Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ

Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար, Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ ստեփանակերտցիներն իսկապես առանձնակի են կարևորում Երևանի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքները տեսանելի ու շոշափելի է Ստեփանակերտի յուրաքանչյուր բնակչի համար:
«Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, գրանցվող հաջողություններն էլ շոշափելի են: Այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումն ու հետևողականությունը: Ուզում եմ առանձնակի կարևորել նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հաստաված համագործակցությունը, որը ևս անհրաժեշտություն էր ու հետզհետե շոշափելի է դառնում նաև Արցախի շրջաններում», - նշել է Սուրեն Գրիգորյանն ու օգտվելով առիթից, շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան նորանոր հաջողություններ` համոզմունք հայտնելով, որ հետագա տարիները մայրաքաղաք Երևանի ներդաշնակ զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման առումով կլինեն առավել արգասաբեր, Արցախի շենացման ու Ստեփանակերտի վերափոխման համար էլ կբացվեն համագործակցության նոր հեռանկարներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ մինչ օրս երկու թիմերի կողմից իրականացված բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են դրական գնահատականի, ըստ էության, հանդիսանում են ապագա ավելի խոշոր ծրագրերի հիմք, որոնք ևս համատեղ ուժերով կդառնան իրականություն:
«Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների բարեկամական սերտ հարաբերություններն իրենց գործնական արտացոլումն են գտել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրում, որի ընթացքն իսկապես գոհացուցիչ է և, որ կարևոր է, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այն հետզհետե ավելի շոշափելի արդյունքներ է ապահովում: 2012 թվականից սկսած,Արցախի մեր գործընկերների հետ միասին, մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր՝ Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական, հումանիտար, տուրիզմի և մի շարք այլ ուղղություններ: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես Ձեր կողքին է և պատրաստակամ է աջակցելու Ստեփանակերտի մեր գործընկերներին` իր ուրույն ներդրումն ունենալով Արցախի մայրաքաղաքի ու շրջանների զարգացման գործում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն