Արյունոտ շաբաթը շարունակվում է. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Վերջին իրադարձությունների ակնթարթային զարգացումները ԶԼՄ-ներին շունչ քաշելու ժամանակ չեն տալիս։ Պատճառը հստակ է. Հայաստանում կրիմինալ շաբաթ է։ Ու քանի դեռ մամուլը ջանում է «քրքրել ու բացահայտել» այս կամ այն դեպքը, վրա է հասնում հաջորդը։
Դավթաշենի պայթյունը
Դավթաշենում երեկ երեկոյան բնականոն կյանքը խափանեց տներից մեկի բակում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվեցին Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել էր: Փաստի առթիվ ԶԼՄ-ները դեռ չեն շտապում որևէ մանրամասներ հաղորդել, դեպքը թարմ է։ Միայն հայտնի է, որ պայթյունի պատճառը եղել է արկը, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն մանրամասնում է.«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղնձե գալարներով»։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում