Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Photo

Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համար

Խոյ: Հանգիստ օր է սպասվում, որը հնարավորություն կտա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և զբաղվել այն ամենով ինչը հոգեհարազատ է: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում, ովքեր ձեր դեմ չեն օգտագործի ձեր թույլ կողմերը, չեն չարաշահի ձեր բարությունը:

Հարմար օր է առողջարարական  պրոցեդուրաների համար: Հետևեք առողջ սննդակարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:

Ցուլ: Բարեհաջող օր է որոշ մտահաղացումներ իրագործելու համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները:

Կարող եք խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեռք բերված իրերը, դեռ երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

Երկվորյակ: Այսօր հնարավորինս զգույշ եղեք: Օրեր առաջ ծագած խնդիրները կարող են լուրջ բնույթ ստանալ: Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղությունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից:

Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպանել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը:

Խեցգետին: Այսօր ինչ էլ ծրագրեք ,հաշվի առեք, որ միայնակ գործել խորհուրդ չի տրվում: Համախոհների կարիք կզգաք և որքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ: Ուղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:

Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս  փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել:

Առյուծ: Զգուշացեք անծանոթ կանանցից: Այսօր նրանց մեղքով կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրինակների եք հետևում:Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե:Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Սակայն դա չի խանգարի իրագործել կազմած ծրագրերը: Կարող եք որոշ կենցաղային հարցեր լուծել, կարգի բերել բնակարանը, ազատվել ոչ պիտանի իրերից:

Կույս: Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Կշեռք: Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:

Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

Կարիճ: Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նարանցից ով է արժանի ձեր վստահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ  ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:

Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Առավել նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք ,որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:

Աղեղնավոր: Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից  դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու  համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

Այծեղջյուր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտ անելու համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

Ջրհոս: Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի, օրվա ընթացքում, լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել, և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ մոտ, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին :Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

Ձկներ: Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել,որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա: