Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards
Lifestyle

Ես երջանիկ եմ, քանի որ կողքիս ունեմ սիրող ու ինձ գնահատող ամուսին. Արմինե Պողոսյան

Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը յոթ ամիս ԱՄՆ-ում բնակվելուց հետո այժմ Երեւանում է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է ամերիկյան կյանքի եւ նորակազմ ընտանիքի մասին:

-Արմինե, ԱՄՆ-ում բավականին երկար ժամանակ անցկացրիք, շատերն արդեն մտածում էին, որ մշտական բնակություն եք հաստատել այնտեղ: Ինչո՞վ էր պայմանավորված երկարաժամկետ բացակայությունն ու ի՞նչը Ձեզ հետ բերեց հայրենիք:

- Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդքան երկար պետք է այնտեղ մնայինք. մենք մեկնել էինք ամուսնուս հարազատներին տեսակցելու, սակայն այնտեղ ամուսինս առողջական խնդիրներ ունեցավ, վիրահատվեց, ինչն էլ պատճառ դարձավ, որ ավելի երկար մնանք: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ԱՄՆ եմ տեղափոխվել ապրելու, ասեմ, որ ես այստեղ եմ ապրում, իսկ Միացյալ նահանգներ երբեմն-երբեմն մեկնում ենք ամուսնուս հետ, քանի որ նա այստեղ ոչ մեկ չունի: Հոկտեմբերի վերջին մենք կրկին կմեկնենք ԱՄՆ, որովհետեւ թղթաբանական խնդիրներ ունեմ, պետք է կարգավորվենք այդ հարցերը: Հույս ունեմ, որ մեկնելուց երեք ամիս հետո շուտ կվերադառնանք, քանի որ այստեղ ես ընտանիք ու աշխատանք ունեմ, ներկայացումներ կան, որտեղ իմ մասնակցությունը պարտադիր է:

-Դժվար չէ՞ր նոր երկրի բարքերին սովորելը, նաեւ մարդկանց մտածելակերպն ընդունելն ու ինտեգրվելը:

- Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն ինձ համար ամենահոգեհարազատ երկիրն է, ես ինձ միայն այստեղ եմ տեսնում: Հայաստանում ես որպես կին կայացած եմ՝ ունեմ աշխատանք, սիրված եմ, ճանաչված: Ինձ այստեղից այն կողմ չեմ տեսնում, իսկ ԱՄՆ գնում եմ ստիպված, քանի որ ամուսինս է գնում: Այն, ինչ անում ես Հայաստանում, այնտեղ չես կարող անել: Գուցե շատերին տարօրինակ թվա ասածս, բայց ֆիլմեր նկարահանելիս, կամ ներկայացումներ բեմադրելիս այն պրոֆեսիոնալիզմը, որ կա Հայաստանում, այնտեղ միանշանակ չկա: Դրա համար էլ ԱՄՆ-ում ոչինչ չեմ անում ու ոչ էլ հասկանում եմ այնտեղի մարդկանց մտածելակերպը: Չարախոսություն թող չթվա, բայց նրանց մեջ այսպիսի մի մոտեցում կա՝ կազմավորված ստեղծագործական խմբերը նոր մարդկանցով չեն համալրվում, անընդհատ նույն դեմքերով են աշխատում: Երբ Հայաստանից դերասան է գնում ԱՄՆ, ըստ իս, ցանկության դեպքում պետք է հրավերք անեն, այլ ոչ թե սպասեն, որ տվյալ դերասանը գնա եւ ասի, թե եկել եմ, ինձ գործ տվեք: Այս իսկ պատճառով այնտեղ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես ամուսնուս հետ վայելում եմ օրերս: Ինչ վերաբերվում է օրենքներին, այ այդ առումով ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ դու կարող ես օրենքով ապրել, ինչը բացակայում է մեր երկրում: ԱՄՆ-ում պետությունը քեզ գնահատում է ու տալիս բազում հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սովորելու: Ես շատ գնահատում եմ նրանց այդ մոտեցումը, բայց եւ կարծում եմ, որ եթե մեր երկիրը եւս այդպիսին լիներ, ապա Հայաստանից ավելի հրաշք վայր աշխարհում չէր լինի: Մեր ժողովրդին միայն կասեմ, որ շատ բարձր գնահատեն մեր պետությունը, ու այն չշփոթեն ղեկավարության հետ: Ամեն մեկը պետք է սիրի ու փայփայի իր երկիրը:

-Արմինե, վերջին յոթ ամիսների ընթացքում ի՞նչը կամ ո՞ւմ էիք ամենաշատը կարոտել:

- Քանի որ այնտեղ ոչնչով չէի զբաղվում, հետեւաբար ամենաշատը կարոտել էի թատրոնը: Կարոտել էի իմ խաղին, ընկերներիս, հարազատներիս: Կարոտել էի թատրոնի ու մեր երկրի օդը: Պատկերացրեք, երբ տեսահոլովակներ էի նայում Երեւանի մասին, սկսում էի արտասվել, կարոտն իսկապես խեղդում էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում