Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Socity

«Հայաստանը տարածաշրջանում հանքարդյունաբերության լավագույն փորձն ունի»․ մասնագետը հակադարձում է Ադրբեջանին

Անցյալ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտը սոցիալական ցանցերի ընկերության էջերում հայտարարություն տեղադրեց այն մասին, որ իրականացրել է հանրային լսումներ մի շարք նախատեսվող գործունեությունների, այդ թվում՝ թափոնների գործածության գործունեության լիցենզավորման վերաբերյալ:  Թեմայի վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտումյանի հետ։

Հայտնի է, որ թափոնների կառավարումը ժանամակակից բնապահպանության լրջագույն խնդիրներից է։ Անկառավարելի աղբավայրերը նույնքան, երբեմն ավելի մեծ վնաս կարող են հասցնել բնությանը, որքան արդյունաբերական թափոնները։ Այդուհանդերձ, հատկապես արդյունաբերական թափոնների դեպքում է բարձրացվում ամենամեծ աղմուկը։   Հատկապես վերջին շրջանում, հաշվի առնելով ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորումը, ու հնչեցվող բնապահպանական մեղադրանքները, որոնք ակնհայտորեն քաղաքական նպատակներ ունեն, կարեւոր է պարզել, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում թափոնների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ԶՊՄԿ-ում եւ արդյոք այս տեղեկատվությամբ կարող ենք հակադարձել Հայաստանի Հանրապետության հասեցին հնչող մեղադրանքներին։ 

-Աշխարհում այսօր ավելի ու ավելի կարևոր է  դառնում ամեն տեսակի թափոնների կառավարման, վերամշակման հարցը՝ բոլոր ոլորտներում և առավել ևս խնդիրը հրատապ է հանքրադյունաբերական ոլորտի համար։ Ինչպես է իրականացվում թափոնների կառավարումը Հայաստանի ամենախոշոր հանքում։

-Խնդիրը գնալով շատ մեծ ուշադրության է արժանանում աշխարհում, բայց պետք է ասենք, որ Հայաստանում, նաեւ կարծում եմ, մեր տարածաշրջանում, կենցաղային թափոնների առումով դեռևս համակարգված և հետևողական աշխատանք չի տարվում։

Այս իմաստով հանքարդյունաբերական ընկերությունները տարբերվում են, քանի որ ունեն թափոնների հետ աշխատելու և՛ փորձ, և՛ կարողություններ։

 

ԶՊՄԿ-ն, օրինակ, սկսած 2015 թվականից մշակվել է  արտարդրության և սպառման թափոնների կառավարում մեխանիզմ՝ իրավական նորմերի և միջազգային լավագույն փորձի հիման վրա։

Օրինակ, ամենապարզից սկսենք․ սնդիկային լամպերը, որոնք վտանգավորության առաջին դաս ունեն, կոմբիատում ամբողջությամբ փոխարինվել են լեդ լամպերով, որպեսզի խուսափենք այդ թափոնից ու դրա հետագա կառավարման խնդրից։ Լինի մարտկոց, թե՝ որևէ այլ նյութ կամ սարքավորում՝ ելնելով դրանց վտանգավորության աստիճանից, ունենք նորմատիվներ՝ դրանց օգտագործման, խոտանման և թափոնացման փուլերում։

Խոշոր արդյունաբերական ընկերության դեպքում, հասկանալի է, որ  թափոններն ունեն շատ մեծ ծավալներ, ուստի որոշ տեսակի թափոններ, օրինակ ռեագենտների պարկերը, թղթե թափոնները և այլն հատուկ սարքավորումներով սեղմվում են, ծավալը փոքրացվում է, ինչի շնորհիվ դրանց պահեստավորման տարածքներն են կրճատվում, տեղափոխման երթերն են կրճատվում, ծախսերը  և բնականաբար տեղափոխման ընթացքում արտանետվող գազերի քանակությունները։ Յուրաքանչյուր թափոնատեսակ ունի հստակ վարման կարգ, որոնք փաստաթղավորված են, և այդ փաստաթղերով   իրականացվում է իրազեկում և հրահանգավորում՝ տվյալ թափոնի հետ առնչություն ունեցող աշխատակիցների համար։

-Հանքարդյունաբերության դեպքում, թերեւս շատ ավելի կարևոր է հանքային թափոնների կառավարման գործընթացը, որը նաև ժամանակ առ ժամանակ արծարծվում է բնապահպանների կողմից, իսկ վերջին տարվա ընթացքում նաեւ ադրբեջանցիների համար «հեշտ» թիրախ է դարձել։ Մասնավորապես հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը մեղադրում են տարածաշրջանի աղտոտման մեջ։ Ինչպե՞ս է այս մարտահրավերին դիմակայում ԶՊՄԿ-ն։

– Վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանում ու հատկապես ԶՊՄԿ-ում վերջին տարիներին ներդրվում են լավագույն տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը՝ հանքարդյունաբերության մեջ հարյուրամյակից ավելի փորձ ունի, եւ արդյունահանող ճյուղերում Հայաստանի մասնագետները տարածաշրջանում լավագույնն են։

Ընդերքօգտագործման թափոնները, ներառում  են բացահանքում մակաբացման թափոններ՝ դատարկ ապարները, ինչպես նաև պոչանքները։ Սա իհարկե բարդ աշխատանք է և հանքարդյունաբերության ընդհանուր գործունեության անբաժանելի ու կարևոր մասն է։ Դրանք կառավարվում են առանձին, և դրանց կառավարման սկզբունքներն ու պահանջները տարբերվում են մնացած թափոններից։

Հանքահարստացման պոչանքները տեղադրվում են Արծվանիկի պոչամբարում, իսկ դատարկ/մակաբացման ապարները պահվում են լցակույտերի ձևով, որոնց կառավարումը բարդ տեխնոլոգիական պրոցես է։ Կարող եմ մի փոքր հանրամատչելի բացատրել։ Դատարկ ապարների լցակույտերում թափոնները տեղադրվում են հատուկ տեխնոլոգիայով՝ հաստատված նախագծին համապատասխան, ինչը կազմակերպվում է՝ ելնելով մի շարք առանձնահատկություներից՝ տարածքի ռելիեֆից, թափոնների գեոքիմիկան կազմից, ծավալներից և այլն։ Ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ՝ ուղղված այդ թափոնակույտերի հնարավոր ազդեցությունների նվազեցմանը։ Օրինակ, կառուցվում են հատուկ ջրատարներ, որոնց միջոցով կատարվում է մակերևութային ջրերի անվտանգ հեռացումը դատարկ ապարների լցակույտներից։ Առաջանում է նաև լցակույտերի փոշենստեցման անհրաժեշտություն, որը կատարվում է ջրացողման միջոցով։ Ինչ խոսք, այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է մշտադիտարկումներով, մասնավորապես ջրի, օդի որակի մշտական դիտարկում և կեսաբազմազանության ուսումնասիրություն է կատարվում, որոնց արդյունքներից ելնելով իրականացվում են կառավարման միջոցառումները։  Իսկ լցակույտերի այն հատվածները, որոնք այլևս չեն շահագործվում, ծածկվում են հողային շերտով, և իրականացվում է կեսաբանական ռեկուլտիվացիա։

– Հանրամատչելի լեզվով՝ սովորական արդյունաբերական պրոցես է թվում։ Այդուհանդերձ՝ հենց պոչամբարի առկայությունն է հանրության կողմից ընկալվում որպես ամենամեծ խնդիր։ Որո՞նք են պոտենցիալ վտանգները։  

-Նախ, ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում, այդ թվում՝ ամենազարգացած երկրներում հարյուրավոր պոչամբարներ կան։ Պոչամբարը հանքարդյունաբերության անբաժանելի մասն է, եւ այն կարող է լիովին անվտանգ լինել՝ ժամանակակից չափանիշներով կառավարման դեպքում։ Բնականաբար խստագույնս պետք է կառավարվեն պոչամբարի անվտանգության ռիսկերը հաշվի առնելով բոլոր ուսումնասիրությունները: Մասնավորապես՝ պարբերաբար իրականացվում է պոչամբարի պատվարի ջրազրկում և իրականացվող մոնիթորինգի շրջանակներում պիեզոմետրների միջոցով ստուգվում է ջրի մակարդակը։ Հանվում է հողի բերրի շերտը և պահեստավորվում հատուկ տարածքներում՝ հետագա ռեկուլտիվացիայի համարև այլն։ Վերահսկողությունը պոչամբարի նկատմամբ ամենօրյա ռեժիմով է կատարվում, և ոչ միայն ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, այլ նաև պետական  լիազոր մարմինների ու նախագծող կազմակերպությունների կողմից և վերջապես ներգրավված են նաև միջազգային հեղինակավոր աուդիտորական և ուսումնասիրող կազմակերպություններ։ Ընդ որում վերջիններիս առաջարկությունները՝ տեղական մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքով,  տեղայնացվում են՝ հատուկ այս պոչամբարի համար։ Սա ենթադրում է գիտականորեն և գործնականորեն միջազգային չափանիշներով հաստատված լուծումներ որոնք իրականացնելիս ընկերությունը չի խնայում ո՛չ ժամանակ, ո՛չ ջանք և ո՛չ ֆինանսական միջոցներ։

-Ինչո՞վ է պայմանավորված Հ/կների  քննադատությունըայդ դեպքում

– Պատճառները կարող են տարբեր լինել, և քննադատությունն էլ, ի դեպ, կարող է լինել առանց պատճառի։ Հենց միայն պոչամբարի առկայությունը, որը բաց տարածքում է և, բնականաբար, մարդկանց աչքի առջև տեսանելի է, ինքնին դառնում է ոչ գիտական ենթադրությունների և քննադատությունների առարկա։ Պոչամբարը կա և այն կազմում է  հանքարդյունաբերական գործունեության մի անբաժանելի մասը,  այն ֆիզիկապես տեսանելի է, բայց անտեսանելի է  դրա անվտանգության ապահովման համար կատարվող հսկայածավալ աշխատանքը։ Գործին անտեղյակ մարդու կողմից դրա քննադատությունը  չի կարող հիմնավոր կամ արժանահավատ լինել։  Այն բնապահպանները կամ բնապահպանական կազմկերպությունները, որոնք իրոք հետաքրքրված են իրական կառավարման մանրամասներով, դիմում են, ըստ ընթացակարգի, ծանոթանում են իրականացվող միջոցառումներին, և, կարող եմ ձեզ վստահեցնել, որ ստանում են իրենց մտահոգող հարցերի սպառիչ պատասխանները։ Ընդամենը մի քանի օր առաջ մի խումբ բնապահպաններ եկան շրջայցի՝ տեսան և՛ բացահանքը, և՛ արտադրությունը, այցելեցին պոչամբար, ծանոթացան իրականացվող աշխատանքներին և հարցեր, կարելի է  ասել,  չմնացին։ Մեր կողմից միանշանակ ողջունելի է բանպահպան կազմակերպությունների հետաքրքրությունը և շահագրգռությունը, երբ գիտական հիմքերի վրա հարցադրումներ են արվում։ Մենք իհարկե չենք պնդում, որ ամեն ինչ կատարյալ է։  Հասկանալի է, որ հասարակական սեկտորի պրոֆեսիոնալ աշխատանքը ցանկացած ոլորտում կարող է դրական, այդ թվում պրոցեսների բարելավման դեր ունենալ։ Բայց երբ տարածվում է չհիմնավորված քննադատություն, կեղծ ինֆորմացիա, դա վատ է, իհարկե,  բոլոր ոլորտների համար, բայց հանքարդյունաբերական ոլորտի դեպքում կեղծ լուրերը նաև կարող են խիստ վտանագավոր լինել երկրի համար։