Վլադիմիր Գասպարյանից գոհ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության փոփոխությունից հետո երկրում ծայր առած պաշտոնանկությունների ալիքը, թերևս, միայն Ոստիկանությանը շրջանցեց: Նախքան վարչապետի փոփոխությունը՝ արդեն իսկ լուրջ կադրային տեղաշարժեր էին եղել ԱԱԾ–ում և այլ կառույցներում:
«Փաստի» տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կադրային փոփոխությունների քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կտրուկ փակել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոփոխության թեման՝ Վովայի աշխատանքից գոհ եմ:
Հավանաբար նման գոհունակության է արժանացել Էդվարդ Նալբանդյանը, ով նույնպես շարունակում է պաշտոնավարել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: