Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Economy

Էներգետիկ արդյունաբերությունը Գերմանիայում. ավելի շատ արև, ավելի շատ վերականգնվող էներգիա

Dw.com-ը գրում է, որ Գերմանիան չափազանց հարուստ է արևոտ օրերով։ Ուստի, կան բոլոր հնարավորությունները գերմանական արևային էներգիան զարգացնելու համար։ Մայիսին Գերմանիայում տեղադրված ֆոտոգալվանային վահանակներն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել, քան երբևէ՝ ավելի քան 8,8 միլիարդ կՎտ/ժ:

2023 թվականի առաջին կիսամյակին վերականգնվող էներգիայի մասնաբաժինը գերազանցել է 52%-ը:

Վերականգնվող էներգիայի ավելի մեծ տեսակարար կշիռ գերմանական էներգետիկ արդյունաբերությունում գրանցվել է միայն մեկ ամսվա ընթացքում. 2022 թվականի փետրվարին այն կազմել է 62% հատկապես ուժեղ քամիների պատճառով: Այդ ռեկորդը մեծապես նպաստել է նրան, որ անցյալ տարի վերականգնվող էներգիան ապահովել է Գերմանիայում առաջին վեց ամիսների ընթացքում սպառված ողջ էլեկտրաէներգիայի 49%-ը։

Նման տվյալներ են հրապարակել հունիսի 27-ին Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգի (ZSW) Արևային էներգիայի և ջրածնի հետազոտական ​​կենտրոնը և Էներգետիկ և ջրամատակարարող ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDEW): «Այն փաստը, որ մենք այսօր մեր էլեկտրաէներգիայի կեսից ավելին ստանում ենք վերականգնվող աղբյուրներից, հավանաբար անհավատալի էր թվում քսան տարի առաջ», — ասել է BDEW-ի գլխավոր տնօրեն Քերսթին Անդրեեն:

Իսկ ընդհանուր առմամբ, գերմանական վերականգնվող էներգիայի աղբյուրներն այս տարվա առաջին կիսամյակում արտադրել են մոտ 138 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ գրեթե նույնքան, ինչ նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Այդ մասնաբաժինը առաջին հերթին բացատրվում է Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրության 11%-ով կրճատմամբ։ Դա պայմանավորված է ձեռնարկությունների և բնակչության կողմից էներգիայի խնայողության լայնածավալ միջոցառումներով, Գերմանիայի տնտեսության տեխնիկական անկմամբ, ինչպես նաև ապրիլին գերմանական ատոմակայանների վերջին երեք բլոկների փակմամբ:

Գերմանիայում հողմային էներգիայի զարգացումը կանգ է առնում:

Այն փաստը, որ գերմանական վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին, մի կողմից ցույց է տալիս, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները Գերմանիայում դարձել են էլեկտրաէներգիայի կայուն մատակարար։ Միևնույն ժամանակ, քամին և արևային էներգիան գնալով լրացնում են միմյանց. կա՛մ քամին է ապահովում բարձր և նույնիսկ ռեկորդային ծավալներ, կա՛մ արևը:

Մյուս կողմից, արտադրության լճացած ծավալները ցույց են տալիս, որ վերականգնվող էներգիայի հզորության զգալի աճը, որը ծրագրել է Գերմանիայի կառավարությունը՝ արագացնելու հանածո էներգիայի աղբյուրների հեռացումը, ակնհայտորեն կանգ է առնում:

ZSW-ի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ֆրիտյոֆ Շտայսը նշել է. «Հաշվի առնելով, որ մինչև 2045 թվականը կլիմայական չեզոքության հասնելու համար էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է ամբողջությամբ ապահովվի վերականգնվող աղբյուրներից արդեն 2035 թվականին, պարզ է դառնում, որ կարողությունների հետագա աճը պետք է տեղի ունենա շատ ավելի արագ, քան նախքինում»:

Այնուամենայնիվ, հողմային տուրբինների տեղադրումը ցամաքում և հատկապես ծովում առայժմ կանգ է առնում, թեև հողմակայաններն են, որ տեսանելի ապագայում պետք է դառնան «կանաչ» էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը ողջ Եվրամիության համար։

Իսկ արեգակնային էներգիայի աճն ապահովել են տների սեփականատերերը: Գերմանիայում արագ տեմպերով զարգանում է ֆոտոգալվանային համակարգը, որն այս տարի էլ ավելի է արագացել։ Այդ մասին է վկայում հունիսի 27-ին հրապարակված «Կանաչ էլեկտրաէներգիայի ատլաս 2023»-ը։ Շվեյցարական Prognos AG վերլուծական և խորհրդատվական ընկերության այդ ուսումնասիրությունը մանրամասն վերլուծում է Գերմանիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և արտադրող հզորությունների տեղակայման աշխարհագրությունը:

Prognos AG-ի կողմից հավաքված տվյալները ցույց են տալիս, թե որքան մեծ առաջընթաց է գրանցել գերմանական արևային արդյունաբերությունը վերջին ժամանակներում: Ըստ Atlas-ի, 2020 թվականից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը Գերմանիայում ֆոտովոլտային վահանակների դրված հզորությունը 50 գիգավատից հասել է ավելի քան 72 գիգավատի: Համեմատության համար ասենք, որ նոր ատոմակայանի մեկ էներգաբլոկի հզորությունն այսօր, որպես կանոն, կազմում է 1-ից մինչև 1,4 ԳՎտ։ Այսպիսով, վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայում տեղադրված արևային մարտկոցները տեսականորեն ունակ են արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան առնվազն 15 ատոմակայան։

Ամենազարմանալին այն է, որ հզորության հիմնական աճն ապահովել են ոչ թե էներգետիկ ընկերությունները դաշտերում կամ բլուրներում գտնվող իրենց մեծ արևային էլեկտրակայաններով, այլ տների սեփականատերերը: Ըստ Prognos AG-ի՝ բաց տարածքում արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելացել է 7 ԳՎտ-ով, մինչդեռ 15 ԳՎտ հզորությամբ մարտկոցներ տեղադրվել են հիմնականում բնակելի շենքերի տանիքներին և ճակատներին։

Արևային պանելների տեղադրմանն անկասկած հզոր խթան է տվել 2021-2022 թվականների գազային ճգնաժամը, որը առաջացել է Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ, այնուհետև ամբողջական դադարեցմամբ և էլեկտրաէներգիայի գների հետագա աճով։

Այժմ աճող թվով գերմանացիներ են ցանկանում գոնե մասամբ պաշտպանվել հանածո էներգիայի հեռավոր և անվստահելի աղբյուրներից, հատկապես, որ դրանք վնասակար են կլիմայի համար և մարդիկ արտադրում են որոշակի քանակությամբ «կանաչ» էլեկտրաէներգիա հենց տանը: Շատ խոսուն փաստ է այն, որ միայն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը Գերմանիայում արևային մարտկոցների դրվածքային հզորությունն ավելացել է 4,9 ԳՎտ-ով։

Կլիմայի փոփոխությունը խթանում է ֆոտոգալվանային էներգիան և ահա արդյունքը. Prognos AG-ի տվյալներով Գերմանիայում արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը մինչև 2023 թվականի մայիսի 31-ը հասել է 72,5 ԳՎտ-ի: Դա զգալիորեն գերազանցում է հողմային տուրբինների հզորությունը ցամաքում (59 ԳՎտ) և ծովում (8,4 ԳՎտ) միասին վերցրած:

Այնուամենայնիվ, քամին եղել և կշարունակի մնալ Գերմանիայում էներգիայի վերականգնվող հիմնական աղբյուրը (նրա մասնաբաժինն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ավելի քան երկու անգամ գերազանցում է արևին), հատկապես այն պատճառով, որ այն տեսականորեն փչում է շուրջօրյա, մինչդեռ արևը փայլում է լավագույն դեպքում կես օր և հիմնականում գարնանը և ամռանը: Այնուամենայնիվ, հողմային տուրբինների տեղադրումը պահանջում է զգալիորեն ավելի մեծ թվով շինարարական թույլտվություններ և տեխնիկապես շատ ավելի դժվար է, քան արևային մարտկոցների տեղադրումը:

Այնուամենայնիվ, ZSW-ի և BDEW-ի կողմից գրանցված 2023-ի առաջին կիսամյակի «արևային ռեկորդները» ցույց են տալիս, որ ֆոտոգալվաններն արդեն իսկ կարևոր դեր են խաղում Գերմանիայի էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ և ապագայում էլ ավելի նշանակալի գործոն կդառնան։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]