Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հանքարդյունաբերությունը որպես գաղթի ճանապարհը բռնած գյուղի միակ փրկություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի շենքում և Սյունիքի մարզի Շաղատի համայնքապետարանի շենքում տեղի ունեցան «Թոռնիկ Եվա» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար–Արտավանի հանքային դաշտում 2017–2020 թթ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումները: Ինչպես հայտնի է, «Թոռնիկ Եվա» ՍՊԸ–ն այս գյուղերի վարչական տարածքում գտնվող հատվածում՝ Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար–Արտավան հանքային դաշտում, նախատեսում է կատարել ոսկի–բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

Ըստ ընկերության կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի՝ ուսումնասիրվելու է ավելի քան 6000 հա տարածք, որից մոտ 4000 հա–ը պատկանում է Զառիթափ համայնքին, իսկ 2100 հա–ն էլ՝ Շաղատին, և ուսումնասիրության համար նախատեսվող տարածքում ընդգրկված հողատարածքները օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Ընկերությունը նախատեսում է կատարել 3 հազար մ3 ծավալով մակերեսային լեռնային փորվածքներ, վերանորոգել գոյություն ունեցող 12 կմ երկարությամբ ավտոճանապարհը և նախապատրաստել 40 հատ հորատման հարթակներ: Մակերեսային նմուշարկման աշխատանքներ կատարելուց հետո, հեռանկարային տեղամասերում հանքայնացման բնույթը խորքում պարզաբանման նպատակով նախատեսվում է կատարել հորատման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսվում է հորատել 20 հատ 50 մ–անոց և 20 հատ էլ 100 մ–անոց հորատանցքեր:

Զառիթափի գյուղապետ Սիմոն Բաբայանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նա` որպես համայնքի ղեկավար, մտահոգված է, որ իր համայնքի բնակիչներն աշխատատեղեր ունենան և գաղթի ճանապարհը չբռնեն: Նրա ներկայացմամբ երեկ գյուղում տեղի ունեցած հանրային լսումները նորմալ մթնոլորտում են ընթացել և անգամ բնապահպանական ՀԿ–ներից են ներկայացուցիչներ ներկա եղել: Ըստ գյուղապետի՝ նույնիսկ առաջարկություն է եղել Զառիթափ խոշորացված համայնքի մեջ մտնող այն համայնքում էլ լսումներ անցկացնել, որն ավելի հարակից է հանքավայրին:

«ժողովրդի 50%–ը այսօր արտագաղթել է: Նրանց մեծ մասը սպասում են, թեթևակի շշուկ լսելու դեպքում դրսից զանգում են, հարցնում՝ հնարավո՞ր է աշխատատեղ ստեղծվի, վերադառնանք մեր ընտանիք: Ծեր հորնումորը, կնոջն ու երեխաներին թողել են, գնացել: Եթե վաղը կամ մյուս օրը ինչ–որ բան կբացահայտվի այս տարածքներում, ինչ–որ բան կնշմարվի, եթե օգտակար հանածոներ լինեն, ես պարտավորված եմ հետևելու, որ օրենքով սահմանված կարգով կատարվեն բոլոր աշխատանքները՝ պահպանելով բնապահպանական նորմերը:

Մյուս կողմից այդ մեծ հարստությունը թողնել հողի տակ, երբ մեր երկիրն այսօր ֆինանսական վատ վիճակի մեջ է, սխալ է: Եթե աշխատատեղեր լինեն, ու մարդիկ աշխատեն, դրանից մեր բյուջեն մի քիչ գումար կունենա, հանրապետության բյուջեն նույնպես: Մոտ 200–300 աշխատատեղ կստեղծվի: Ես կարծում եմ այս տեսակ բաներին չի կարելի վատ նայել, չի կարելի ամեն ինչին գորշ նայել»,– ասաց համայնքապետը:

Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝ գյուղացուն այսօր աշխատատեղ ունենալ է պետք, որպեսզի ապրի, որպեսզի երիտասարդ տղան բանակում ծառայությունն ավարտելուց և գյուղ վերադառնալուց հետո գաղթի ճանապարհը չբռնի կամ էլ որպես վերջին տարբերակ՝ Երևանում ծանոթներ ու բարեկամներ ունենալու դեպքում չտեղափոխվի մայրաքաղաք:

«Գալիս են Երևան ու ծերանում այստեղ՝ պարտքերի ու վարկերի մեջ: Այս ամենը հնարավորություն է ստեղծում, որ մարդիկ իրենց տնտեսության մեջ աշխատեն, իրենց ծնողներին օգնեն, 3 հատ կովը 5 դարձնեն»,– հավելեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում