Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Legal

«Ինչ ուզում ես՝ կանեմ, ինչ ուզում ես՝ կտամ». Լոռիում բանվորը հարձակվել է հարևանի կնոջ վրա, ծեծելով քարշ տվել այգի, որ բռնաբարի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Հայկազ Ծ.-ի գործի դատական քննությունը։

Հայկազը մեղադրվում է համաքաղաքացուհի Գեղեցիկ Վ.-ի (անունը փոխված է) նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Ծ.-ն 2016 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Գեղեցիկ Վ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է վերջինիս պատկանող տան բակ, որտեղ Գեղեցիկի հետ «կենակցելու ձգտումն իրականացնելու նպատակով» փայտով հարվածել է նրա ծոծրակային հատվածին, տեղափոխել է այգի, որտեղ նորից փայտով հարվածել է Գեղեցիկի ուսահոդի շրջանին և օգտվելով նրա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը։

Ըստ մեղադրանքի՝ տուժող Գեղեցիկը Հայկազի կողմից իր հետ սեռական հարաբերություն ունենալու «համառ ձգտումն» ընկալել է որպես իր առողջությանը սպառնացող իրական վտանգ և դիմել է խորամանկության։ Նա չի առարկել, չի դիմադրել, միայն համոզել է Հայկազին, որ նրա կամքը կկատարի, «կամովին նրան կտրվի»՝ միասին սուրճ խմելուց հետո։

Հայկազը համաձայնել է, գնացել է Գեղեցիկի տուն, այդ ընթացքում Գեղեցիկը դիմել է փախուստի, գնացել է հարևանի տուն, օգնություն է խնդրել։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Ծ.-ն իր հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ միջամտել է հարևանը։

Տուժող Գեղեցիկը գործի քնության ընթացքում հայտնել է, որ Հայկազին ճանաչել է որպես իր տան հարևանությամբ շինարարություն անող բանվորի։ Նրա հետ առանձնապես չի շփվել, մի քանի անգամ Հայկազն իրենից «ավել ու սավոկ է ուզել»։ Ինքը հասկացել է, որ նա փորձում է սիրահետել, իրեն հեռու է պահել ու առիթ չի տվել։

Երբ շինարարությունն ավարտվել է, Հայկազը հեռացել է, ինքը նրան այլևս չի տեսել։

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում ինքը տանը մենակ է եղել։ Ցանկացել է աղբյուրից ջուր բերել, դուրս է եկել տանից ու ծոծրակի շրջանում ուժեղ ցավ է զգացել։ Գիտակցությունը կորցրել է։ Որոշ ժամանակ անց ուշքի է եկել ու տեսել, որ մի տղա իրեն մեջքի վրա գետնին քարշ տալով՝ տանում է այգի։ Նրան ճանաչել ու հարցրել է. «Հայկա՛զ, դո՞ւ ես»։ Նա էլ պատասխանել է. «Լավ էլ ճանաչեցիր»։

Ինքը փորձել է վեր կենալ ու փախչել։ Բայց Հակազը ձեռքի փայտով մի քանի անգամ հարվածել է իր մարմնի տարբեր մասերին։ Ինքը նրան խնդրել-համոզել է, որ իրեն չվնասի, ասել է. «Ինչ ուզում ես՝ կանեմ, ինչ ուզում ես՝ կտամ»։ Հետո նրան առաջարկել է, որ նա գնա իր տուն, սուրճ եփի, մինչև ինքը մի քիչ ուշքի գա, հանգստանա, իրեն կարգի բերի ու գնա նրա մոտ։

Հայկազը հավատացել ու գնացել է։ Ինքը ոտքի է կանգնել ու փախել է հարևանի տուն, օգնություն է խնդրել։ Հարևանի միջամտությունից հետո Հայկազը հեռացել է…

Ամբաստանյալ Հայկազ Ծ.-ն ժխտել է իր կողմից տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելը։ Նա ընդունել է, որ փայտով հարվածներ է հասցրել Գեղեցիկին, բայց ասել է, թե նրան հարվածել է իր ծնողների հասցեի վիրավորական խոսքեր ասելու համար։

Դատաքննության ընթացքում Հայկազ Ծ.-ն «ժամանակ առ ժամանակ» դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

Դատաքննության ավարտական փուլում մեղադրող Ա. Շիրոյանը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն՝ պատճառաբանելով, որ նրա մոտ առկա է «Անձի շեշտվածություն, հակասոցիալական վարք»։ Մեղադրողը հիշատակել է նաև ամբաստանյալի տարօրինակ վարքագիծը՝ այս գործի դատաքննության ընթացքում։

Պաշտպաններն ու ամբաստանյալը միջնորդության դեմ չեն առարկել։ Պաշտպանը հայտնել է, որ Հայկազ Ծ.-ն նախկինում հոգեկան առողջության հետ կապված՝ անցել է բժշկական հետազոտություններ, վերը հիշատակված հիվանդության հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից։

Դատարանն արձանագրել է, որ մինչև զինվորական ծառայությունից ազատվելը՝ զինծառայության ընթացքում Հայկազ Ծ.-ն դիտավորությամբ սակրավորի բահով ծառայակցի գլխին հարվածել ու նրա առողջությանը ծանր վնաս էր պատճառել։ Դրա համար նա դատապարտվել և ազատազրկման ձևով պատիժ է կրել…

Դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի մոտ ախտորոշված հիվանդությունը, մեղսագրված արարքի՝ բռնաբարության փորձի կատարման եղանակը, դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած ագրեսիվ վարքագիծը իրենց համակցության մեջ ողջամիտ կասկած են առաջացնում ամբաստանյալի հոգեկան առողջության վերաբերյալ։ Այդ հարցը պարզաբանելու համար անհրաժեշտ են հոգեբուժության բնագավառի գիտելիքներ։

Գործի նախաքննության ժամանակ Հայկազ Ծ.-ի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել։

Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը և Հայկազ Ծ.-ի նկատմամբ նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն։ Փորձագետներին առաջադրված հարցերից են, մասնավորապես, մեղսունա՞կ է Հայկազ Ծ.-ն, նա կարիք ունի՞ հարկադիր բուժման։

Գործի դատական քննությունը կվերսկսվի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո։