Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Socity

35-ամյա տղամարդուն կյանքից զրկել են պարտքի պատճառով․ նոր մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 21-ամյա բնակիչը, նրա եղբայրը և Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչը հանդիպել են՝ վերջինիս կողմից 21-ամյա երիտասարդի եղբորը պարտք մնացած գումարը վերադարձնելու վերաբերյալ զրուցելու նպատակով: Խոսակցության ընթացքում եղբայրները պահանջել են վերադարձնել գումարը, իսկ 35-ամյա տղամարդը պատասխանել է, որ գումար չունի, ունենալու դեպքում կվերադարձնի։ Դրանից հետո, 21-ամյա երիտասարդը, հանելով ծալովի դանակը և պարզելով տղամարդու ուղղությամբ, սպանության սպառնալիքով պահանջել է պարտքի դիմաց տալ իր մոտ գտնվող՝ 4 գրամ քաշով ոսկյա մատանին և «Ռեդմի» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Սպառնալիքն իրական ընդունելով՝ 35-ամյա տղամարդը հանձնել է նշված մատանին և հեռախոսը, իսկ եղբայրները, վերցնելով դրանք, հեռացել են: Որոշ ժամանակ անց՝ 2023 թ. փետրվարի 1-ի գիշերը, 21-ամյա երիտասարդը զանգահարել է տղամարդուն և տեղեկացրել, որ կարող է մոտենալ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող սննդի կետի մոտ և վերցնել նշված իրերը:

Այդուհանդերձ, 21-ամյա երիտասարդը, տղամարդու հետ գտնվելով անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, հիշյալ գումարը չվերադարձնելու հանգամանքով պայմանավորված` նպատակադրվել է սպանության միջոցով վրեժխնդիր լինել նրանից: 2023 թ. մարտի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող Օղակաձև զբոսայգում, գումարը վերադարձնելու հարցի շուրջ զրուցելու պատրվակով, նա հանդիպել է 35-ամյա տղամարդուն: Վերջինիս սպանելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով երիտասարդը մեկ անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Վերջինս դիմել է փախուստի՝ վազելով դեպի Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթել-բարը: Սակայն երիտասարդը, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, հետապնդել է նրան և հիշյալ հոսթել-բարի աստիճանահարթակին նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: