Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Էնպես չի որ մենք պարապ գործերի մինիստր ենք, եկել ենք պարապ տեղը կանգնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին «Վերնիսաժից» Հրազդան մարզադաշտ տեղափոխված մի խումբ վաճառականներ, ովքեր դժգոհում էին այդ տեղափոխությունից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ որոշում կայացվեց «Վերնիսաժի» վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել, միաժամանակ հաստատվեց, թե դրա արդյունքում այնտեղ շուն, շինանյութ և հագուստ չպետք է վաճառվի:

Առևտրականներից Հասմիկ Արզումանյանը, ով 20 տարուց ավելի աշխատել է «Վերնիսաժում», ասում է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իրենց ապրանքները չի կարելի վաճառել, բայց «Վերնիսաժում» մարդիկ կան, որոնց թույլատրվում է հագուստ վաճառելը: «Հանգուստ, օծանելիք, կոշկեղեն ենք վաճառել: Հրազդան մարզադաշտում արդյունք չկա, մի տարիա կանգնած ենք: Ծախսերն անում ենք, ծախսածի կեսի կեսը դուրս չի գալիս ու դատարկ, չորուցամաք հետ եմ գալիս տուն»,– պատմեց նա:

Ըստ նրա՝ «Վերնիսաժում» կան մարդիկ, ովքեր սպասք են վաճառում, սակայն միևնույն ժամանակ տակից, երբ մարդ չկա, հագուստ էլ են վաճառում: Ասում է, թե ապակեղենը կամ «Ադիդասի» պիտակը վրան հագուստը մի՞թե վերնիսաժային ապրանք է:

«Երկու անգամ գնացել ենք «Վերնիսաժ», մեր ապրանքները փռել: Թեպետ էլի հսկիչները չթողեցին, հավաքել տվեցին: Ու մենք նկատեցինք, որ մյուսներն էլ իրենց հագուստները սկսեցին հավաքել: Իսկ երբ մարդ չկա, արխային վաճառում են»,– նկատեց նա:

Տիկին Հասմիկի խոսքով, այս պահին «Վերնիսաժից» Հրազդան գնացած առևտրականնները մոտ 20–30 հոգի են և նրանց մեծ մասը երեկ եկել էր կառավարության շենքի մոտ՝ վարչապետի հետ հանդիպման ակնկալիքով:

«Սպասում ենք վարչապետին, որ մեր հայցը լսի: Ասում են, որ իրեն տեղյակ են պահել: Անտեղի չենք հավաքվել, ամենքս մեր տունը ունենք, էնպես չի որ պարապ գործերի մինիստր ենք, եկել ենք ստեղ, մենք մեր տունը լիքը խնդիրներ ունենք»,– ասաց նա:

«Վերնիսաժից» «դուրս մնացած» առևտրականների խոսքով՝ իրենց նախկին «աշխատավայրում» օրական գոնե 5000 դրամ էին աշխատում, իսկ տեղափոխությունից հետո՝ նունիսկ 500 դրամ չի ստացվում աշխատել: Պատճառներից մեկն էլ այն է, որ իրենց նախկին հաճախորդները տեղափոխության մասին տեղյակ չեն և կամ իմացողների համար այնքան էլ հարմար չէ մի կտոր հագուստի համար քաղաքի մյուս ծայրը հասնել:

Մեկ այլ առևտրական՝ Հասմիկ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք շաբաթական ընդամենը երկու օր են կանգնում, այդ դեպքում ինչո՞ւ չեն թողնում շարունակել իրենց աշխատանքը: Ասում է, որ Հրազդանի մարզադաշտի հարևանությամբ կանգնելն իրենց ընդհանրապես ձեռնտու չէ, քանի որ Վերնիսաժում նույնիսկ մինչև երեկոյան ժամը 19–ը կարող էին առևտուր անել, իսկ նոր տեղում ժամը 14–ից հետո, ինչպես իրենք են բնորոշում՝ առևտուրը կանգնած է: Բացի այդ այնտեղ նախկինում մեծ ծածկեր են դրված եղել, սակայն վերջերս հանել են ու ըստ վաճառական կնոջ՝ արդյունքում իրենց հագուստի որակը փչանում է, գույներն էլ խամրում:

«Մենք խամաճիկնե՞ր ենք, իրանք էլ մեր կուկլավոդները, հա՞: Էդ ինչ հիմնավորմամբ մեր հագուստը չի կարող այնտեղ վաճառվել, իսկ որսորդական ու զինվորական հագուստը կարող է»,– նշեց նա:

Տիկին Հասմիկը պատմում է, որ իրենք արտասահմանից բերված որակյալ հագուստներ էին վաճառում, նոր ու պիտակով, և «Վերնիսաժում» կանգնող այլ առևտրականները նշում են, թե վերջինների գնալուց հետո իրենց առևտուրն էլ է նվազել. «Տեսեք, գալիս էին մեզ մոտ, մի բան առնում, մի բան էլ կողքի տաղավարից: Էդպես շղթայական: Հիմա մեզ հանել են, ու մյուսներն էլ ինչ–որ չափով հաճախորդներ են կորցրել»,– հավելեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում