Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում Պարգև Շահբազյանի հուշերը Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին: Շուրջ 40 տարի Պ.Շահբազյանը եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի աշխարհական մերձավորագույն գործընկերը, նրա գիտական քարտուղարն ու թարգմանիչը:


Ուխտը

Մոտ 25 տարի առաջ էր: Մի առավոտ նկատեցի, որ Վեհարանի հյուրասրահում Վեհափառը և սևազգեստ տարեց մի կին զրուցում են: Որոշ ժամանակ անց վերադարձա իմ աշխատասենյակ ու նկատեցի, որ նրանց զրույցը դեռ շարունակվում է: Մտածեցի` Վեհափառն այս կնոջ հետ ի՞նչ գործ ունի, մանավանդ որ սովորություն չուներ հյուրասրահում մարդկանց ընդունել` սովորաբար իր աշխատասենյակում էր ընդունում: Մտածեցի` երևի հեռավոր ազգականներից է: Մոտ մեկ ժամից կրկին անցա հյուրասրահով և տեսա, որ Վեհափառը մենակ է, կինը արդեն գնացել է: Վեհափառն ինձ ձայն տվեց և հարցեց` պարոն Շահբազյան, գիտե՞ք` ով է այս կինը: Ոչ, պատասխանեցի: Ու Հայրապետը պատմեց հետևյալ պատմությունը:

Կինը եղել է Ցեղասպանությանը զոհ գնացած ծնողների զավակ: Նրա ծնողները հավատացյալ մարդիկ են եղել և տեղահանության ժամանակ ուխտ են արել` եթե Աստված ողորմեց, կհասնեն Էջմիածին և իրենց կուտակած ոսկիները կհանձնեն օրվա կաթողիկոսին: Տեղահանության ճանապարհին ծնողները հասկանում են, որ դժվար թե կենդանի մնան: Ոսկիները պահ են տալիս գոտու մեջ, գոտին կապում դստեր մեջքին և պատվիրում` եթե ողջ մնացիր, ամեն գնով հասիր Էջմիածին ու հանձնիր ոսկիները: Ծնողների մահից հետո, ինչպես շատ հայ որբուկներ, աղջիկը հայտնվում է Հունաստանի Կորֆու կղզու որբանոցում: Չափահաս դառնալուց հետո որբանոցից դուրս է գալիս, կատարում հազար ու մի աշխատանք: Պատահում է` հաց է մուրում, բայց երբեք ոսկուն ձեռք չի տալիս: Անցնում են տարիներ: Արդեն առաջացած տարիքում նա դիմում է Սովետական դեսպանություն` Հայաստան գալու խնդրանքով: Երկար ձգձգումներից հետո վերջիվերջո թույլատրում են: Այն ժամանակվա Ներգաղթի կոմիտեն նրան տեղավորում է Էջմիածնի գյուղերից մեկում: Փոքրիկ մի կացարան է տալիս ու ամսական 40 ռուբլի թոշակ նշանակում: Էջմիածին հասնելուն պես կինը գնում է Վեհարան` ընդունելություն խնդրելով կաթողիկոսի մոտ: Բայց նրան մերժում են, որովհետև չի ցանկանում հայտնել այցի նպատակը: Պարզապես կրկնում է` ուզում եմ նրան անձամբ տեսնել: Ընդառաջելով կնոջ թախանձանքներին` Վեհափառին հայտնում են կնոջ խնդրանքը: Եվ ահա Հայրապետն ընդունում է նրան: Ու նա պատմում է` այսպես ու այսպես: Հետո մեջքից արձակում է գոտին ու հանձնում կաթողիկոսին:


Այս բոլորը Հայոց կաթողիկոսի նվերն է իր ժողովրդին

1955 թ. Լուսավորչի գահին բազմելուց հետո Վեհափառը հետաքրքրվել է, թե Էջմիածինն ինչ գանձեր ունի: Պարզվել է` բացի թանգարանային արժեք ներկայացնող իրերից կան նաև բազմաթիվ ոսկյա իրեր` ժամացույց, մատանի, ապարանջան, որոնք առանձնացրել է: Պաշտոնավարության ընթացքում նույնպես շատ սփյուռքահայեր, այցելուներ նոր–նոր նվերներ են արել: Ու կաթողիկոսը բոլոր ոսկյա նվերները, որոնք առանձին գեղարվեստական արժեք չեն ներկայացրել, առանձնացրել է: Ասում է` մտածեցի` ինչ անել այս գումարները: Եվ մտահղացում ունեցա` հալեցնել և մի ազնիվ նպատակի ծառայեցնել: Մոտ 20–25 կգ ոսկի եղավ: Եգիպտոսից հայրենադարձ եղած մի լավ ոսկերիչ կար` Ժիրայր Չուլոյան: Միշտ զանազան աշխատանքներ էի հանձնարարում նրան: Մի օր կանչեցի, ասացի` կարո՞ղ եք այս ոսկուց այբուբենը կերտել: Ասաց` այո: Իսկ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանին էլ հարցրի` այսպիսի ծրագիր ունեմ, դուք կարո՞ղ եք տառերը առանձին–առանձին նկարել, բայց հին հայկական ձեռագրերի ոճով:

Մի քանի օր անց ճարտարապետը օրինակը բերել է: Վեհափառը որոշ ցուցումներ է տվել: Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, կանչել է ոսկերիչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք: Այնուհետ որոշել է տառերը զարդարել թանկարժեք և կիսաթանկարժեք գոհարներով: Իսկ մի առիթով էլ Վեհափառն ասել է. «Այս բոլորը Հայոց կաթողիկոսի նվերն է իր ժողովրդին»:

Հետագայում նա կարողացավ մեջտեղ բերել նաև «Ոսկյա խաչը», որի պատրաստման ամբողջ ոսկին Էջմիածնին նվիրաբերել էին մարսելաբնակ վանեցի մի հայ ընտանիքի ներկայացուցիչներ: Իսկ դրանից հետո Մայր տաճարի ոսկյա մանրակերտը պատրաստել տվեց:


Մահը սարսափելի չէ, մահվան սպասելն է սարսափելի

Գիտեք, որ Վեհափառն անբուժելի հիվանդությամբ մահացավ: Նա սպիտակարյունություն ուներ, որը ծնողներից էր ժառանգել: Բայց միշտ բժիշկների հսկողության տակ էր: Եվ այդ ձևով երկար տարիներ ապրեց:

Մահից մի քանի ամիս առաջ էր: Պետք է մեկներ Միացյալ Նահանգներ` տեսակցելու Ալեք Մանուկյանի հետ: Ճանապարհին մի քանի օր պետք է կանգ առներ Փարիզում: Նրա մեկնելուց երկու օր հետո լուր ստացանք, որ Վեհափառը Փարիզից հետ է եկել: Պարզվեց` բժիշկները խորհուրդ չէին տվել շարունակել ուղևորությունը, հիվանդությունն իր գործն արել էր: Ես արդեն գիտեի, որ սպիտակարյունություն ունի, բայց չգիտեի, որ հուսահատված է հետ եկել: Եվ մի օր սառնարյունությամբ ասաց` գիտեք` բժիշկներն ինձ ասացին, որ քաղցկեղ ունեմ: Գիտե՞ք` քաղցկեղն ինչ է: Շշմեցի: Մտածեցի` կատակ է անում: Այո, Վեհափառ, ասացի: Շատ հանգիստ ասաց` բժիշկներն այդ հիվանդությունը նշեցին: Իհարկե, այս լուրը տարածվեց, բոլորը գիտեին: Դրանից հետո ապրեց մոտավորապես 3–4 ամիս: Բայց վերջին շաբաթներն այնքան էր թուլացել, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում: Ամեն առավոտ գալիս էր իր աշխատասենյակ, կես ժամ, մեկ ժամ աշխատում, ապա գնում հանգստանալու:

Այս օրերին էր: Գիտեի, որ իր աշխատասենյակում է: Գնացի, դուռը բախեցի: Ձայն չեղավ: Ավելի ուժեղ բախեցի: Էլի ձայն չեղավ: Հեռացա: Մի քանի րոպեից վերադարձա, նորից բախեցի: Էլի ձայն չկա: Մտածեցի` ի՞նչ կարող է պատահել: Եվ համարձակություն ունեցա դուռը մի փոքր բաց անել: Դռան ճեղքից տեսա, որ իր աշխատասեղանի առջև, ձեռքը ճակատին դրած, գլուխը ինչ–որ թղթերի վրա խոնարհած` նստած է: Հարցրի` Վեհափառ, կարելի՞ է ներս գալ: Ձայն չտվեց: Որոշ ժամանակ անց ձեռքի շարժումով նշան արեց, որ ներս մտնեմ ու դիմացը նստեմ: Տհաճ լռություն տիրեց: Նա ոչինչ չէր ասում, ես էլ չէի համարձակում որևէ բան խոսել: Մտորումների մեջ էր: Ի վերջո համարձակություն ունեցա, ասի` Վեհափառ, այսօր ինչպե՞ս է ձեր ինքնազգացողությունը: Միանգամից չպատասխանեց: Մի քանի վայրկյան հետո գլուխը բարձրացրեց, նայեց դեմքիս` պարոն Շահբազյան, մահը սարսափելի չէ, մահվան սպասելն է սարսափելի: Սարսռացի: Զգացի, թե այդ րոպեին ինչ ուժեղ ապրումներ է ունեցել և մտածեցի, որ ամեն րոպե մահվան է սպասում: Ու հանկարծ հիշեցի Վիլյամ Սարոյանի մի խոսքը և իբր մխիթարելու համար ասացի` Վեհափառ, բոլորս մահկանացու ենք, բայց Վիլյամ Սարոյանն ասում է` մահվանից չպետք է վախենալ, որովհետև քանի դեռ մենք կանք` մահ չկա, իսկ երբ մահ կա` մենք չկանք: Շատ իմաստուն ու ճիշտ խոսք է, ասաց:


Վերջին հայը, որ կլքի Ղարաբաղի հողը, ես կլինեմ

Արցախյան շարժումն սկսել էր: Ղարաբաղում անհանգիստ էր: Թշնամին նույնիսկ Գանձասարի ուղղությամբ էր ռումբեր նետել: Այդ օրերին էր, որ Բյուրականում հոգևոր խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգում Արցախի հարցն էր: Մի քանի հոգևորականներ իրենց ընտանիքներով ապահովության համար Ղարաբաղից վերադարձել էին: Վեհափառը խոսեց Արցախում ստեղծված կացության մասին, նշեց, որ որոշ հոգևորականներ անվտանգության նկատառումներից ելնելով վերադարձել են: Ապա դիմեց նիստին ներկա Պարգև սրբազանին, ով նշանակվել էր Արցախի թեմի առաջնորդ` սրբազան, լավ կլինի, որ դուք էլ ձեր անձնական անվտանգության համար գոնե ժամանակավորապես տեղափոխվեք Երևան: Ու Պարգև սրբազանը համարձակվեց Վեհափառին հետևյալն ասել` Վեհափառ, Դո՞ւք եք այդ խոսքերն ինձ ասում, չէ՞ որ ինքներդ ինձ նշանակեցիք հոգևոր հովիվ` հովվելու Ղարաբաղի հայությունը: Ես ինչպե՞ս կարող եմ նրանց թողնել և իմ անձի մասին մտածելով վերադառնալ Հայաստան: Վերջին հայը, որ կլքի Ղարաբաղի հողը, ես կլինեմ:

Ես Վեհափառի դեմքին նայեցի: Այլայլվեց: Ոչ մի պատասխան չտվեց: Ժողովն ավարտվեց: Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անդամները մեքենաներով իջան Երևան: Արդեն երեկո էր: Ես ամառվա շրջանում միշտ մնում էի ամառանոցում` Աստվածաշնչի վրա էինք աշխատում: Երեկոյան ընթրիքի ժամն էր: Դեմ դիմաց նստել ենք: Լուռ ընթրում ենք: Որոշ ժամանակ անց նա հարցրեց` պարոն Շահբազյան, լսեցի՞ք սրբազանի խոսքը: Ի՞նչ եք մտածում: Ասացի` Վեհափառ, շատ ճիշտ ասաց, և ես տպավորվեցի: Այսօրվա նման հիշում եմ` ասաց` երբ այդ խոսքն ինձ ուղղեց, ոչինչ չկարողացա պատասխանել, զգացի իմ սխալը: Եվ լռեցի: Բայց հոգուս խորքում մեծ գոհունակություն զգացի, որ այդպիսի հայրենասեր, նվիրված բարձրաստիճան հոգևորականներ ունեմ: Ու ձեռքը բախելով սեղանին բացականչեց` ինձ այդպիսի նվիրյալ հոգևորականներ են պետք:


Իրավունք չունի՛նք հայրենիքը լքելու

1970–ականների սկիզբն էր: Երկաթյա վարագույրը մի փոքր ճեղքվել էր և հնարավորություն կար արտագաղթելու արտասահման: Հելսինկիում Արևմուտքի երկրների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի` Սովետական Միությունում ապրող այն ընտանիքները, որոնց մի մասն արտասահմանում է գտնվում, իրավունք էին ստանում գնալ արտերկիր և միանալ իրենց հարազատներին: Այդ առիթից օգտվելով` ոմանք, և դրանց մեջ հոգևոր հայրեր, ցանկություն հայտնեցին արտասահման գնալ: Հոգևորականներից վարակվելով` Մայր Աթոռի աշխատակիցներ, որոնց կարիքը մենք ունեինք, նույնպես արտասահման մեկնելու դիմումներ ներկայացրին: Մեկ, երկու… Կաթողիկոսը նկատեց սա և վրդովվեց, որ հայրենիքը թողնում, հեռանում են: Եվ մտածելուց հետո մի որոշում կայացրեց` բոլոր այն հոգևորականները, որոնք թողնում են իրենց վստահված աշխատանքը և հեռանում, կարգալույծ պետք է լինեն, իսկ աշխարհականները` ազատվեն աշխատանքից:

Շատերը քննադատությամբ ընդունեցին կաթողիկոսի որոշումը: Ու մի օր Վեհափառը կանչեց բոլոր հոգևորականներին ու աշխատակիցներին և ելույթ ունեցավ նրանց առաջ: Ասաց` հարազատ զավակներ, դուք բոլորդ վրդովված եք, որ ես այսպիսի խիստ միջոցների եմ դիմել, բայց ուրիշ ելք չունեի: Ես ինքս, համոզված եղեք, ազատամիտ մարդ եմ: Եվ գտնում եմ, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է գնա և ապրի: Բացի հայերից: Մենք Եղեռն տեսած մի բուռ ժողովուրդ ենք և իրավունք չունի՛նք մեր հայրենիքը լքելու:

Վեհափառը շատ էր հուզվել, գրեթե արտասվում էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում