Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Մեկ տարի է դիզայները դատարանի միջոցով չի կարողանում «Լիգա Փրես» ՍՊԸ–ից իր աշխատավարձը ստանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, հուլիսի 27–ին՝ հինգշաբթի, Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Լուսինե Մնացականյանն ընդդեմ «Լիգա Փրես» ՍՊԸ–ի երրրորդ նիստը: Տեղեկացնենք, որ ընկերությունը տպագրում է «Լաքշրի» ամսագիրը, որի շրջանակներում էլ համագործակցության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել և փորձել են աշխատել:

Լուսինե Մնացականյանը դիմել է դատարան իր և ընկերության աշխատանքային հարաբերությունների փաստը հաստատելու և չվճարված աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջով, որն ի դեպ, հատկապես տպագիր մամուլի դեպքում ապացուցելը բավականին հեշտ է: Նախադեպեր արդեն եղել են, երբ թղթակիցները տպագրված հոդվածի վերջում ստորագրված անուն ազգանունով կարողացել են ապացուցել փաստը: Այնպես որ ամսագրի պարագայում, պետք է որ դա ապացուցելն այնքան էլ դժվար չլինի:

Տեղեկացնենք, որ Լ. Մնացականյանը ընկերության հետ համագործակցել է որպես դիզայներ: 120 էջանոց գովազդային նյութեր պարունակող ֆեյշն ամսագրի դիզայնի համար նրան խոստացել են 100 հազար դրամ գումար վճարել: Ինքը համաձայնել է, սակայն գործն ավարտելուց հետո սկզբում ասել են, որ իր աշխատավարձը ամսագիրը տպագրելուց հետո կտա, բայց հետո կրկին չեն վճարել ու փորձել են այսօր` «գնա, վաղն արի» տարբերակով հոգնեցնել նախկին աշխատակցուհուն:

Լ. Մնացականյանը «Փաստին» տեղեկացրեց, որ իրնքը «Լիգա Փրես» ՍՊԸ Էռնեստ Մարկոսյանի հետ երբեք էլ չի հանդիպել: Աշխատանքային ու վճարման հարցերի մասին պայմանավորվել է ընկերության տնօրենի մորաքրոջ հետ, քանի որ նա է նման գործերով զբաղվում: Եբվ տեսնելով, որ նրանք իր աշխատավարձը չեն պատրաստվում վճարել, դիմել է դատարան գումարի բռնագանձման պահանջով:

«Ես որ սկզբում սկսեցի աշխատել, հետո իմացա, որ այդ ամսագրում այդ ոճով են աշխատում և աշխատավարձերը չեն վճարում, բայց զարմանում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը այս ընկերությանը դատի չի տվել: Բոլորը համակերպվել են այդ իրավիճակի հետ: Բայց ես իմ սկզբունքներն ունեմ և դրա համար եմ դատարան դիմել, բայց ցավն այն է, որ պատասխանող կողմը չի ներկայանում դատարան»,– ասաց դիզայները:

Ի դեպ, Լ. Մնացականյանը լրատվամիջոցներին ուղարկած իր նամակում գրել էր նաև, որ ամեն ինչ պետք է անել, որ վերջ դրվի՝ աշխատեցնել ու չվճարել սկզբունքին:

«Ի վերջո, հնարավոր չէ բարեկեցություն կառուցել որևէ երկրում, եթե չկա արժանապատիվ աշխատանքի ու վճարումների մեխանիզմ: Ցավոք, մեր ոլորտում նույնպես կան կազմակերպություններ, որտեղ աշխատողը ամսվա վերջում կարող է պարզել, որ աշխատավարձ չունի ստանալու… Ես մեդիա ոլորտում մի այդպիսի կազմակերպության հետ արդեն գրեթե 1 տարուց ավել դատական վեճի մեջ եմ, որ շքեղ կեցության մասին «Լաքշրի» ամսագիր է տպագրում, բայց աշխատողներին աշխատեցնելու, աշխատողներին աշխատավարձ չվճարելու տարիների փորձ ունի: Ի վերջո առողջ հասարակության մեջ պետք է բոլորը ճանաչեն նրանց, ովքեր որպես գործատու մուրացկանի հոգեկերտվածքի մեջ են, անկախ նրանից, թե ինչի մասին են իրենց իրավունք վերապահում գրել»:

Ու թեև դժվար է պատկերացնել, թե ինչ «լուք» ունի այդ ամսագիրը, բայց անկեղծ ասած զարմանալի է, որ նման ամսագրերը կարողանում են գոյատևել ու դեռ մի բան էլ դիմանալ մրցակցությանը: Չնայած եթե դա արվում է աշխատողներին աշխատավարձ չվճարելու հաշվին, ապա ժամանակն է, որ նրանցով ավելի լուրջ զբաղվեն պատկան կառույցները և բացահայտեն, թե մինչ օրս քանի աշխատակից է նրանց համար ձրի աշխատել ու չի վճարվել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում