Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Հայ վարորդները, Վոլոդինը և Աշոտյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նախկին ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, Ռուսաստանի Դաշնությունում այլևս չեն անցնում Հայաստանում տրված վարորդական իրավունքները: Որպեսզի մեր վարորդները կարողանան այնտեղ աշխատել, պայման է դրված` պետք է Հայաստանում ռուսերենին տրվի պետական լեզվի կարգավիճակ: Ինչպե՞ս եք նայում այս հարցին:

– Ռուսական իմպերիալիզմը հիմարություն է թույլ տալիս: Դրա կարիքը չկա: Այնպես, ինչպես ճիշտ չէր , երբ ժամանակին Հայաստանին անվանեցին ֆորպոստ: Այդպես ասաց Պետդումայի նախկին ղեկավարը: Նրանք նրբանկատ չեն: Կարծես Աստված նրանց խելքն առել է: Հիմա նայենք, թե ինչպիսին էր իրավիճակը 100 տարի առաջ` 1917 թվականի հեղափոխության նախօրեին: Կային հենց նման գեներալներ` այդ կոլչակները, դենիկինները: Երբ Գերմանիայի դեմ ռուսական ռազմաճակատը պահում էին լեհական, ուկրաինական, լատիշական, հայկական և այլ ազգային փոքրամասնությունների զորամասերը: Այս գեներալները, ընդհանրապես ռուսական վերնախավը, ամենուր խոսում էին ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման մասին:

Երբ Վիդրո Վիլսոնից վերցրեցին ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարը, այդ դեպքում, և միայն մեկ անգամ, բոլշևիկները շահեցին: Որովհետև սպիտակ լեհերը, սպիտակ չեխերը, հայերը, ուկրաինացիները, լատիշները կործանեցին ռուսական իմպերիան, և դրա տեղը ձևավորվեց բոլշևիկյան Ռուսաստանը:

Ես այսօր այս կոնտեքստով եմ մոտենում հարցին: Ռուսական իմպերիալիստները նմանվում են իրենց Պուշկինի ոսկե ձկնիկի տատիկին:

– Ի՞նչ անենք մենք այս պայմաններում. ո՞րն է մեր խնդիրը:

– Հարկավոր է կազմակերպել «Արի տուն» ծրագիրը: Թող հայ վարորդները վերադառնան Հայաստան: Եվ այստեղ ստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն իրենց հայրենիքում:

– Շատերը կարծում են, որ սա Ռուսաստանի ներքին գործն է. նրանք ունեն իրենց տրանսպորտային ոլորտը կարգավորելու խնդիր պարզապես: Եվ հարկ չկա դրան տալ քաղաքական ենթատեքստ:

– Ռուսաստանը ներքին խնդիր չունի: Ռուսաստանը իմպերիայի մետրոպոլիան է: Իսկ մետրոպոլիան նրա համար է, որպեսզի հաշվի առնի իր վասալների շահերը: Հակառակ դեպքում հակամարտություն է հրահրում, քայքայում է իմպերիան:

Ուստի իմպերիայի մետրոպոլիան պետք է հանդուրժող լինի: Նա պետք է պայմաններ ստեղծի իր վասալների` ազգային փոքրամասնությունների բարեկեցության համար: Նրանցից խլելով որոշակի իրավունքներ, նրանց ինքնիշխանությունը նեղացնելու դիմաց պարտավոր է այս մարդկանց համար ապահովել աշխատանքային պայմաններ: Իսկ իրենք հիմա բոլորովին հակառակն են անում:

– Մեծ առումով մենք կարո՞ղ ենք այս վիճակից շահող լինել:

– Այո: Մենք շահող ենք: Լավ կլինի, որ այդ իրավունքը չտան ու բոլոր հայ վարորդներին հետ ուղարկեն Հայաստան: Թող գան այստեղ աշխատեն: Թող աշխատատեղ ստեղծեն:

– Իսկ Արմեն Աշոտյանի պատասխանը, թե մեր օրակարգում ռուսերենը պետական լեզու հռչակելու վերաբերյալ հարց չկա, ինչպե՞ս եք գնահատում: Կարծես այս անգամ մեր իշխանավորներն իրենց բարձրության վրա գտնվեցին, այո՞:

– Ես ասում եմ` կեցցե Աշոտյանը: Եվ փաստորեն վատերի մեջ լավերը կան. Աշոտյանը դա ապացուցեց:

– Մենք սրանից ի՞նչ հետևություն պետք է անենք:

– Որ չի կարելի քաղաքական ընդդիմությանը բացարձակորեն համարել չարագործներ: Նրանց մեջ լավերը կան: Քաղաքական հակառակորդները մեր գործընկերներն են: Ես խոսում եմ ընդդիմության կողմից:

– Եվրամիության դեսպան Սվիտալսկու կողմից արված դիտողությունը մեր պետական պաշտոնյաները սվիններով ընդունեցին: Իսկ Վոլոդինի հայտարարության վերաբերյալ, համենայն դեպս, իշխանական շրջաններում արձագանքներ չկան: Ո՞նց հասկանանք:

– Դա նրանից է, որ շատ վատ է ընտրված մեր քաղաքական իշխանությունը: Քաղաքական ընդդիմությունը և քաղաքական իշխանությունը վոլոդինների դրածոներն են: Նրանք և՛ կոմպետենտ չեն, և՛ չեն էլ համարձակվի իրենց տիրոջ` գործատուի դեմ առարկել: Եթե զգան էլ, որ նա սխալ է: Չնայած հնարավոր է, որ նրանք կարծում են անգամ, որ ոչ միայն ռուսերենը հարկավոր է պետական լեզու հայտարարել, այլ լավ կլինի, որ հայերենն էլ արգելվի: Ինչպես Ադանայում էր` հայերեն խոսողների լեզուները կտրում էին:

Մենք հենց այսպիսի հայեր էլ ունենք: Ես դրանց ասում եմ` արմյաշկաներ:

Ընդհանրապես Հայաստանում իշխանությունը բաղկացած է Վոլոդինի դրածոներից: Դրա համար էլ Վոլոդինը խոսում է որպես խոլոպների հետ: Հակառակ դեպքում, եթե նա համարձակվում է այդպիսի բան առաջարկել, մեզ մոտ հայհոյանքների տարափ պետք է առաջանար: Որովհետև նրա ասածը նվաստացնող է, ստրուկի հետ կարելի է այդպես խոսել:

Եվ այդ իրավունքը` այդպես խոսելու, Ազգային Ժողովի պատգամավորները տվել են Վոլոդինին: Բացառությամբ… Աշոտյանի:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում