Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Հեռագնա սիրո արդյունքները. բաց նամակների նախապատմությունից

Armenia24.info-ն գրում է.

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը բաց նամակով դիմել է Վիտալի Բալասանյանին: Հիշեցնենք, վերջերս նա հարցազրույց էր տվել ու նշել, որ Սերժ Սարգսյանը մեծահոգի է գտնվել «Սասնա ծռերի» նկատմամբ:

Մինչ բուն թեմային անդրադառնալը, գանք նախապատմությունից: Ակնհայտ է, որ խմբի անդամները նեղացած են Վիտալի Բալասանյանից: Թերևս նա ինչ-որ խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել: Սակայն եկեք հակառակ տեսանկյունից նայենք իրերի ընթացքին: ՊՊԾ-ում նրանց հանդիպման քիչ կադրերից կարելի է ենթադրել, որ Վիտալի Բալասանյանն առանձնապես չէր եկել ինչ-որ բան խնդրելու: Ակնհայտ է, որ նա իրեն պահում է տիրաբար: Չենք ուզենա կրկին անդրադառնալ նրա քրոջ որդու պահվածքին: Թե ի՞նչ են խոսել ներսում կամ պայմանավորվել, կողմերը լավ կլինի, եթե դրա մասին հստակ ու հոդաբաշխ արտահայտվեն, որպեսզի հասարակությունը թույր տեղեկություններից ելնելով, չբաժանվի երկու բանակի՝ Վիտոյին հայհոյողներ ու պաշտպանողներ: Մյուս կողմից, «Սասնա ծռերն» այն վիճակում չէին, որ պահանջներ դնեին ու սպասեին դրանց ի կատար ածմանը: Նախ նրանք սխալ էին հաշվարկել փողոցի ու քաղաքացիների ընդվզման էֆֆեկտը, իսկ այնուհետ հայտնվել էին լիակատար մեկուսացման մեջ:

Գալով Վիտալի Բալասանյանին, փաստենք, որ նա երբեք չէր գնա այնպիսի քայլի, որ վնասեր Սերժ Սարգսյանին: Սա աքսիոմա է: Բացատրեմ թե ինչու: Նախ, ղարաբաղյան կլանն ունի մի քանի ճյուղավորումներ: Նրանք ընտանիքի նման են, իսկ Բալասանյանն այդ ընտանիքի մասն է կազմում: Նախորդ ընտրություններում, չունենալով Սարգսյանի «դաբրոն», Արցախում հերոս ընկալվող Բալասանյանը պարտվեց: Ասեմ, որ իր հեղինակությամբ բնավ չի զիջում Բակո Սահակյանին, ավելին՝ տեղ-տեղ գերազանցում է: Հետագայի դիտանկյունից, դժվար է գնահատել. Բալասանյանն իրո՞ք ուզում էր դառնալ նախագահ, թե կատարում էր արցախյան ընտանիքի պատվերը: Որ տարբերակն էլ լինի, հերոսի կոչումով չես կերակրվի: Այլ կերպ ասած, Բալասանյանը պետք է ծառայություն մատուցեր Սարգսյանին, որպեսզի վայելեր ընտանիքի բարիքները: Արդյունքներն ուշացնել չտվեցին: Նա ՊՊԾ-ում, թերևս ուներ մեկ խնդիր ժողովրդական լեզվով ասած՝ «կուտ տալ» խմբի անդամներին: Դա նրան հաջողվեց, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ մինչև մահ գնացող խումբը, գոնե նրանք էին հայտարարում, այդպես էլ մահվան չգնաց: Ընթերցողի մոտ թող սխալ կարծիք չձևավորվի, թե ես մեղադրում եմ նրանց չմեռնելու համար: Որքան քիչ զոհ, այդքան լավ: Սակայն խումբը, կարճամիտ էր իր քաղաքական հաշվարկներում: Մյուս կողմից էլ, ցայտնոտի մեջ հայտնվածն այլ ելք չուներ:

Պավլիկ Մանուկյանի նամակը, այդ քաղաքական կարճամտության հերթական դրսևորումն է: Քաղաքագիտական ոչինչ չկա նամակում, միայն հուզառատ դրսևորումներ ու զեղումներ են: Ի վերջո, «Սասնա ծռերի» հետևորդները կամ կողմնակիցները դեռ չեն պատասխանել այն տհաճ հարցին, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Պավլիկ Մանուկյանը բռնություն գործադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ, թե ոչ: 2013 թվականի նախագահական ընտրություններին, բռնություն գործադրել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի նկատմամբ, թե ոչ: Նրանց համար սա անդուր թեմա է ու միշտ խուսափում են ուղղակի պատասխանից: Բնական է, տհաճ է, երբ մարդուն փաստի առջև ես կանգնեցնում: Իսկ եթե այդ լուրերը ճիշտ ե՞ն: Ապա Մանուկյանի նամակի մի շատ հուզական դրվագներ պարզապես դառնում են ֆալսիֆիկացիա: Իհարկե, չենք ժխտում այն հանգամանքը, որ մարդը որոշել է սրբագրել իր անցյալը և ուղղել իր սխալները: Բայց ինչպես ասում են՝ գնացքը գնացել է:

Ատոմ Ոսկանյան