Վանաձորում «Հայփոստ»-ի աշխատակցի տնից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամի գումար ու ապրանք
Վանաձորում երեկ գողություն է եղել Շիրակի խճուղու բնակիչ՝ 53-ամյա Սիրանույշ Մատինյանի տանից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մատինյանը ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ օգոստոսի 1-ին, ժամը 09։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի ննջասենյակի անկողնու ներքնակի տակից հափշտակել են 7000 ԱՄՆ դոլար։
Ննջասենյակից տարել են նաեւ 1 հատ ժամացույց, 400 հազար դրամ արժողությամբ 28 գրամ կշռով ոսկյա թեւնոցը։
Մատինյանը, որն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ի 2001 փոստային բաժանմունքում՝ որպես ավագ օպերատոր, ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ տան դուռն ու լուսամուտները փակ են եղել, արտաքին ոչ մի վնաս չի եղել եւ բնակարանը տակնուվրա արված չի եղել ու հիշյալ գումարից բացի, ննջասենյակի պահարանում եղել է նաեւ 10 հազար ԱՄՆ դոլար եւ այն ամբողջությամբ պահարանում է եղել։
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ։
Առավել մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։