Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Դեռևս կան թերություններ, որոնցից հակառակորդը կարող է օգտվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ.–ի ապրիլյան պատերազմը բավականին ցավալի ու անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալուց բացի օգնեց բացահայտել նաև երկրի պաշտպանական համակարգում առկա շատ ու շատ թերություններ: Դրանց մասին երկար տարիներ լռել են թե՛ ժամկետային զինծառայողները և թե՛ ոլորտի միջին ու բարձր օղակների պատասխանատուները: Ու եթե բանակում առկա թերությունների ու բացթողումների մասին չխոսելը առաջինների դեպքում ինչ–որ տեղ հասկանալի է, ապա կառույցի ղեկավարների լռությունը կամ բացթողմուների մասին նրանց անտեղյակությունը կարելի է հանցավոր անտարբերություն համարել: Իսկ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Հայոց բանակում առկա «հիվանդությունները» երկար տարիներ կուտակվելով ու չբուժվելով, հասցրել են համակարգի ներսում բավականին խորը խոցեր առաջացնել, ինչի պատճառով էլ մի ողջ երկրի ու ժողովրդի անվտանգության հարցը կարող էր հարցականի տակ դրվել:
Ապրիլյան դեպքերից հետո անցել է արդեն ութ ամիս, որը բավականին երկար ժամանակ է անցյալից դասեր քաղելու և ի հայտ եկած թերությունները վերացնելու համար: Այսօր արդյոք կարելի՞ է հանգիստ շունչ քաշել և համարել, որ բանակում առկա բոլոր թերությունները մնացել են հետևում, թե՞ դրանք դեռևս շարունակում են սպառնալիք մնալ թե՛ երկրի և թե՛ հասարակության համար: Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր–հրամանատար Վովա Վարդանովը այս հարցի մասին «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ նախկին թերություններն արդեն վերացվել են, սակայն դեռ չի կարելի ասել, որ ամեն ինչ հրաշալի է:
«Բայց, այստեղ մի բայց կա: Պատերազմն այնպիսի երևույթ է, որը մշտապես էլ զարգանալու միտում ունի: Եվ պետք չէ մտածել, որ հակառակորդն այն աստիճանի հիմար է, որ հարձակման նախապատրաստվելու դեպքում կարող է նախորդ սցենարը կրկնել: Մենք փակեցինք այն բաց «պատուհանները», որոնք թուրքը բացեց: Եվ այդ «պատուհաններից» նրանք այլևս չեն կարող մտնել, բայց ո՞վ գիտի, գուցե այլ «դռներ» կան, որոնք դեռ պետք է փակել»,– ասաց Վ. Վարդանովը:
Ճշտող հարցին, թե իրականում շատ են բանակում առկա բաց «դռները», փորձառու հետախույզն ասաց, որ դրանք թերություններ են, որոնցից հակառակորդը կարող է օգտվել:
«Այսօրվա խնդիրն այն է, որ կարողանանք բոլոր «դռները» փակ ու անվտանգ պահել: Եվ չի կարելի երբեք հանգիստ շունչ քաշել ու ասել բանակում այլևս խնդիրներ չկան: Ես համոզված եմ, որ թե՛ ես, թե՛ իմ ողջ ազգը պատրաստվում է երկար ապրել, ուստի մեզ հանգիստ ապրել պարզապես չի կարելի»,– ասում է Վ. Վարդանովը:
Նա նաև համակարծիք չէ, որ ապրիլյան դեպքերը ձևակերպվում են որպես ապրիլյան պատերազմ: Հետախույզի կարծիքով՝ պատերազմը շարունակվում է արդեն 27 տարի, իսկ ապրիլյան դեպքերն այդ երկարատև պատերազմի ակտիվ փուլերից մեկն էր միայն: Խոսելով պաշտպանական համակարգերին վերաբերող հարցերը քաղաքականացնելու մասին, Վ. Վարդանովն ասաց, որ առհասարակ պետք չէ ընդհանուր գնահատականներ հնչեցնել համակարգում առկա թերությունների մասին, և այն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դրա փոխարեն հասարակությունը պետք է կարողանա բացահայտել և դատի տալ այն անհատներին, որոնց պատճառով տուժում է պաշտպանական ողջ համակարգը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: