Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հուլիսի 14–30–ը, Կառավարության շենքում (Մելիք–Ադամյան փողոցի կողմից), նախկին Գերագույն Խորհրդի սրահում բացվել է հնդկական ցուցահանդես–վաճառք: Միով բանիվ՝ փալաս–փուլուսի տոնավաճառ:
Մուտքի պատին հպարտ–հպարտ ՀՀ անկախությունը փաստող հուշատախտակն է. «Այստեղ 1990 թ. օգոստոսի 23–ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»:
Բայց «հպարտությունից» բան չի մնացել, քանի որ հնդկական փալաս–փուլուսի, գովազդի ու զանգուլակների արանքում հուշատախտակն ուղղակի ավելորդ է դարձել:
Տեսնես հնդիկները քանի՞ հազար դրամով են վարձել տարածքը: Տեսնես էլ ուրիշ տեղ չկա՞ր կամ նրանց հույսի՞ն ենք, որ զանգուլակներով «նսեմացրել» ենք ժամանակին հպարտությամբ տեղադրած անկախության հռչակագրի հուշատախտակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում