Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ինչպիսի տեսք ունի քաղաքական քարտեզը Գյումրիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017–ի խորհրդարանական ընտրություններին բավականին քիչ ժամանակ է մնացել։ Անկախ ընդդիմության ծայրահեղ վատ վիճակից, անմխիթար վիճակում է նաև իշխանությունը։ Հասարակական բոլոր շերտերում, այս երկու հակադիր բևեռները կորցրել են վստահության գործակիցը։ Ուստի, ելնելով վերոգրյալից, նրանք պետք է ֆանտաստիկ ջանքեր գործադրեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ընդդիմությանը դեռ կանդրադառնանք։ Գանք իշխանական խնդրին։ Մեծ հաշվով, եթե իշխանությունը գնա ռեպրեսիաների հին մեթոդին, կարող է ցանկալիից ավելին էլ ապահովել, սակայն ամեն ինչ, ինչ–որ փուլում սպառվում է։ Ասել է թե ՝ անսպառ ռեսուրսներ չկան։ Ընտրական իմիտացիան ապահովելու համար, իշխանությանն անհրաժեշտ են չկեղտոտված, քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող և ամենակարևորը՝ ՀՀԿ–ի հետ չասոցացվող գործիչներ։ Այդ նպատակի համար նրանք պատվիրում են բաց և փակ հարցումներ ՝ իրավիճակին հստակ տիրապետելու համար։ Իշխանության վիճակը հատկապես ծանր է ընդդիմադիր համարվող Շիրակում, ի մասնավորի՝ Գյումրիում։ Դրա հետ առնչվող խնդիրները և հիմնավորումները շատ են, դրանց չենք անդրադառնա։ Ահա այստեղ իրավիճակը շտկելու համար, իշխանությունը պետք է գնա կտրուկ քայլերի, հարդյունս՝ ձայների ակնկալիքով։ Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Բալասանյանի ռեսուրսները հազիվ բավականացնում են իր երերուն իշխանությունը պահելու համար, իսկ եթե այդ վիճակով նա բացահայտ լծվի ՀՀԿ–ին սատարելու գործին (համայնքային ընտրություններում հատուկ ՀՀԿ անվանումը չկար), ապա կարող է լինել լրիվ հակառակ էֆեկտ։ Ստեղծված իրավիճակում, իշխանական ճամբարը շրջանառության մեջ է դրել մի քանի անուններ, հասկանալու նախ հասարակական ռեզոնանսը, ապա նաև սեփական թիմի ներսում առկա մոտեցումները։ Ի վերջո, կառույցը, որի մասին խոսում ենք, այդքան էլ միաձույլ չէ։ Դրանում ներառված յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է որոշակի ռեսուրսների, ունի հավակնություններ։ Այսպես, շրջանառվող շարքի ամենահայտնի անունը Ֆելիքս Ցոլակյանն է։ Նա Շիրակի նախկին մարզպետն է, աչքի չի ընկել աղմկահարույց պատմություններով, ունի բավականին դրական անուն։ Ռեյտինգային կոչված աճպարարությունը հնարավորություն տալիս է այս անձին զուգահեռ ներառել այլ տարբերակներ ևս։ Մարտուն Գրիգորյան։ Կարելի է ասել, որ նա սպասում էր իր նախկին առաջնորդի ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Սակայն այդ վերադարձը ուշանում է։ Գրիգորյանը չի առաջադրվել քաղաքապետի թեկնածու ՝ հեշտացնելով Բալասանյանի կյանքը։ Իշխողները որևէ կերպ պետք է փորձեն կոմպենսացնել այս հանգամանքը։ Հաջորդ թեկնածուն Արման Սահակյանն է, որը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։ Բիզնեսմեն պատգամավորը կարող է ունենալ հաջողություններ, եթե հաշվի առնենք գյումրեցիների սերն առ սպորտ և նրա օրոք ակումբի գրանցած հաջողությունները։ Հավակնություններ ունի նաև քաղաքապետի որդին և միջին «կալիբրի» մի քանի հանրապետականներ, ովքեր ունեն որոշակի ֆինանսներ ու հեղինակություն։ Այստեղ բաց է մնում Սուքիաս Ավետիսյանի հարցը, որը հավանաբար տեղ կգտնի ՀՀԿ համամասնական ցուցակում։ Աշոտ Աղաբաբյանի հարցը վերջնական փակ է։ Նրա շիրակցի լինելու գործոնը սպառել է իրեն, իսկ նեղացածի կերպարն իշխանությունից, վերջնականապես նրան զրկել է քաղաքական նպատակներից։ Ըստ տարբեր հրապարակումների` մարզի ՀՀԿ–ականները հստակ դեմ են քաղաքապետի որդու թեկնածությանը։ Մնացած դեպքերում գործում են հետևյալ մեխանիզմները։ Մարտուն Գրիգորյանն ունի ֆինանսական հնարավորություններ և հեղինակություն, որը հատկապես երևաց Պերմյակովի դեպքերի հետ կապված։ Արման Սահակյանի դեպքում, ինչպես արդեն նշեցինք, դեր է խաղում ֆինանսական հնարավորությունները։ Նախընտրական փուլում, տեղային շտաբներում, նա կարող է ներառել բազմաթիվ անձանց ոչ միայն Գյումրիից, դա հատկապես երևաց այն ժամանակ, երբ նա առաջադրվեց մեծամասնական մանդատով ՝ Բալասանյանի թափուր տեղի համար։ Այստեղ դեր է խաղում նաև նրա ջավախեցի լինելու գործոնը։ Չմոռանանք, որ բազմաթիվ ջավախեցիներ, ունեն երկու քաղաքացիություն և հիմնականում գրանցված են Շիրակի մարզում։ Այս մասին, ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը բարձրաձայնեց։ Ֆելիքս Ցոլակյանի պարագայում լինելու է պարզապես դրական ֆիգուրի հանգամանքը։ Չենք կարծում, թե իշխանությունը նրանից կպահանջի ֆինանսական կամ այլ ռեսուրսներ։ Թե վերջնական ի՞նչ ռեյտինգային ցուցակով հանդես կգա ՀՀԿ–ն այս մարզում, կիմանանք շուտով։ Բայց, ամենայն հավանականությամբ, այն շատ չի տարբերվի մեր ներկայացրած ցանկից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: