Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Socity

Ճամփաբաժան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնապահպան Կարինե Դանիելյանը

– Տիկին Կարինե, Դուք ինչո՞ւ զբաղվեցիք բնության պահպանության հարցերով. Ձեր մասնագիտությո՞ւնն էր դա ենթադրում:

– Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս–կենսաքիմիկոս եմ: Պարզապես մանկությունից հատուկ վերաբերմունք եմ ունեցել բնության նկատմամբ: Անգամ նախադպրոցական տարիքում կարող էի մոտենալ մեծահասակ տղամարդուն ու դիտողություն անել, թե ինչո՞ւ սիգարետը փողոցում գցեց: Բայց մեկ այլ երևույթ տեղի ունեցավ ինձ հետ. վիրահատության ժամանակ կլինիկական մահ ապրեցի և«գնացի ու վերադարձա» այն աշխարհից: Եվ այդ խնդիրը «այնտեղ» դրեցին իմ առջև: Դրանից հետո ճանապարհն ասես միանգամից բացվեց. ես այդ ճանապարհով պետք է գնայի: Եվ եթե գնում ես, քեզ նաև օժանդակում են:

– Մարդկային հոգին անաղարտ պահելու խնդիրը հասկանալի է. դա՛ է Բարձրյալի հիմնական պահանջներից մեկը, եթե` ո՛չ հիմնականը: Դուրս է գալիս` բնության պահպանությո՞ւնն էլ այդպիսի արժեք ունի Նրա համար:

– Կարծում եմ` այո: Տիեզերական օրենքները մեզ տրվել են պատվիրանների տեսքով: Ցավոք, ներկայումս աշխարն այնպես է փոխվել, որ ընդամենը մի պատվիրան է ընդունելի մնացել`«մի սպանիր»–ը: Մնացածի խախտումը մատուցվում է որպես նորմալ երևույթ: Իսկ պարականոն ավետարանում կա նաև բնությունը պահպանելու վերաբերյալ Քրիստոսի քարոզը: Ես կարդացել եմ այդ քարոզը. այն այնպիսին է, ինչպես կխոսեր ժամանակակից էկոլոգը: Հիմնական գաղափարն է` ձեր հայրը Աստված է, ձեր մայրը Երկրագունդն է` բնությունը: Եվ դու պետք է ենթարկվես նրա օրենքներին: Չենթարկվելու դեպքում կհանդիպես շատ–շատ աղետների:

– Նման խնդիրներ հիմնականում առաջանում են մարդկային քաղաքակրթության առավել բարձր մակարդակներում, գիտության զարգացմանը համընթաց: Ինչպե՞ս անել այդ դեպքում. չենք կարող հրաժարվել գիտությունից կամ կասեցնել մարդկության առաջընթացը:

– Ճիշտ, է, իրավիճակը սաստկանում է գիտության զարգացմանը համընթաց, բայց խնդիրը գալիս է ի սկզբանե եղած վերաբերմունքից: Եվ պատահական չէ, որ ներկայումս դրվում է կայուն զարգացման հարցը, այն է` գիտությունը կարող է վնասել, գիտությունը կարո՛ղ է և օգնել: Եթե հասկանում ես բնության օրենքները և ենթարկվում ես դրանց, գործունեությունդ ծավալում ես այդ օրենքների տրամաբանությանը համահունչ, ապա քո` բնությանը հասցրած վնասն էլ կնվազի և նույնիսկ կչեզոքանա:

– Գիտությունը չպե՞տք է հակադրել կրոնին:

– Ես համոզված եմ, որ գիտությունն ու կրոնը 21–րդ դարում պետք է մերձենան: Որովհետև շատ ու շատ հարցեր, որ գիտությունը ժամանակին մերժել է, այսօր ընդունում է: Նուրբ էներգետիկ–ինֆորմացիոն դաշտերի հարաբերությունները, մարդու կենսաբանական դաշտի վերաբերյալ մեր գիտելիքները այնքան քիչ են: Մենք շատ քիչ գիտենք տիեզերքի հետ էներգետիկ դաշտերի կապի, մոլորակի գեոմագնիսական դաշտի մասին: Գիտությունը նոր միայն քայլ առ քայլ սկսում է բացահայտել երևույթներ, որոնց ընկալումը մարդու կողմից ժամանակին համարում էր անգրագիտության արդյունք:

– Ըստ երևույթին այս դեպքում պետք է խոսք լինի գիտակցակա՞ն հավատի մասին:

– Հենց դա էլ խնդիրն է: Երբ խոսել եմ գիտնականների հետ, շատ հաճախ եմ լսել, թե ամոթ է, որ գիտությունների դոկտորը խոսի հավատի մասին: Բայց մեծ գիտնականները հիմնականում հանգել են Աստծու գաղափարին, չէ՞: Որովհետև եթե բարձրանում ես, ապա ուզես–չուզես տեսնում ես կապը:

Իսկ երբ խոսել եմ կրոնի մարդկանց հետ, ասել են` տրված է հավատը, պետք է ընդունես, և` վերջ, չպետք է փորձես բացատրել: Սակայն 21–րդ դարի մարդու համար դժվար է չհասկանալով հավատալը: Ուստի անհրաժեշտություն է կամուրջը կրոնի և գիտության միջև:

– Իսկ մարդը` անհատը կարո՞ղ է ինչ–որ բան փրկել, երբ ողջ մարդկությունն է կարծես խելացնոր դարձել:

– Կարծում եմ` կարող է: Բայց այն պարագայում, երբ կապ ունի Բարձրյալի հետ: Երբ ինֆորմացիոն դաշտը նրա համար բաց է, և ստանում է էներգետիկ հզոր աջակցություն:

– Բնության պահպանության տարատեսակ կազմակերպություններ ու շարժումներ կան, վերջիններիս գործունեության մեջ հոգևոր ասպեկտը առկա՞է:

– Չեմ կարող ասել բոլորի, բայց շատերի մոտ կա: Պատահական չէ, որ մեզանում առկա է այն մոտեցումը, որ վատ մարդը լավ էկոլոգ լինել չի կարող: Եթե դու բարություն ես քարոզում կենդանիների, բույսերի նկատմամբ, առավել ևս մարդ–մարդ հարաբերություններում պետք է բարոյական լինես:

– Ասվում է` խախտվել է բնության հավասարակշռությունը. ի՞նչ է դա ենթադրում:

– Հազարամյակների ընթացքում կենսոլորտը ձևավորվել է իր հարաբերություններով, տեսակային կազմով, էներգետիկ հարաբերակցությամբ, սննդային շղթաներով: Երբ մենք կոպտորեն «մտնում ենք» բնության մեջ, խախտում ենք այդ կապերը, խանգարում ենք, այլևս թույլ չենք տալիս, որ նա իրականացնի իր վերականգնողական ֆունկցիաները: Կա Լե–Շտելյեի օրենքը, որը վերաբերում է դինամիկ հավասարակշռության մեջ գտնվող համակարգերին: Եթե որևէ գործոն փորձում է խախտել համակարգի հավասարակշռությունը, ապա վերջինս, վերափոխվելով, ձգտում է չեզոքացնել այն: Այս սկզբունքը գործում է և մեր կենսոլորտում, որի հավասարակշռությունը խախտող գործոնը մարդն է: Կենսոլորտը պետք է պաշտպանվի և նրա պաշտպանվելու հետևանքները մենք զգում ենք մեզ վրա:

– Այսինքն` կատակլիզմները, բնական աղետները բնության պատասխա՞նն է մարդուն իր հետ այդպես վարվելու դիմաց:

– Բնականաբար: 2009 թվականի հունիսին ես մասնակցել եմ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի գիտաժողովին, որն անցկացվում էր Նյու Յորքում և նվիրված էր միջազգային ֆինանսական ճգնաժամին: Նիստը բացելով` նախագահողը, որը հետագայում պարզվեց, որ քահանա է, ասաց` բոլոր տեսակի այս ճգնաժամերը մոլորակի և տիեզերքի պատասխանն է մեր էկոբանդիտիզմին:

– Որքա՞ն կարող է այս վիճակը խորանալ. այն կարո՞ղ է լուրջ սպառնալիք դառնալ ներկա քաղաքակրթությանը:

– Կարող է, իհարկե: Բայց կարող է և` ոչ: Ճանապարհը ցույց է տրվում. 1972 թվականից սկսած ՄԱԿ–ը հավաքում է պետությունների ղեկավարներին ու փորձում այս խնդրին լուծում տալ: Սկզբունքը մեկն է` մենք պետք է այնպես վերաբերվենք բնությանը, բնական ռեսուրսներն այնպես օգտագործենք, որպեսզի չխաթարենք ապագա սերունդների զարգացումը:

Բոլոր ոլորտների համար գիտությունը տալիս է իր առաջարկությունները: Սակայն խնդիրն այն է, թե մարդն ի՞նչն է նախընտրում. արագ հարստացո՞ւմը` ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ տարբերակով, թե՞ մոլորակի փրկությունը:

– Կարելի՞ է ասել` որ վախեցած է մարդկությունը:

– Լիարժեքորեն այդպես կարելի է ասել: Պարզապես գիտեմ, որ մարդուն տրված է ընտրության իրավունք: Եթե այսպես շարունակենք, միգուցե կլինի վատագույնը: Բայց եթե փոխվենք, ապա կխուսափենք անխուսափելիից: Նոոսֆերայի գաղափարը միշտ դիտարկում են ֆիզիկական դաշտում, բայց ես կարծում եմ, որ այստեղ հոգևոր դաշտը ևս ունի իր դերակատարությունը: Այս ուղղությամբ էլ մարդկությունը մտածելու բան ունի: Ըստ իս՝ ընտրություն է լինելու նաև բարոյական և ոչ բարոյական ազգերի միջև. ազգի բարոյական ներուժից է կախված` մնալո՞ւ է, թե հեռանալու է:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր ազգի ներուժը:

– Կարծես մենք երկու բևեռում ենք գտնվում՝ և՛ պլյուսում, և՛ մինուսում: Ունենք հրաշալի ինտելեկտուալ ներուժ, բայց միաժամանակ մեր ներկա բարոյական նկարգիրը օպտիմիզմ չի ներշնչում: Մենք պարտավոր ենք հասկանալ ու ընդունել ճշմարտությունը. այսօր կյանքի ու մահվան հարց է դրված, և այն կախված է մեր բարոյական նկարագրից: Թեկուզ հայացք գցենք մեր եթերին. ուղղակի քարոզվում են ապաբարոյական երևույթներ:

– Ասում են` Հայկական բարձրավանդակը կայուն կլիմայի գոտի է: Գիտնականներն են ասում: Թե՞ բնության դեմ ոչ մի գիտական տեսություն չի կարող քննություն բռնել:

– Երբ համեմատում ենք, թե ինչ է կատարվում աշխարհով մեկ, փառք Աստծո, մեզ մոտ անոմալիաները քիչ են: Ճիշտ է, մենք շատ լուրջ հարված ստացանք Սպիտակի երկրաշարժից, բայց հիմա, կարծես, բնությունը մեզ խնայում է: Սակայն, տեսնել միայն ֆիզիկականը, չի կարելի, որովհետև այնքան անսպասելի երևույթներ են տեղի ուենում, որ երբեք չես իմանա, թե հարվածը որտեղից է հասցվելու:

– Տիկին Կարինե, այո՛, մեր ժողովրդի բարոյական ներկա նկարագիրը ոչ ոքի չի գոհացնում: Բայց, այնուամենայնիվ, մարդիկ կան, ովքեր կարծում են, որ հաղթահարելու ենք այս վիճակները, որովհետև առաքելություն ունենք երկրի վրա:

– Ես կարծում եմ` իրոք, այդպես է: Պատահական չէ, որ շատ–շատ հարցերում մենք առաջինն ենք եղել: Ի վերջո, քրիստոնեությունը առաջինը ընդունեցինք: Դարձյալ ընտրության խնդիր է. արդյո՞ք մեր առաքելության գաղափարին ներդաշնակ ենք ապրում, թե՞ շեղվում ենք նրանից: Եթե շեղվում ենք` հարված ենք ստանում: Եթե շեղվում ենք, չի գործում մեզ պահպանող ուժը:

Ես համոզված եմ, որ մեր հաղթանակը 88–ի ոգու դրսևորումն էր, երբ ամենքս քույր ու եղբայր էինք, ու մի կտոր հացը կիսում էինք Ազատության հրապարակում: Եվ ունեինք մեկ ընդհանուր հոգի: Մենք այժմ բևեռ ենք դարձել. մարդիկ, որոնց մեջ մնացել է 88–ի կրակը և մարդիկ, ովքեր ընկել են ինչքի հետևից: Մենք խնդիր ունենք վերագտնել 88–ի ոգին, և այդ դեպքում արդեն մեր ապագան պայծառ կլինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում