Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Համահայկական կառույց` ազգային ներուժը մեկտեղելու նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցի աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Սադոյանը

– Պարոն Սադոյան, Դուք նախաձեռնության այլ անդամների հետ միասին խնդիր եք դրել ստեղծել Համագործակցության և փոխօգնության համազգային կառույց: Ի՞նչ ընթացքի մեջ է գործը:

– Այսօր մեր խնդիրն այն պետք է լինի, որպեսզի մտածենք, թե ինչպես դիմակայենք ժամանակակից աշխարհի մարտահրավերներին: Իսկ Հայաստանում ընդամենն ապրում է 2,7–2,8 միլիոն մարդ: Մինչդեռ ողջ աշխարհում հայերի քանակը հասնում է մինչև 11 միլիոնի: Նշանակում է մարտահրավերներին դիմակայելու հարցում պետք է ներգրավենք աշխարհի ողջ հայության պոտենցիալը, ո՛չ միայն Հայաստանում ապրողների:

Իսկ այսօր պայմանները նպաստավոր են այդ գաղափարի իրականացման համար: Քանզի աշխահի հզոր երկրները ոչ միայն չեն խոչընդոտում, այլև նպաստում են, որ աշխարհով մեկ ցրված ժողովուրդները կարողանան իրենց մշակութային առանձնահատկություններն օգտագործելով, հանդես գալ որպես ամբողջություն:

Նաև այսօր ինֆորմացիոն տեխնոլագիաների զարգացումը հնարավորություն է տալիս ստեղծել հեռակառավարվող կառույցներ: Այս հանգամանքներից օգտվելով, մենք խնդիր դրեցինք ստեղծել ազգ–կազմակերպություն, որը, որպես ամբողջություն, կփորձի իրականացնել իր սեփական քաղաքականությունը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

– Իսկ Դուք դիմե՞լ եք սփյուռքին, ինչպես է այն արձագանքում: Կամ ո՞ր կառույցների հետ եք աշխատում:

– Մենք հատուկ դիմել ենք սփյուռքի մեր համայնքների ներկայացուցիչներին և տեղեկացրել նրանց մեր ծրագրի մասին: Նաև դիմել ենք Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարություններին, Աժ պատգամավորներին: Եվ քանի որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել Հայաստան–սփյուռք 6–րդ համաժողովը, ապա համաժողովում առավել մանրամասնորեն կխոսենք նախագծի մասին:

– Իսկ մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կառուցվածք է այն ունենալու:

– Որպես առաջին քայլ, ձևավորվելու է Համազգային խորհուրդը: Այն ըստ էության լինելու է ազգ–կազմակերպության պառլամենտը` բաղկացած մոտ 80 անդամից: Հաջորդ քայլով կստեղծվեն գործադիրի գործառույթներ իրականացնող հնաձնախմբեր: Իսկ հանձնախմբերի ղեկավարներից ձևավորվելու է գործադիր խորհուրդը, որը, փաստորեն, կազմակերպության կառավարությունն է լինելու:

– Առավել շոշափելի` ո՞րն է լինելու կազմակերպության ստեղծման նպատակը, ի՞նչ գործ է արվելու:

– Կազմակերպությունը նախ և առաջ ծառայություններ է մատուցելու մեր ազգակիցներին, որոնք կարող են գտնվել աշխարհի ամենատարբեր ծայրերում: Դրա համար տարբեր մասնագիտությունների գծով աշխարհով մեկ կստեղծվեն համահայկական համագործակցության և փոխօգնության կառույցներ:

Պայմաններ կստեղծենք, որպեսզի, համարյա առանց էական ծախսերի, օգտվեն հեռահաղորդակցության միջոցների հնարավորություններից և իրենց աշխատանքները կատարեն: Միաժամանակ պետությունը նրանց կաջակցի մեկնարկային միջոցներով: Արդյունքում կստեղծվի մի միջավայր, որտեղ հայ լինելը ոչ միայն կլինի պատիվ, այլև նյութական խրախուսանքի հնարավորություն կտա: Այսինքն` հայ լինելն ու իրեն հայ զգալը նաև կլինի օգտակար, նյութապես ձեռնտու:

Հենց այս սկզբունքն է ընկած լինելու մեր կառույցի հիմքում:

Կառույցի ներսում կիրականացվեն մոտ 30 տարբեր տեսակի ծառայություններ: Անգամ կիրականացվի հեռաբժշկություն:

Միաժամանակ բանակցություններ ենք վարում հայաստանյան բուհերի հետ, որպեսզի հեռավար ուսուցմամբ որակյալ կրթություն մատուցվի սփյուռքի մեր հայրենակիցներին: Անգամ մանկապարտեզների գործունեությունը կարող է տեսանկարահանվել ու տրամադրվել դրսի մեր երեխաներին:

Եվ նման միջավայրի պարագայում արտերկրի հայը հնարավորինս կարող է խուսափել ասիմիլացիայից:

– Ասել է թե` Ձեր նախաձեռնության հիմքում ընկած է նաև հայապահպանության գաղափարը:

– Բնականաբար: Նաև հարակից այլ բաղադրիչներ ունի նախագիծը: Մասնավորապես` լոբիստական գործունեությունը: Այդ շրջանակներում պետք է մենք աջակցենք դրսում քաղաքական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցներին:

Մի խոսքով` կառույցի կազմակերպչական հնարավորություններն օգտագործելով, պայմաններ կստեղծենք, որպեսզի, անկախ բնակության վայրից, մեր հայրենակիցներն ունենան մրցակցային առավելություններ այլոց նկատմամբ:

– Ովքե՞ր են նախագծի հեղինակները, ովքե՞ր են այն մշակել:

– Նախագիծի հիմնական սկզբունքները ներկայացվել է Հանրային խորհուրդ: Հանրային խորհրդի հավանությանն արժանանալուց հետո անձամբ ես զեկուցել եմ նրա մասին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի կողմից դրական գնահատականի արժանանալուց հետո ուղարկվել է նախարարություններին:

Իսկ որպեսզի ծրագիրը մշակվի արդեն իր մանրամասնություններով, ստեղծվել է առանձին աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են շահագրգիռ մարդիկ:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում