Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
Politics

«Երբ զանգում էր, ասում էի՝ Տարո՛ն, էլ ուժ չունեմ, արի, արձագանքում էր՝ գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, մա՛մ». Տարոն Գիվարգիզյանը երազում էր վանահայր դառնալ

«Չափից դուրս խելացի ու մարդասեր է Տարոնս, ծնողասեր, մեծին հարգող, փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ: Երկար տարիներ սպասել ենք նրա ծննդին»,-այսպես է սկսվում իմ ու տիկին Լաուրայի՝ Տարոնի մայրիկի հետ զրույցը, որը որդու մասին անցյալով չի խոսում: Մայրիկն ասում է՝ որդին բավականին լավ էր վաստակում, սակայն 100 դրամը խնայում էր «ինքն իր վրա»:

«Վաստակած գումարը բերում էր տուն, որքան տանն անհրաժեշտ էր, այդքան տալիս էր, մնացածը դնում համակարգչի դարակում՝ մա՛մ, թող մնա այստեղ: Դեպքից հետո եկեղեցու մոմավաճառից եմ իմացել, որ Տարոնը բազմաթիվ ընտանիքների անանուն բարերարն է եղել: Տիկին Կարինեին խնդրել է գտնել ընտանիքների, սննդով այցելել է նրանց, հետո տեսել, թե ինչի կարիք ունեն, օգնել է: Իր հագուստը կարող էր կարգի բերել ու անընդհատ հագնել, երբ իրեն ասում էի, թե ինչո՞ւ նոր հագուստ չես գնում, ախր փող ունես, եթե չունես, կտամ, արձագանքում էր՝ մա՛մ, լավ է, մարդ տարին մեկ անգամ պետք է շոր գնի: Ու այդպես էլ անում էր: Իր ծննդյան օրերին էր նոր հագուստ գնում»,- ասում է տիկին Լաուրան:

Խնայած ողջ գումարը Տարոնը տրամադրում էր այն ընտանիքներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ ունեին դրա կարիքը, նոր հագուստը կամ ուտելիքը նրա համար երկրորդական էին, ինքն իր համար պարտականություն էր դարձրել ուրիշների մասին հոգ տանելը: «Անգամ պատերազմի դաշտից է զանգել ավագ ընկերոջը՝ երեխեքի կոմունալները վճարիր, մինչև գամ, չմրսեն: Իր մայրը լինելով՝ այնքան բան չեմ իմացել իմ երեխայի մասին»: Տարիներ առաջ է Տարոնը այս տողերը գրել. «Ամեն ինչ անցնելու է, գնա, վերջում մնալու է Քրիստոսը և դու՝ իր առջև»: 2015 թ.-ին, իր դիմումի համաձայն, 12-րդ դասարանը չավարտած, Տարոնը մեկնում է ժամկետային զինծառայության: Մայրիկն ասում է՝ դպրոցի իր «վինետկայի» մեջ բոլորը ճերմակ վերնաշապիկով են, իսկ Տարոնը՝ զինվորական համազգեստով:

«Սա եզակի դեպք է: Երկու ամիս ծառայելուց հետո զորավարժությունների ժամանակ Տարոնի ոտքի հետ կապված լուրջ խնդիր է առաջանում: Երկարատև բուժումից հետո ազատվում է զինծառայությունից: Զինգրքույկի մեջ գրված էր, որ անգամ պատերազմի ժամանակ չպետք է մեկնի մարտի դաշտ: Այդքանը գիտակցելով՝ Տարոնս զինգրքույկը թողնում է տանը և կամավոր, ավտոբուսի մեջ թաքնվելով, որ որևէ մեկն իրեն չնկատի, սեպտեմբերի 28-ին մեկնում է պատերազմ: Սեպտեմբերի 27-ին արթնացավ, մեզ էլ արթնացրեց՝ պատերազմ է: Տարոնս եկեղեցում դպիր է, իր մասին անցյալով չեմ խոսում: Կիրակի էր. գնում է եկեղեցի, հագնում իր սքեմը, կատարում իր ծառայությունը, պատարագն ավարտվելուց հետո տեր հորից օրհնություն է ստանում և անմիջապես մեկնում զինկոմիսարիատ: Այնտեղից իրեն չեն տանում: Ընկերներով անմիջապես ջոկատ են կազմում: Երբ երեկոյան եկավ տուն, սեղան գցեցի, որ հաց ուտի, չկերավ, հացը մի կողմ հրեց՝ «տղերքը կռիվ են տալիս, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում»:

Այդ պահին ներսովս սարսափ անցավ, չէի պատկերացնում, որ կարող է այդքան վճռական լինել: Ասացի՝ Տարո՛ն ջան, կարող ես ֆինանսապես, հոգեպես, քո մասնագիտությամբ օգնել, եթե պետք եղավ, բոլորս էլ կգնանք: Այդ պահին լռեց, չպատասխանեց: Հետո առաջարկեցի առավոտյան գնալ և արյուն հանձնել, խիստ հայացքով ինձ նայեց ու արձագանքեց՝ կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ»: Տիկին Լաուրան հավելում է՝ Տարոնին ճանաչողները կփաստեն, որ նա սուտ խոսել չէր սիրում, իրեն բնութագրել են որպես «մաքուր մարդ»: Բայց այդ օրը Տարոնը մեզ խաբեց, չնայած, երևի թե մեծամասամբ չի էլ ստել: Ամբողջ օրը տղաների համար սնունդ են փաթեթավորել և սեպտեմբերի 28-ի գիշերով հոգնած ճանապարհ ընկել Ղարաբաղ:

Զանգում էի, միայն ասում էր՝ մա՛մ, քնեք, գալիս եմ, բայց Ղարաբաղի ճանապարհին էր: Հետո զանգերիս չէր պատասխանում: Ավելի ուշ զանգում է քրոջը՝ Տաթև, արդեն Ղարաբաղում եմ, աղջիկս լացակումած սենյակ մտավ, միանգամից ամեն ինչ հասկացա: Տարոնը վերջապես իմ զանգին պատասխանեց՝ մա՛մ, եթե կլսես, խոսեմ, եթե չէ, անջատեմ: «Մա՛մ, կապ չունի, ես եմ գնում, մեր դիմացի հարևանը, թե մեկ ուրիշը, գնում եմ մեր մայրերի ու քույրերի համար, բոլորի համար եմ գնում»: Կապն ընդհատվեց, ու էլ չիմացանք, թե որտեղ է»: Մեկ ամիս Տարոնը մարտնչել է Հադրութում, Վարանդայում: Դեպքը եղել է Մարտունի 2-ում՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զոհվել է ԱԹՍ հարվածից, տուն «վերադարձել» հաջորդ օրը:

«Այստեղ նոր կոշիկներ է գնել, հագել և ճանապարհ ընկել: Տեղ հասնելով՝ շարքում ժամկետային զինծառայողի կոշիկներն են աչքով ընկնում՝ պատռված, ոտքերը ջրի մեջ: Մոտ է կանչում տղային, կոշիկները հանել տալիս, իր կոշիկները նրան է տալիս, զինվորի հին կոշիկներն էլ ինքն է հագնում: Ասում են, որ անգամ իր հագուստը, բաճկոնը չէր հագնում, տալիս էր ժամկետային զինծառայողներին: Երբ զանգում էր, ասում էի՝ էլ ուժ չունեմ, Տարո՛ն, արի, էլի գնա: Ասում էր՝ «մա՛մ, գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, թաք-թաք երեխեք, մա՛մ: Մա՛մ, ձեզ լավ կնայեք»: Յուրաքանչյուր պահի կարող էր հետ գալ, բայց այլ որոշում է կայացրել»: Տարոնն անկատար երազանքներ թողեց, ուզում էր վանահայր դառնալ: «Հոգևոր ճանապարհն ինքն ընտրեց: 14-15 տարեկանից սկսեց հաճախել Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ է ծառայել: Տաթևի վանքի վանահոր՝ հայր Միքայելի մոտ պատվավոր հյուր է եղել: Դեպքից հետո հանդիպել եմ նրա հետ, ասաց՝ Տարոնի նման մաքուր մարդն այս երկրում գործ չուներ:

Առաջին իսկ օրերից որևէ մեկին թույլ չեմ տվել ինձ ցավակցել, ասել եմ՝ ասեք՝ շնորհակալ եմ, որ դու նման տղա ունես: Ես էլի ունեմ ու հպարտ եմ իմ տղայով: Իսկ հիմա նաև Լուսեին ունենք: Երբ սպասում էի Լուսեին, նաև դրանից առաջ Տարոնս գալիս էր երազիս, բայց տղա երեխայի հետ: Աղջիկ էի ուզում ունենալ: Երազիս Տարոնիս ասացի՝ գիտես, չէ՞, որ աղջիկ եմ ունենալու, թեք հայացքով նայեց՝ ի՞նչ անենք, որ աղջիկ է, մա՛մ, էլի ես եմ գալիս: Ամենայն անկեղծությամբ՝ ծնվել է նույն մարդը, բնավորությամբ, արտաքինով այնքան նման են իրար, եթե երկուսի նկարներն իրար կողքի դնենք, ուղղակի չեք տարբերի նրանց: Տանը Լուսեի հետ կանգնում ենք Տարոնի նկարի առջև, ասում եմ՝ պաչիկ արա ապերին, օդային համբույր է ուղարկում, խորը շունչ քաշում, նայում ինձ, իսկ հետո վերև, սկսում ծիծաղել ու խաղալ: Չգիտեմ, թե ինչպես, բայց պարզվեց՝ ուժեղ մարդ եմ: Նման տղա ունենալով, այս ցավին հանդիպելով՝ կարողացա բազմաթիվ մայրերի օգտակար լինել, օգնել, որ ոտքի կանգնեն: Իմ նշանաբանը կարծես դարձավ՝ ուղղված նաև բոլոր մայրերին՝ մա՛մ, ապրի, որ ես ապրեմ: Ինձ շատ են ասում, որ ուժեղ եմ, բայց չգիտեմ, թե ուժս որտեղ է»:

Հ. Գ. - Տարոն Գիվարգիզյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ