Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Գառնիկ Սեյրանյան. «Լավ կլիներ մի քիչ էլ գրաքննություն լիներ, որ ում մտքով ինչ անցնում է՝ չաներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բեմադրիչ, սցենարիստ Գառնիկ Սեյրանյանը, ով երկար տարիներ է աշխատում է տարբեր թատրոններում և բազմաթիվ ներկայացումների բեմադրիչ է և հիմնականում հանդիսատեսի դատին է հանձնում բավականին բարձրաճաշակ ներկայացումներ, կարծում է, որ ԼԳԲՏ համայնքի մասին երկու ֆիլմերը «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրից հանելու քայլը լրջախոհություն էր: Նրա կարծիքով՝ կա մի սահման, որն անցնել չի կարելի: Իսկ ինչ վերաբերում է նման թեմաներով ֆիլմերի բովանդակությանը, ապա, նրա կարծիքով, դա ոչ մեր հոգուն և ոչ էլ մտքին հարիր չէ, կարծում է արվեստագետը:

«Ուրիշ տեղ դա կա, լավ է և ում համար դա ընդունելի է, թող գնա այնտեղ, որտեղ դա կա ու թույլատրվում է: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ֆիլմերը հանելը գրաքննություն է, ես կասեմ, որ դա ազգային ինքնապաշտպանական քայլ էր: Եվ դա ավելի մեծ խնդիր է, քան օրինակ գրաքննություն ասվածը: Իմ կարծիքով լավ կլիներ մի քիչ էլ գրաքննություն լիներ, որ ում մտքով ինչ անցնում է` չաներ: Հասկանալի է, որ արվեստագետն ազատ է, բայց իրականում այդ գրաքննիչը պետք է այդ արվեստագետի մեջ լինի: Եվ, ի վերջո, խոսքը չի վերաբերում չէ՞ խոշոր անհատ, հանճար երևույթներին»,– ասաց Գառնիկ Սեյրանյանը:

Հարցին, թե արդո՞ք ինքը մեծ գումարի դիմաց չէր համաձայնի ԼԳԲՏ համայնքի մասին գեղարվեստական կամ վավերագրական ֆիլմ նկարել, միանգամից պատասխանեց. «Բնավ երբեք»: Արվեստագետի կարծիքով` պետք չէ ազգային հարստությունները նման բաներով խամրեցնել:

«Մենք մեր ընտանիքներով ենք հարուստ և մեր ընտանիքների ամրությամբ է ամուր մեր պետությունը: Գնալով մեր ամրությունները խարխլվել են, եթե ընտանիքներն էլ խարխլվեն, ի՞նչ կլինի հետո»,– ասաց Գ. Սեյրանյանը:

Խոսելով Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի կողմից հեռավոր Կանադայից մեզ վրա մատ թափ տալու և ֆիլմերը հանելը «գրաքննություն» որակելու մասին, նշեց, որ իրենք նման մտածելակերպ ունեցող կամ նման կողմնորոշում ունեցողներին փաստաբանություն չանեն, քանի որ դա էլ իրենց կողմից է պարտադրանք:

«Պարտադրում են մեզ, որ դա մենք ընդունենք: Ինչո՞ւ են պարտադրում: Նշանակում է նրանք էլ կապեր ունեն նման մարդկանց հետ, նաև սնվում են այդտեղի բյուջեներից, նման ֆիլմեր են նկարում, այդ իսկ պատճառով էլ նրանց են պաշտպանում: Ամեն տեղ մի շահ կա, հակառակ դեպքում հեռավոր Կանադայից նման հաթաթաներ չէին տա»,– ասաց Գ. Սեյրանյանը:

Նրա կարծիքով՝ սա ավելի շուտ ևս մեկ փորձ էր հասարակության դիմադրողականությունը ԼԳԲՏ համայնքի հանդեպ «ստուգելու» համար: Եվ չի բացառվում, որ այդ ֆիլմերն արդեն իսկ ինչ–որ տեղերում ցուցադրված լինեն: Գ. Սեյրանյանն ավելի հակված է մտածելու, որ պարզապես ինչ–որ մարդկանց հարկավոր է եղել նման աղմուկ բարձրացնել: Բայց դեմ լինելով ցանկացած հարցում ծայրահեղ մոտեցումներ ցուցաբերելուն, այնուամենայնիվ, կարծում է, որ սա թեմա չի, որի շուրջ կարելի է բանավիճել կամ ծավալվել: Փոխարենը պետք է հասկանալ, թե որտեղից է այն գալիս կամ ինչի հետևանք է, ու դրա դեմ պայքարել:

«Չի կարելի, հոգին, ազգային արժեքները վաճառելով գումար վաստակել: Նույնը աղանդներին է վերաբերում: Գուցե ֆիլմի ռեժիսորի սրտով էլ չի եղել նման թեմայով ֆիլմ նկարելը, բայց գումարի դիմաց համաձայնել է: Վաղն էլ կարող է ասեն՝ այսքան փող ենք տալիս ընդհանրապես ծնող հասկացողության դեմ մի ֆիլմ նկարեք, ձեր երկրի դեմ, եկեղեցու դեմ ֆիլմ նկարեք: Նման մարդիկ օգտվում են նրանից, որ մեր երկիրն այսօր տնտեսական խնդիրներ ունի, և մարդկանց կենսամակարդակն այնքան էլ բարձր չէ: Հենց դրանից են օգտվում ու նման աղմուկ բարձրացնում»,– ասաց Գ. Սեյրանյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում