Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Չհաղթահարվող Նժդեհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Արմեն Սարգսյանը

– Արմեն, մեր քաղաքական միջավայրն ինչպիսի՞ գաղափարական հիմքի վրա է ձևավորվում:

– Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը որդեգրեց զարգացման ժողովրդավարացման ճանապարհը և ընդունեց քաղաքական բազմակարծության սկզբունքը: Սակայն մեր իրականության հիմնական խնդիրը ոչ թե քաղաքական գաղափարախոսությունների ներկայացվածության, այլ այդ գաղափարախոսությունների կրողների բացակայության մեջ է: Այսինքն` ոչ թե կա ժողովրդավարական ինստիտուտների պակաս, այլ բացակայում է ժողովրդավարական մշակույթը:

– Իսկ մեր` պատմականորեն ձևավորված գաղափարական միտքը որքանո՞վ է ներկա այսօր:

– Հայ իրականության մեջ պատմականորեն ունեցել ենք որոշակիորեն մշակված գաղափարախոսական սկզբունքներ: Եվ դրանք ինչ–որ չափով ներկա են այսօրվա կյանքում: Օրինակ` Նժդեհի ցեղակրոն ուսմունքը, որն իր գաղափարական սնունդը ստացել էր նաև անցյալի մեր հոգևոր մեծերից, պաշտոնապես որդեգրված է որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեության գաղափարական ուղենիշ:

– Ժամանակավրեպ չէ՞ արդյոք Նժդեհի ցեղակրոն ուսմունքի գաղափարախոսությունը:

– Հարցը տեղին է: Ուստի նախ պետք է մեր առջև խնդիր դնենք հստակ հասկանալ` ի՞նչ ասել է ցեղակրոն ուսմունք: Որովհետև այն ըմբռնելիության առումով լուրջ բարդություններ ունի, որն էլ հանգեցնում է տարընկալումների ու նաև այնպիսի դրսևորումների, որոնք իրապես հեռու են հենց Նժդեհի գաղափարներից:

Միաժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգ, եթե ուզում է այս` գլոբալացման ժամանակների մարտահրավերները հավուր պատշաճի դիմակայել, պետք է անընդհատ հետամուտ լինի իր ինքնության արդիականացման խնդրին: Եվ Նժդեհի ցեղակրոնության ուսմունքը, որը ստեղծվել էր կոնկրետ ժամանակաշրջանի կոնկրետ պատմաքաղաքական խնդիրների լուծման նպատակով, բովանդակում է որոշակի մոտեցումներ, որոնք կարող են և այսօր արդիական չհնչել:

Բայց գլոբալ առումով և ցեղակրոն ուսմունքը, և Նժդեհի ընդհանրապես տեսական ողջ ժառանգությունը արդիական լինելու հայտ են ներկայացնում մերօրյա բազմաթիվ թերիների ախտորոշման և հաղթահարման տեսանկյունից: Մեկ օրինակ. ցեղակրոն ուսմունքում կա արյան պաշտամունքի դրույթը, համաձայն որի պետք է արգելվեն խառնացեղ ամուսնությունները: Երկխոսության գնացող ժամանակակից գլոբալ աշխարհում խառնացեղ ամուսնությունների արգելքը, այո, ժամանակավրեպ է: Բայց ես, որպես հետազոտող համոզված եմ, որ նրա` արյան պաշտամունքի դրույթը իրականում պայմանավորված է եղել ոչ թե ազգի կենսաբանականացման համոզումով, այլ` գաղութահայության շրջանակներում էթնիկ ձուլման գործընթացները կանխարգելելու շարժառիթով:

– Ես մի բան գիտեմ` երբ մի բանի մասին շատ ես խոսում, այլևս չես փորձում խորանալ նրա էության մեջ. ի վերջո, մենք այսօր ճանաչո՞ւմ ենք Նժդեհին. ի՞նչ է Նժդեհն ասում, ո՞րն է նրա գաղափարախոսության հենքը: Եվ, ընդհանրապես, ո՞րն է նժդեհականության փիլիսոփայությունը:

– Պետք է տարբերակենք Նժդեհի ուսմունքն ու նժդեհականությունը: Որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ մայր ուսմունքների ու վերջիններիս գաղափարական ժառանգության միջև երբեմն անհամապատասխանություն է առաջանում: Օրինակ, կա Մաքիավելին` իր հայացքներով ու կա մաքիավելիզմը, որոնք որոշ հարցերում էապես տարբեր են: Փիլիսոփայության մեջ առկա է հերմենևտիկական ուղղությունը, որն ասում է` տեքստը գերազանցում է հեղինակին: Այսինքն` տեքստին առնչվողները կարող են այն հասկանալ ոչ այնպես, ինչպես հեղինակն է պատկերացնում: Եվ սա օբյեկտիվ վիճակ է:

Չնայած հաճախ ներկայացվել է խիստ ազգային կերպար, Նժդեհի ազգայնականությունը խարսխված է իրապես հումանիստական արժեքների վրա: Այս առնչությամբ հիշենք նրա խոսքը.«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության, հայ եմ ես, մտածումներով ու ապրումներով, սակայն, ես մարդ եմ` համամարդ՚:

– Այո. հետևորդների համար առաջին հերթին Նժդեհը նախ հայ է, հետո` մարդ: Այսինքն` մարդ լինելով չէ, որ գալիս է իր էթնիկ պատկանելությանը:

– Չի կարելի ասել, թե ամբողջությամբ այդպես է, բայց և այնպես կան նման ըմբռնողներ: Անգամ առօրյա փոքրիկ հարցախույզով կպարզենք, որ Նժդեհ անունը ժողովրդի մոտ ասոցացվում է թուրքատյացությամբ պայմանավորված հայրենասիրության հետ: Սակայն իրականում նման բան չկա. Նժդեհի տեքստը այդ հարցերին հստակ պատասխաններ տալիս է. նա ասում է`«Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում՚:

– Նշանակում է հարկ չկա՞ Նժդեհի պարագայում ասել, որ տեքստը առավել է, քան հեղինակը:

– Ոչ, կարող ենք և ասել: Չպետք է մոռանալ, որ Նժդեհն անկախ իր կամքից հետը բերել է նաև իր ժամանակի շունչը: Ընդհանրապես Նժդեհի չհասկացվածությունը հիմնականում երկու գործոնների ազդեցությամբ է: Առաջինը նժդեհյան երկկողմանի շահարկումներն են. մի կողմից մարդիկ են, ովքեր չնայած, համարձակություն չունեն առերեսվել Նժդեհի գաղափարներին, անընդհատ շեփորահարում են նրա անունը: Կան և մարդիկ, որ հանուն քաղաքական որոշակի շահի սպասարկման, քննադատում են նույն Նժդեհին: Պայմանականորեն բերենք լիբերալ և պահպանողական հոսանքների օրինակը:

– Իսկ օրինաչա՞փ են Նժդեհ գործչին Նժդեհ գաղափարախոսից առանձնացնելու փորձերը:

– Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը: Նժդեհի` մեր պատմության մեջ եզակիներից մեկը լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նրա գործունեությունն ու գաղափարական կյանքը ձուլված են եղել ի մի բնություն: Նժդեհի փիլիսոփայությունը նրա գործունեության իմաստուն դայակն էր, իսկ գործունեությունը` փիլիսոփայության իրագործելիության խորհրդանիշը:

– «Ուժն է ծնում իրավունք» արտահայտությունը Նժդեհինն է, որի մեջ կասկածելի է` դրակա՞նն է շատ, թե բացասականը:

– Մասնագիտական գրականության մեջ այս հարցի հետ կապված որոշակի հստակություն արդեն կա: Ըստ տեսակետներից մեկի, նշյալ արտահայտությունը նա վերցրել է «Սիոնի իմաստունների արձանագրություններ»–ից: Բայց սա մի կողմ թողնենք. փորձենք հասկանալ, թե Նժդեհն ուժ ասելով ինչ է հասկանում: Հաճախ, երբ Նժդեհի ուժապաշտությունը քննադատում են կրկի՛ն քաղաքական որոշակի շահեր հետապնդելիս, դրանցում մի տեսակետ է առկա, որ ցեղակրոնությունը չի կարող լինել ազգային գաղափարախոսություն: Այսինքն` մի ամբողջ ազգ չի կարող առաջնորդվել գաղափարախոսությամբ, ուր արդարացվում է ուժը: Միաժամանակ` եթե ուժն արդարացվում է, նշանակում է` մենք դեմ ենք դուրս գալիս նաև հայ դատի մեր խնդիրներին: Քանզի թուրքերն իրե՛նք էլ ուժեղ էին հայերից:

Բայց սա Նժդեհի չիմացությամբ Նժդեհին ուղղված քննադատություն է: Նժդեհն իր աշխատություններից մեկում այսպիսի միտք էր արտահայտում.«ըստ Շոպենհաուերի, մարդը ցավ է պատճառում դիմացինին սեփական ցավը մեղմելու համար: Թուրքական գազանություններն էլ պետք է բացատրել անհատ և հավաքական թուրքի տկարությամբ և այդ տկարության նվաստացուցիչ գիտակցությամբ՚:

Պարզապես Նժդեհը ցավով էր փաստում, ընդ որում` կանտյան փիլիսոփայության ոգով, որ սոցիալ–դարվինիստական իրականության մեջ, քաղաքական–ազգային իրարակերության պայմաններում մարդը մարդու համար, ազգը ազգի համար միջոց է, և ո՛չ նպատակ: Եվ այս ամենը հաշվի առնելով, թեպետ ի սկզբանե ունենք բնատուր իրավունքներ, բայց դրանք երբեք կյանքի չեն կոչվի, եթե չունենանք կյանքի կոչելու ուժն ու կամքը:

– Իսկ ո՞նց եք վերաբերվում հոգևոր Նժդեհի գաղափարին: Եվ կարելի՞ է հոգևոր Նժդեհը դիտարկել որպես հիմքը քաղաքական–գաղափարական Նժդեհի:

– Միանշանակ համաձայն եմ հարցադրմանը: Ես այն համոզման եմ, որ Նժդեհ մտածողին չպետք է կաղապարել ցեղակրոն ուսմունքով: Կարծում եմ` անգամ հնարավոր չէ հասկանալ ցեղակրոն ուսմունքը, եթե չենք ճանաչում Նժդեհին` մինչև ցեղակրոն ուսմունքը և դրանից հետո գրված ստեղծագործություններով:

Հոգևոր Նժդեհը մեր առջև կանգնում է հենց այս ստեղծագործություններով: Սրանցում է, որ գործ ենք ունենում փիլիսոփայական հստակ մոտեցումների, գաղափարների հետ: Եվ ինձ համար, եթե խոսքս ալեգորիկ հնչի, Նժդեհն իր ստեղծագործական ժառանգության ամբողջության մեջ նմանվում է մշտափայլ հայելու, որին առերեսվելուց հնարավոր չէ չտեսնել սեփական թերությունները և միևնույն ժամանակ ձեռք չբերել դրանք հաղթահարելու կամքը:

– Գուցե օրինաչա՞փ է, որ մենք դեռևս չենք «հաղթահարում» Նժդեհին, որովհետև որպեսզի կարողանաս մեծ անհատականությանը ճանաչել, պետք է հասու լինես նրա մեծությանը:

– Այո, Նժդեհին հասկանալու համար նախ և առաջ պետք է ցանկություն ունենաս ապրել նրա ներկայացրած գաղափարների համաձայն, նրա ներկայացրած ճշմարտությունները հարազատես քեզ: Իսկ դրա համար պետք է անցնես ներքին ինքնամաքրման որոշակի փուլ: Ցավոք, մեր իրականության մեջ մենք հաճախ քաղաքական կամ կենցաղային–նյութական շահը գերադասում ենք մնայուն արժեքներից:

Բացի այդ, Նժդեհին չենք ծանոթանում, որովհետև մեր մեջ դեռևս գործում է Խորհրդային Միությունից եկող գաղափարաքաղաքական ավանդույթների իներցիան, երբ, հիշենք, Նժդեհը ներկայացվում էր որպես ազգի դավաճան: Արդյունքում` քաղաքական բազմաթիվ շահերի սպասարկման մեջ ու նաև այդ պատճառով այսօր Նժդեհը անընդհատ շահարկվում, դատապարտվում ու«արժեզրկվում» է: Բայց իրականում արժեզրկվում է ոչ թե Նժդեհը, այլ արժեզրկվում են Նժդեհին արժեզրկողները:

– Մենք այդքան էլ հոգևոր աճ չենք ապրում. հոգևոր աճի մեր ընթացքն էլ մխիթարական չէ. սա էլ ե՛ս ավելացնեմ իմ կողմից:

– Միանշանակ` ճիշտ եք: Մենք հոգևոր աճ չենք ապրում նաև այն պատճառով, որովհետև, իմ խորին համոզմամբ, դեռևս քաջություն չունենք անկեղծորեն առնչվելու Նժդեհին:

– Այսքան խոսակցություններով հանդերձ մենք Նժդեհին կուռք չսարքենք:

– Իհարկե: Ես դեմ եմ ինչպես դոգմատիկ նժդեհապաշտությանը, այնպես էլ ծայրահեղ նժդեհամերժությանը: Նժդեհն ինքն էր դեմ կուռքարարությանը: Իր խոսքերն են` «պետք է կեղծ և մոլար համարել բոլոր այն կրոններն ու վարդապետությունները, որոնք առհասարակ մտավոր կուրություն են պահանջում իրենց դավանողներից»: Նա մի լավ արտահայտություն էլ ունի`«Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց: Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը»: Այսինքն` Նժդեհի համար կարևորը ոչ թե իր գաղափարներին ստրկամտորեն հետևելն է, այլ դրանք ներքին ազատության հիմքի վրա հարազատելը և նոր դրանցով առաջնորդվելը:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում