Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

ՍԱՊԾ լաբորատոր կենտրոնի ազատված փոխտնօրենը հաղթել է դատարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեորգի Ավետիսյանը, ով ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի լաբորատոր գործունեության և հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրենն էր, բայց անցյալ տարվա դեկտեմբերին ՍԱՊԾ նոր պետ՝ Իշխան Կարապետյանի նշանակումից հետո ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն, իրեն վերականգնելու և փոխհատուցում տրամադրելու պահանջով դիմել էր առաջին ատյանի դատարան: Եվ ահա հունիսի 2–ին դատարանը բավարարել է նրա դիմումը, իսկ ՍԱՊԾ–ն այն բողոքարկելու նպատակով դիմել է Վերաքննիչ դատարան:

«Շատ ծիծաղելի և անգրագետ էր Վերաքննիչի դիմումը: Այնտեղ գրված էր՝ «Այս վճիռը 190 աստիճանով տարբերվում է այլ վճիռներից»: Անգամ չգիտեին, որ ոչ թե 190, այլ 180 աստիճան պետք է գրեին: Ինչևէ, բայց ես համոզված եմ, որ հաղթելու եմ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ որևէ դատավոր չի կարող հակառակ վճիռ կայացնել, քանի որ ակնհայտ է օրենքի խախտումը: Նման քայլերի վերջը առնվազն պետք է Իշխան Կարապետյանի պաշտոնանկությունը լինի, եթե ավելի լուրջ քրեորեն պատժելի արարքներ տեղի չեն ունեցել, որից ես տեղեկություն չունեմ»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Եթե նորմալ աշխատանքային պայմաններ լինեին, ապա նա նոր պետի նշանակումից ու նոր ղեկավարության հետ կշարունակեր համագործակցել: Ի դեպ, լաբորատոր ծառայությունների տնօրենի տեղակալը ոլորտում հայտնի է որպես պրոբլեմների մասին բարձրաձայնող և ոչ թե սուտը ճշտի անվան տակ «մատուցող» և այսպես ասած ընդդիմադիր կեցվածք ունեցող մասնագետ: Եվ տրամաբանորեն նոր ղեկավարությունը պետք է որ նրա հետ ավելի արդյունավետ աշխատեր, քանի որ եկել էր ոլորտում ինչ–որ բան փոխելու, սակայն առաջին իսկ օրվանից նրանց ջրերը մեկ առվով չեն հոսել:

«Բայց ես շեշտում եմ, որ գնալու եմ, աշխատելու եմ և իմ գործունեությունն իրականացնելու եմ գրավոր՝ զեկուցագրերի «լեզվով», որովհետև ներկայի ղեկավարները բանավոր ասված լավ խոսքը չեն հասկանում և չեն էլ կարողանում ընկալել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ ոլորտում նշանակված նոր մասնագետների մեջ մասնագետներ չկան: Եվ թե՛ ՍԱՊԾ նոր պետը, թե՛ նրա բերած մասնագետները ոլորտի հետ որևէ կապ չունեն:

«Ամենօրյա աշխատանքը պատշաճ իրականացնելու համար հարկավոր է բազային կրթություն ունենալ: Դա վերաբերում է բոլոր ուղղություններին՝ սննդամթերքի անվտանգություն, անասնապահություն, հիվանդություններ, համաճարակաբանություն, հետազոտություններ:

Այսինքն, այս ամեն ինչի մասին մարդը պետք է էլեմենտար բազային գիտելիք ունենա, բայց ոչ ՍԱՊԾ նոր ղեկավարությունը, ոչ էլ իրենց բերած մարդիկ նման կրթություն չունեն:

Նրանք նույնիսկ տեղյակ չեն, որ եթե մարդիկ քաղծառայության օրենքով են աշխատանքի ընդունվել, ապա տնօրինությունը չի կարող հենց այնպես սեփական կապրիզից ելնելով ստիպել, որ դիմում տան ու ազատվեն աշխատանքից»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Սակայն այնպես էլ չէ, որ եթե նախկինում ՍԱՊԾ–ում մասնագետներ են աշխատել, ապա ոլորտը փայլել է իր թափանցիկությամբ կամ արդյունավետությամբ: Այս կառույցը մշտապես հայտնի է եղել իր սուբյեկտիվությամբ, իրականությունը թաքցնելու վարպետությամբ և ցանկացած նեղ մասնագիտական բանավեճի ժամանակ դժվար թե կարողանար հաղթող ճանաչվել: Ոլորտում եղել են նաև կաշառք պահանջելու կամ վերցնելու համար ձերբակալված աշխատակիցներ նույնպես: Այսինքն, ասել, որ այստեղ ամեն ինչ փայլուն էր, երբ քիչ թե շատ մասնագետներ էին աշխատում՝ կրկին միամտություն կլինի:

Զրույցի անասնապահության ոլորտին վերաբերող հատվածը կներկայացնենք հաջորդիվ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում