Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Մեկ կենդանու համար 95 դրամ, իսկ խոզերն ու հավերը դուրս են մնացել պետպատվերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Նորիկ Բարսեղյանը թեև 6 ամիս է ինչ ղեկավարում է կառույցը, բայց այս ընթացքում արդեն իսկ հասցրել է լինել բոլոր գյուղերում: Գիտի ոլորտի լավ ու թերի կողմերը, բայց հույս ունի, որ կամաց–կամաց հնարավոր կլինի կուտակված խնդիրները լուծել:

Ի դեպ, համայնքների անասնաբույժներն աշխատանքի են անցնում այս կազմակերպության և համայնքի ղեկավարի հետ եռակողմ պայմանագիր կնքելով, իսկ նրանց աշխատավարձը գոյանում է բուժած անասնագլխաքանակից:

Պայմանագրի մեջ հստակ երևում է, թե տվյալ համայնքում ինչքան կենդանի կա: Եվ այդ կենդանիների խնամքը կազմակերպելու դիմաց մատուցված պետական պատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունների դիմաց անասնաբույժը գումար է ստանում»,– ասում է Ն. Բարսեղյանը:

Ի դեպ, 1 կով սրսկելու համար անասնաբույժը ստանում է տվյալ հիվանդության կանխարգելման համար նախատեսված պատվաստանյութն ու 95 դրամ գումար: 913 համայնքը սպասարկվում է 544 անասնաբույժների կողմից: Փոքր գյուղերի դեպքում 2–3 գյուղին մեկ անասնաբույժ է բաժին հասնում, իսկ օրինակ Մեղրու, Վայոց Ձորի տարածաշրջաններում աշխատող մասնագետները, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի սակավության պատճառով, բավականին ցածր աշխատավարձ են ստանում:

«Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում անասնաբույժներ կան ում միջին աշխատավարձը հասնում է 100–120 հազար դրամի: Իսկ Մեղրիում, Վայոց Ձորում կամ Եղեգնաձորում անասնաբույժների միջին աշխատավարձը մինչև 15–25 հազար դրամ է կազմում: Այդ համայնքներում խնդիր է դառնում անասնաբույժ ունենալու հարցը, որը բավականին բարդացնում է աշխատանքը»,– ասում է ՊՈԱԿ–ի տնօրենը:

Ի դեպ, հավերի, խոզերի և մյուս ընտանի կենդանիների պատվաստումները կազմակերպելու հարցն այս տարի ներառված չէ պետական պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ցանկում: Ն. Բարսեղյանի տեղեկացմամբ այդ կենդանիների առողջության վերահսկողությունն իրականացվում է ՍԱՊԾ ռիսկերի կենտրոնի կողմից: Եվ եթե կենտրոնի մասնագետների կարծիքով կենդանու հիվանդությունը ռիսկեր է պարունակում, ապա նրանց միջոցով էլ կազմակերպվում է բուժումը:

Եվ ստացվում է, որ հենց այստեղ էլ կարող են լուրջ ռիսկեր լինել: Անասնապահները մինչև կենդանու այս կամ այն հիվանդության մասին ՍԱՊԾ–ին տեղեկացնելը կարող են կենդանուն մորթել և հիվանդ անասունի միսն այս կամ այն կերպ իրացնել, որ լրացուցիչ ծախսերի կամ գլխացավանքի առաջ չկանգնեն:

Ի դեպ, մեկ կովին պատվաստելու դիմաց ստացվող 95 դրամից անասնապահը ներարկիչ ու ասեղ է ձեռք բերում, իր ուժերով հասնում է տվյալ համայնք և վերադառնում: Այսինքն, անկախ եղանակային պայմաններից անասնաբույժները պարտավոր են այդ չնչին գումարով գնալ պատվաստանյութի հետևից, այն սառնարանային պայմաններում պահելու համար վճարել, հետո վազել գյուղից գյուղ՝ աշխատանքն իրականացնելու: Բայց սա է պետության ներկայի հնարավորությունը, ասում է ՊՈԱԿ–ի տնօրենը և որպես լավ լուր ավելացնում, որ հաջորդ տարվանից պետպատվերի շրջանակներում անասնաբույժներին և՛ ներարկիչներ են տրվելու, և՛ արտահագուստ: Բայց գումարի բարձրացման մասին առայժմ որևէ խոսք չկա:

«Մենք պայմանագիր ենք կնքում անասնաբույժների հետ տվյալ համայնքի կենդանիներին սպասարկելու համար, որի դիմաց վճարում ենք: Սա է այսօրվա պետության հնարավորությունը: Անասնաբույժներն իրավունք ունեն հավելյալ գումար աշխատել կովի ծննդօգնության, կենդանիների բուժումը կազմակերպելու համար, որը պայմանագրի մեջ չի մտնում և անասնապահը կարող է լրացուցիչ գումար վճարել անասնաբույժին: Իսկ թե մնացած ազատ ժամանակն անասնաբույժն ինչով է զբաղվում դա մեր գործը չէ»,– ասաց Ն. Բարսեղյանը:

Ի դեպ, ներկայի անասնաբույժների միջին տարիքը 60 է: Ու թեև բոլորը բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեն, սակայն երիտասարդները չեն ցանկանում անասնաբույժ դառնալ, քանի որ և՛ աշխատանքն է բավականին ծանր, և վարձատրությունն է բավականին ցածր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում