Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

«Մենք վաղուց պետք է Կասպից ծովի ափին լինեինք՝ բարեկամ թալիշների դրացիությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատմաբան Արտակ Մովսիսյանը

– Պարոն Մովսիսյան, հաճա՞խ է եղել մեր պատմության մեջ, երբ հաղթել ենք ռազմի դաշտում, բայց պարտվել ենք դիվանագիտական սեղանի առջև:

– Ընդհանրապես ամբողջ աշխարհի պատմության մեջ բավականին շատ են դեպքերը, երբ պատերազմ մղելուց հետո դիվանագիտական սեղանի շուրջ արդյունքը չի լինում ռազմաճակատային գիծը: Եվ դա բնական է: Որովհետև, ի վերջո, ցանկացած պատերազմից հետո հաշտության բանակցություններ են տեղի ունենում, լինում են զիջումներ և փոխզիջումներ:

– Մեր այսօրվա իրողությունների համատեքստո՞ւմ ինչպես մեկնաբանենք ձեր տեսակետը:

– Ամեն երևույթ պետք է նայել իր համատեքստում: Մեր դեպքում, դեռևս կհիշեք, երբ 1993–94 թվականներին հաղթականորեն առաջ էինք գնում, այն միտքն էր շրջանառվում, որ մենք ավելին պետք է գրավենք, որպեսզի բանակցությունների ժամանակ փոխզիջման համար ինչ–որ բան ունենանք: Այսօր շատ տխուր է, երբ մարդիկ զիջման մասին են մատծում: Այն է` ազատագրված տարածքներ` կարգավիճակի դիմաց, կամ` խաղաղության դիմաց:
Բայց վերջին հաշվով շատ ավելի լուրջ պետք է նայել հարցին`ազատագրված տարածքներում զոհված մեր մարտիկների արյունը ջուր չէր, որ հենց այնպես զիջես: Պետք է մտածել ծանրակշիռ փոխզիջման մասին և ոչ թե զիջումների: Ընդ որում, եթե փոխզիջմամբ ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր արժեք է ունենալու երկրի և ազգային շահերի տեսանկյունից:
Այնպես որ, ոչ թե հախուռն ձևով` «ազատագրված տարածքները` կարգավիճակի դիմաց» սկզբունքով շարժվենք, այլ շատ ավելի սթափ ու շատ ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերենք: Ի վերջո, մենք այսօր հաղթող կողմ ենք:
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ադրբեջանցիների հետ տարբեր քննարկումների ժամանակ նրանց հարց ենք տվել` մեր տեղը լինեի՞ք` ի՞նչ կանեիք: Միանշանակորեն պատասխանել են` մենք չէինք բանակցի, որովհետև մենք հաղթող կլինեինք:
Ուստի անհասկանալի է այլ մոտեցումը մեր պատասխանատուների կողմից: Ընդ որում, ես այն չեմ ուզում կապել ոչ Լևոն Տեր–Պետրոսյանի, ոչ ՀՀՇ–ի հետ: Նաև չեմ ցանկանա, որ ինքս այս ելույթները հանրայնացնող լինեմ: Ուղղակի, ազգային շահերի գիտակցությունից ելնելով, հստակ մոտեցում պետք է ունենանք` մենք ինչի՞ ենք հասել, ո՞ր պահին և ո՞ր հարցում պետք է անզիջում լինենք և ո՞ր պահին պետք է մտնենք բանակցությունների մեջ և փորձենք գալ ընդհանուր հայտարարի:

– Այսպես է նաև հարցը դրվում` մասը տանք ամբողջը պահելու համար: Այս թեզն իր մեջ պարտվողականությո՞ւն է պարունակում: Կամ գուցե մենք այնքան ենք թուլացել այս տարիների ընթացքում, որ հասել ենք այս կետին:

– Ես չէի ուզենա գնահատականներ տալ, որովհետև դրա համար պետք է լիակատար ինֆորմացիա ունենալ: Բայց նման ինֆորմացիա կարող են ունենալ մարդիկ, ովքեր ի պաշտոնե դրանց տիրապետում են: Բնականաբար, միշտ լինում է ինչ–որ բան, որ չի ասվում հասարակ քաղաքացուն, այն մնում է ղեկավար շրջանակների սեփականություն որպես: Ես ինքս էլ հասարակ քաղաքացու կարգավիճակում եմ, և իմ տեղեկությունները լրատվամիջոցներից եմ քաղում:
Իսկ եթե կոնկրետացնենք և անդրադառնանք «մասը` ամբողջի փոխարեն» սկզբունքին, ապա նախ պետք է հարցին նայել ընդգրկուն հայացքով` ո՞ր մասն ես տալիս և ի՞նչն ես փրկում: Նաև հաջորդ հարցին պատասխանես`արդյ՞ք տվյալ դեպքում փրկելու խնդիր մենք ունենք:

– Իսկ աշխարհաքաղաքական կենտրոնների, աշխարհի մեծ խաղացողների դերակատարությունն իրո՞ք մեծ է այս հարցի լուծման գործում:

հարցի լուծման գործում:
– Կանոնիկ մի բան կարելի է ասել. միշտ էլ աշխարհի խաղացողները կարևոր դերակատարություն ուենցել են փոքրերի կոնֆլիկտների հարցում: Սակայն դրա հետ միասին միշտ էլ վճռորոշ է եղել փոքր երկրների դիրքորոշումը: Եթե քո ազգային ազատագրական պայքարում մինչև վերջ պինդ կանգնում ես, կարող ես, հակառակ մեծ խաղացողների կամքի, հաղթանակ գրանցես:
Փայլուն օրինակը Լեռնահայաստանի պայքարն էր Նժդեհի գլխավորությամբ: Երբ կարծես արդեն ամեն ինչ հակահայկական մակարդակով լուծված էր. Անտանտը հետ էր քաշվել մեր տարածաշրջանից, բոլշևիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ադրբեջանի հետ որոշել էին Հայաստանից բան չթողնել, այս պայմաններում Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի պայքարը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէր: Այդպես չէր, որ եթե մեծ տերությունները որոշել են, ուրեմն մենք ոչինչ չէինք կարող անել: Շատ կարևոր է հողի վրա ապրողի վճռականությունը:
Պատմության մեջ այդպիսի օրինակներ շատ կան, երբ գերտերությունները փորձել են հասնել մի բանի, բայց իր ազգային ազատագրական պայքարով փոքր ժողովուրդը հակառակ է գնացել նրան և հաղթող դուրս եկել վերջնարդյունքում:

– Այսինքն` ժողովրդի ոգին կարևոր է և կարող է որոշիչ լինել:

– Ե՛վ ոգին, և՛ պոտենցիալը: Ցավոք սրտի, մենք մեր ողջ պոտենցիալը դեռևս չենք օգտագործել 1990–ականներից այս կողմ: Մեր մտավոր պոտենցիալը, նաև` դրսում եղած պոտենցիալը: Մեր իշխանավորները այլ բանով են զբաղված եղել ավելի շատ: Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներից սկսած մինչև հաջորդ երկու նախագահները: Ազգային ուժերի համախմբում չի եղել: Մինչդեռ մենք շատ վաղուց պետք է Կասպից ծովի ափին լինեինք՝ բարեկամ թալիշների դրացիությամբ: Հայաստանում և Հայաստանից դուրս մեր ունեցած ողջ պոտենցիալը գուրծադրելու պարագայում Կուր գետը պետք է լիներ մեր հյուսիս–արևելյան սահմանը: Եվ վաղուց այս հարցը պետք է փակված լիներ:
Բայց մեզ մոտ այլ վեկտորներով են ուղղորդվում: Մեր պոտենցիալը ցաք ու ցրիվ է լինում աշխարհով մեկ: Իշխանությունը ծառայում է ոչ թե ազգային, այլ անհատական պատեհապաշտական նպատակների համար: Եվ այսպես` սկսած առաջին իշխանությունից, ովքեր այսօր օպոզիցիա են խաղում…

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: