Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Հայաստանը որպես երկրագնդի էներգետիկ–ինֆորմացիոն դաշտի կենտրոն. հայության դերը մարդկության ճակատագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, աշխարհում այսօր ընթացող պրոցեսներն ինչի՞ մասին են խոսում:

– Ողջ աշխարհն արդեն շատ լավ գիտի, որ Հայաստանը երկրագնդի էներգետիկ–ինֆորմացիոն դաշտի կենտրոնն է: Եվ բոլորը ձգտում են իրենց ներկայությունն ապահովել Հայաստանում: ԱՄՆ–ն ասում է, որ էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլար կներդնի, Անգլիան է առաջարկում, Ֆրանսիան, Գերմանիան:

Գիտեն, որ ամեն ինչ այս կետից է սկսվելու: Պատկերավոր ասեմ` քարը գցվել է ջրի մեջ, և ալիքները գնացել են: Ու հիմա հետ են գալու իրենց նախկին տեղը` իրենց կենտրոնը: Եվ աշխարհում գիտեն, որ մեր երկիրն է այդ կենտրոնը:

Իսկ Թուրքիան շան պես վախենում է հայերից: Որովհետև գիտի, որ սեպտեմբերին իրաքյան Քրդստանն իր անկախությունն է հռչակելու: Դա Թուրքիայի վերջն է արդեն, և ուզի–չուզի պետք է զորք մտցնի այնտեղ: Արդեն 25 հազարանոց զորք է կենտրոնացրել այդ նպատակով: Բայց դա շատ քիչ է: Եվ նա գիտի, որ գոնե մի 70 հազարանոց զորք պետք է դրա համար: Բայց վստահ չէ, որ եթե Հայաստանն այս կողմից խփի իրեն, ինքը կդիմանա՞ արդյոք:

Թուրքիայի 640–հազարանոց զորքը քրջոտ զորք է: Նրա` պատմական Հայաստանում եղած զորքերն են, որ զորքեր են: Եվ Իրաք մտցնելու դեպքում այս զորքերն են, որ կարող են գործ անել:

Բայց նա ի վիճակի չէ երկու ճակատով կռվել. մեր դեմ ու քրդերի դեմ:

Իսկ քրդերի հարցի կուլմինացիոն կետով լուծվելու է աշխարհում ամեն ինչ: Եվ աշխարհը գիտի, որ լուծման խաղաքարտը մեր ձեռքին է: Որովհետև երկրագնդի վրա տիեզերական կենտրոնը մենք ենք:

Բայց ամբողջ ողբերգությունն այն բանի մեջ է, որ այդ մասին մենք չգիտենք: Աշխարհը գիտի, իսկ մենք չգիտենք: Սա է հիմնական խնդիրը: Ամեն մի հարց հենց սրա մեջ է: Թե չէ մենք աշխարհի հետ առանձնապես պրոբլեմ չունենք:

– Լա՛վ, իսկ այս դեպքում մեր պահվածքն ինչպիսի՞ն պետք է լինի: Մենք ի՞նչ պետք է անենք:

– Մի բան ասեմ. մեր` Հայաստանի ինֆորմացիոն դաշտերն արդեն մի ամիս է, ինչ խիստ ակտիվացել են: Ինֆորմացիա են ուղարկում ամբողջ երկրագնդով մեկ: Ողջ հայությանն ասում են` վերադարձեք Հայաստան, վտանգավոր է այլևս դրսում մնալը: Եկեք ու պաշտպանեք այս հողը: Դրանով իսկ պաշտպանեք աշխարհն ու մարդկությանը:

Եթե ուշադրություն դարձնեք, ապա աշխարհի ամենատարբեր ծայրերից շատ հայեր ուզում են ամեն ինչի վրա թքել ու գալ Հայաստան:

Սա ունի երկու պատճառ: Աառաջին` մեր ինֆորմացիոն դաշտերը հասկանում են, որ իրենք կարող են վնասվել և ոչնչանալ: Բանն այն է, որ եթե դաշտերի համար չի ապահովվում բնակչության համապատասխան քանակություն, ապա դրանք պարզապես մեռնում են: Հետևաբար վտանգ է սպառնում նաև մեզ` Հայաստանում ապրող հայերիս:

Մյուս կողմից` ամբողջ աշխարհում սկսվել են ազգայնականության և ազգայնամոլության շարժումներ: Փաստորեն երկու` իրար հակառակ ուղղությամբ գաղափարախոսություններ: Այս առումով ևս Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերը վտանգի տակ են: Մեր ինֆորմացիոն դաշտերը նրանց նաև այս են ասում` դուք վտանգված եք. փախեք, եկեք Հայաստան:

Եվ այս խնդիրը լուծվելու է շատ շուտով. քարը պայթի` մեկ տարվա մեջ:

– Եվ ո՞րն է այդ լուծումը. ի՞նչ է լինելու:

– Երկու տարբերակ կա: Կամ Հայաստանի հարցերը կկարգավորվեն, և դրանով իսկ աշխարհը կմտնի բնականոն զարգացման փուլ: Կամ հայությունը կվերանա, ու այդ իսկ պատճառով կոչնչանա նաև աշխարհը: Խնդիրը դրված է այսպես. կամ` կամ:

…Եվ մեր մասին ֆանտաստիկ վեպեր կգրեն, ինչպես գրել են, ասենք, Ատլանտիդայի մասին:

– Իսկ ինչի՞ համար ենք մենք վտանգված. որտե՞ղ է արմատը:

– Մենք վտանգված ենք նաև բուն իսկ հայրենիքում: Քանի որ արդեն դադարում ենք հայ լինել: Իսկ եթե մենք դադարում ենք հայ լինել, նշանակում է մեռնում է նաև ինֆորմացիոն դաշտը: Դրա հետևանքով` մեռնում է նաև ողջ մարդկությունը:

Քանի որ Հայաստանը բացարձակ ինֆորմացիոն դաշտի կենտրոնն է, այն պետք է լինի կայուն: Հայությունը ևս պետք է լինի կայուն ու համախումբ: Եթե այս տարվա մեջ այս հարցերը չեն կարգավորվում, ապա կոչնչանա և՛ մեր երկիրը, և՛ աշխարհը:

– Մարդկությունը սահմանագծի վրա է, ինչպես բազմիցս նաև դուք եք շեշտել: Սկսվում է ջրհոսի դարաշրջանը: Այս հանգամանքը և՞ս կապ ունի:

– Բնականաբար: Մինչ այժմ ձկների շարն էր: Այսուհետև նրան գալիս է փոխարինելու Ջրհոսի դարաշրջանը: Հետևաբար փոխվում են ողջ հարաբերությունները: Անգամ ֆիզիկոսներն են հայտնում ֆիզիկական օրենքների փոփոխության մասին:

Փաստորեն մարդկությունը երիտասարդության շրջանից մտնում է հասունության փուլ: Եվ այս ընթացքում շատ կարևոր է հայության դերը: Եթե անցումը ճիշտ չկատարվեց, մարդկությունը կոչնչանա: Այնպես որ, ներկայում մեր ժողովուրդը լուծում է համամարդկային խնդիր:

Իմ ամենասիրած անեկդոտն է` Ապարանցին լսում է, որ աշխարհի վերջն է, փախչում է Մոսկվա: Հիմա հենց այսպիսի մակարդակի վրա է գտնվում հայությունը: Սա՛ է պրոբլեմը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում