Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
Politics

«Հայաստանի քաղաքական էլիտան քայլեր է անում, որոնք վերջում Հայաստանին թողնելու են ճամփեզրին»

Ամեն օր փոփոխվող աշխարհում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասում է՝ գաղութային կարգավիճակ ունեցող պետությունները վեկտոր չեն կարող փոխել, կարող են միայն այդ գաղութային վիճակից ազատագրվել:

«Հայաստանը վաղուցվանից արդեն ամբողջովին գտնվում է Արևմուտքի կողմից արտաքին կառավարման ներքո բոլոր ոլորտներում: Ռուսաստանի տնտեսական ներդրումները Հայաստանում, ռազմաբազան և այլն ազդեցության լծակներ են, այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանում ունի ազդեցություն, իսկ Արևմուտքը Հայաստանում ունի իշխանություն:Տարբերությունը դա է: Հայաստանի՝ Ռուսաստանի օգտին ուղղված քայլերը նույնպես արվում են Արևմուտքի թույլտվությամբ: Նախկինում էլ Արևմուտքը թույլ էր տալիս, որ Հայաստանը կարողանա Ռուսաստանի հետ որոշակիորեն մանևրել: Քանի դեռ Ռուսաստանի հետ մեծ պատերազմի օրը չէր եկել, Արևմուտքը չէր դրդում Հայաստանին կտրուկ քայլեր իրականացնել Ռուսաստանի դեմ՝ կարծելով, որ այդ դեպքում Հայաստանը կարող է մտածել Արևմուտքի ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ: Թույլ էին տալիս, որ Հայաստանը հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ մինչև այն պահը, երբ մեծ պատերազմ էր լինելու, և այդ պայմաններում արդեն Հայաստանին և Արցախին մեծ հարված կհասցվեր»,- ասում է Այվազյանը:

Կարծիք է հայտնում, որ նույնիսկ 30 տարվա բանակցային գործընթացը եղել է Արևմուտքի վերահսկողության տակ: «Ինչո՞ւ 90-ականներին Արևմուտքը չստիպեց, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, կամ նման հայտարարություններ չարեց, նման կեցվածք չդրսևորեց: Այն ժամանակ Ռուսաստան պետությունը դեռ Արևմուտքի կողմից ոչնչացված չէր, հետևաբար իրենք հաշվում էին, որ ավելի լավ է կոնֆլիկտը չլուծված մնա, որպեսզի հարմար պահի կարողանան Ռուսաստանի սահմանների մոտ ևս մեկ պատերազմ բռնկել: Իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբով Հայաստանին պահեցին Արևմուտքի և երկքաղաքականության շրջանակներում: Դա էր Արևմուտքի նպատակը, որ Հայաստանը հանկարծ չսկսի անջատվել Արևմուտքից, և վերջինիս դիրքերն այստեղ չթուլանան:

Հիմա մեծ պատերազմը սկսվել է, և նախկին վիճակին այլևս վերադարձ չի լինելու, միայն այն դեպքում կվերադառնա, երբ միաբևեռ աշխարհը կփլուզվի, և տեղը կսկսի կառուցվել բազմաբևեռը: Հիմա Միացյալ Նահանգները և դաշնակիցները փորձում են Ռուսաստանի դեմ պատերազմում զոհաբերել Ռուսաստանի՝ հնարավորինս շատ դաշնակիցներին, բարեկամ պետություններին և հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար: Վեկտոր փոխելը ճիշտ չէ, քանի որ Հայաստանը վաղուց Արևմուտքում է, դեռևս նախորդ իշխանություններից սկսած՝ դեպի եվրոինտեգրում էր գնում, պարտավորությունների տակ էր մտնում, ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր էր կնքում, Հայաստանում Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներ էր հիմնադրում: Այնպես որ, Հայաստանը գաղութային կարգավիճակում է գտնվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում պետությունները մեկ ընտրություն ունեն. կա՛մ միանալ և իրենց ներդրումն ունենալ Ռուսաստանի և Չինաստանի կողմից կառուցվող միաբևեռ աշխարհի գործընթացին, կա՛մ դա չանել և կանգնել Արևմուտքի կողմից զոհաբերվելու վտանգի առջև: «Եթե այդ միաբևեռ աշխարհը կայանա, դրա կառուցողները հաշիվ են պահանջելու, այդ թվում՝ նաև Հայաստանից, եթե նա չմասնակցի այդ գործընթացին, ասելու են՝ երբ Արևմուտքի գերիշխանությունից ազատվելու նպատակով քայլեր էինք ձեռնարկում, նոր աշխարհ էինք ուզում կառուցել, դու ի՞նչ ներդրում ես ունեցել այդ հարցում: Հայաստանը, ներդրում չունենալու պարագայում, նոր աշխարհում իր հեղինակությամբ բավականին ցածր կլինի և որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն չի ունենա: Սա վերաբերում է Հայաստանին հավաքական առումով՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Այսօր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չի հայտարարել, որ միաբևեռ աշխարհը, Արևմուտքի գերիշխանությունը սպառնալիք է, և իրենք կողմ են, որ կառուցվի բազմաբևեռ աշխարհ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական էլիտան քայլեր է անում, որոնք վերջում Հայաստանին թողնելու են ճամփեզրին»,-շեշտում է վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը շարունակվում է, կարևոր է հասկանալ, թե այն ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: «ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիայի դաշնակիցները փորձում են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Արևմուտքն ուզում է վերախմբագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ինչն իրենց թույլ կտա փոխել միջազգային իրավունքը և գունավոր հեղափոխությունների գործիքակազմն օրինականացնել, այսինքն՝ այլ պետությունների գործերին միջամտելը դարձնել օրինական: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները կարող են վերանայվել միայն հաջորդ համաշխարհային պատերազմի հետևանքով: Հարավային Կովկասում առայժմ չստացվեց պայթեցնել, հիմա փորձում են Մերձավոր Արևելքում անել, հետո փորձել կրակը տեղափոխել Հարավային Կովկաս, Միջին Ասիա և ավելի հեռու՝ Չինաստան, Թայվան և այլն: Համաշխարհային պատերազմ են հրահրում՝ տասնյակ պետությունների ներգրավելով դրանում:

Եթե Իրանին ներքաշեն այդ պատերազմի մեջ, դիրքերը կարող են թուլանալ, և կփորձեն այստեղ ինչ-որ հարցեր լուծել: Եթե միջազգային հանրության ուշադրությունը շեղված լինի Մերձավոր Արևելքի պատերազմի ուղղությամբ, ապա կարող են հարավային Կովկասում գործողություններ սկսել: Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ շրջանառության մեջ են մտցնում իբր Հայաստանում զինված, տեռորիստական խմբավորումների առկայության մասին լուրեր: Փորձ է արվելու ցույց տալ, որ Հայաստանում գործում են տեռորիստական օջախներ, որոնք կարող են ահաբեկչական ակտեր իրականացնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Այսինքն, փորձում են առիթ հնարել՝ Հայաստանում իբր հակատեռորիստական օպերացիա իրականացնելու: Այս հիմքը հիմա նախապատրաստվում է, իսկ իշխանություններն էլ իրենց քայլերով նպաստում են այդ ամենին»,-ասում է մեր զրուցակիցը:

Թշնամու թիրախում հիմա Սյունիքն է: Այվազյանը կարծիք է հայտնում, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը: «Արևմուտքի նպատակը Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն վերացնելն է, որպեսզի Հարավային Կովկասում փոխվի ստրատեգիական բալանսը: Եթե երեք հանրապետություններից մեկը որպես պետություն վերանում է, ապա այն բալանսը, որ եղել է հարյուրամյակներով, խախտվում է: Ժողովրդական լեզվով ասած՝ այն «ոտատեղը», որ ունեն Իրանն ու Ռուսաստանը, այլևս գոյություն չի ունենում: Հետևաբար, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը պետք է հույսներն ավելի շատ դնեն իսլամ դավանող պետությունների վրա, որպես քրիստոնյա ժողովուրդ հայերի վրա հույս դնել չեն կարող: Կարծում եմ, որ Արևմուտքի նպատակն ընդհանրապես հայկական պետությունը վերացնելն է: Առաջ մտածում էի, որ գուցե 10 հազար քառակուսի կիլոմետր կթողնեն, բայց հիմա գալիս եմ այն մտքին, որ ուզում են՝ Հայաստանը որպես պետություն չլինի: Ասենք, սնանկ ճանաչվի, այնքան մեծ արտաքին պարտք և օտրիբուցիա դնեն նրա վրա, որ ասի՝ կա՛մ պիտի հող տամ, կա՛մ սնանկ պետություն ճանաչվեմ, դառնամ ամբողջովին արտաքին կառավարման մարիոնետ պետություն, ինչ-որ ժամանակ հետո էլ որպես պետություն դադարի գոյություն ունենալ: Ռուսաստանն անում է առավելագույնը համաշխարհային պատերազմը կանխելու, իսկ նվազագույնն այն հետխորհրդային տարածք չհասցնելու համար»,-եզրափակում է Հայկ Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ