին նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց։

Տարիներ շարունակ ռուս սահմանապահները հաջողությամբ պաշտպանել են Հայաստանի պետական սահմանը և որևէ նախկին իշխանության մտքով չի անցել դնել Հայաստանից ռուսական ռազմակայանի հեռացման, ռուս սահմանապահների հեռացման հարցը։ Արդյոք Հայաստանը կարող է իր սակավաթիվ զորքով պահել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, եթե, ասենք, Ռուսաստանը դուրս գա Հայաստանից։ Բնականաբար իրողությունների նույնիսկ մակերեսայնորեն տեղյակ ցանկացած անձ կպատասխանի՝ ոչ։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում արձանագրել էր․ «Հայաստանի Հանրապետության տարածքում կա ռուսական ռազմաբազա և մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից` Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին։ Հայաստանը կդադարի հետաքրքիր լինել աշխարհին։ Այսինքն, Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա»։

Ըստ Կարապետյանի` անվտանգային հարցերն ունեն պատմական հենք, մեր պապերն ու ապուպապերը եկել են Պյոտր Առաջինի մոտ, հետո Եկատերինա թագուհու մոտ օգնության։ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք դաշնակցային պայմանագիր։ Միակ երկիրն է աշխարհում, որին մենք կարող ենք մեղադրել, որ մեր անվտանգության հարցը վերջնական չի լուծել։ Դա միակ երկիրն է, որտեղ մենք կարող ենք գնալ և ոչ թե խնդրել, այլև պահանջել»,֊ նշել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հայաստանն այսօր սահմանը պաշտպանելու խնդիր ունի անգամ Ադրբեջանի հետ, չկան բավարար ռեսուրսներ սահմանային ամբողջ գիծը պահպանելու համար, փոխարենը Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների կողմից և գործող իշխանությունների թողտվությամբ շարունակում են առաջ քաշել կեղծ և վտանգավոր նարատիվներ` Հայաստանից ռուսական ռազմակայանը հանելու, ռուս սահմանապահներին էլ հայ սահմանապահներով փոխարինելու վերաբերյալ, ինչն, իհարկե, չափազանց աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Մինչ օրս Թուրքիան առնվազն չի հարձակվել ՀՀ վրա՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման փաստը։ Իհարկե, 5000-ոց ռուսական ռազմակայանի գտնվելու փաստն արդեն ինքնին քաղաքական զսպման տարրեր է պարունակում։ Թուրքիան հստակ գիտի, որ հարձակման դեպքում առաջին հերթին գործ կունենա ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էլ իր վերջին հարցազրույցում նշել էր․ «Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական ազդեցության վերահսկման համար։ Թեև Ռուսաստանը և Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող են համագործակցել և համաձայնել միմյանց հետ, բայց, մեկ է, Ռուսաստանի հեռացումն այստեղից ոչ միայն կործանարար է Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար»։

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման այն վայրի քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նրան նաև պարտադրում է դնել Հայաստանից ռուսական ռազմակայանի հեռացման հարցը։ Իհարկե, նման հարցի քննարկումն ինքնին անհեթեթ է, առավել ևս, որ միակողմանի դժվար, թե պաշտոնական Երևանը կարողանա պարտադրել Հայաստանից հեռացնել ռուսական ռազմակայանը, սակայն արդեն իսկ նման հարցի քննարկումը վկայում է հայ հասարակության մեջ լրջագույն ճգնաժամի մասին։

Հայկ Առաքելյան