Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Սխտոր՝ բնական հակաբիոտիկ․ ո՞ր հիվանդությունների վրա է ազդում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սխտորը պատկանում է սոխազգիների ընտանիքին: Բազմամյա բույս է, տնայնացվում է ամենուր՝ բոստաններում եւ բանջարանոցներում: Անհիշելի ժամանակներից այն մշակում են Հայաստանում, սակայն տհաճ հոտի պատճառով  նրանից  շատերն  են  խուսափում:

Սխտորը պարունակում է ազոտային նյութեր, միկրո եւ մակրոտարրեր, B, C, D, PP վիտամիններ, ֆիտոստերիններ, պոլիսախարիդներ, ֆերմենտներ, ֆիտոնցիդներ, ծծումբ, ֆոսֆոր: Սխտորի բնորոշ հոտը պայմանավորված է դիալիլդիսուլֆիդի պարունակությամբ, որն առկա է նրա եթերային յուղի մեջ:
Սխտորը կանոնավորում է նյութափոխանակության բոլոր օղակները, մեծ դեր ունի աթերոսկլերոզի եւ շաքարախտի կանխարգելման ու բուժման գործում:
Սխտորն օժտված է հակամանրէային, անոթալայնիչ, միզամուղ, լեղամուղ, վերականգնող հատկություններով, բնական հակաբիոտիկ է: Այն ախորժաբեր է:
Հանքային աղերից սխտորի մեջ գերակշռում են կալիումական աղերը եւ ֆոսֆորը: Կալիումական աղերը 100 գրամում 260 մգ են, իսկ ֆոսֆորը՝ 140 մգ:

Ամեոբային դիզենտերիայի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել օրական  5-6 գլուխ սխտոր՝ զուգահեռաբար սխտորի 5%-անոց ջրային լուծույթ (5գ սխտոր) ընդունելով եւ նույնպիսի լուծույթով հոգնա անելով:

Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունները կարելի է բուժել՝ ընդունելով սխտորի հետ խառնած օղի:

Գրիպի ժամանակ սխտորը քերել եւ հավասար քանակությամբ խառնել  մեղրի  (ցանկալի է լորենու) հետ:

Ճիճվաթափության նպատակով ճզմած սխտորը խառնել կաթով եւ հիվանդին օրը մեկ անգամ նստեցնել նշված խառնուրդով լցված դույլի վրա, մինչեւ ճիճուներից լրիվ ազատվելը:

Դիսբակտերիոզի ժամանակ  (երբ խախտված է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը) շատ լավ է օգնում  սխտորը, որը կարելի է ավելացնել ճաշատեսակների եւ աղցանների մեջ:

Լսողության վատթարացման ժամանակ 2-3 պճեղ սխտորը ճզմել բեւեկնայուղի հետ եւ ստացված խառնուրդից 2-ական կաթիլ կաթեցնել ականջի մեջ: Այս արարողությունը կարելի է կրկնել օրումեջ, մինչեւ ցավի անհետացումը:

Իսկապես հիանալի բուժամիջոց է սխտորը, սակայն այն  պետք է զգուշությամբ օգտագործեն աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձինք: Մնացած դեպքերում սխտորի միակ թերությունը թերեւս տհաճ հոտն է, այդ պատճառով որպես տարբեր հիվանդությունների կանխարգելման միջոց այն կարելի է օգտագործել երեկոյան, երբ արդեն տանն եք՝ ավելացնելով տարբեր կերակրատեսակների մեջ (բավական է անգամ 1-2 պճեղը): Դա հատկապես արդիական է հիմա, երբ գլուխ են բարձրացնում տարատեսակ գրիպները, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը շտապ օգնություն է աղերսում:

Սխտորի հոտը չեզոքացնող միջոցներ

Բերանից եկող սխտորի հոտը շուտ կանցնի, եթե ուտեք մաղադանոսի տերեւներ կամ արմատ, ծամեք 1-2 մեխակ կամ սուրճի մի քանի  հատիկ, խմեք 1 բաժակ կաթ:

Սխտորի հոտը ձեռքերից անցկացնելու համար  բավական է ձեռքերը շփել կիտրոնի կեղեւով:

Սխտորը մաքրելուց եւ կտրատելուց հետո ձեռքերից հոտն անցկացնելու համար ձեռքերն առատորեն շփեք աղով եւ լվացվեք գոլ ջրով: