Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

Ինչպե՞ս դուրս գալ քաղաքական ամորֆությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր զրուցակիցն է «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատության հեղինակ Արծրուն Պեպանյանը

– Պարոն Պեպանյան, իմ զրուցակիցներից քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում էր, որ մեզանում քաղաքական ամորֆություն է, հին մեթոդներով հնարավոր չէ ներքին քաղաքական ռեֆորմներ անել: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

–Քաղաքական ամորֆ վիճակը նոր չէ, պարզապես հիմա այն այնքան ակնհայտ է դրսևորված, որ չնկատել հնարավոր չէ: Իրականում քաղաքական ամորֆ վիճակը 20 տարեկան է, իսկ մենք այդ ընթացքում զբաղված ենք եղել ինքնախաբեությամբ և քաղաքական կեղծ օրակարգն ընկալել ենք որպես ազգափրկիչ գործ:

Այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը անհաջողության մատնվեց` այդպես էլ ոչ մի դրական փոփոխություն չբերելով հասարակական կյանքին, պարզ դարձավ, որ քաղաքական պայքարի այդ մեթոդն արդյունք չի տա: Բայց ահա մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը տեղի ունեցածը քննելու, անհաջողության պատճառները պարզելու, գործունեության ծրագրերում շտկումներ անելու փոխարեն գնաց «Կրկին փորձիր» ճանապարհով և ամբողջ քսան տարի ժողովրդին քանիցս քաղաքական պայքարի տարավ միևնույն ուղիով, որը հաջողություն բերել չէր կարող:

– Արդյոք Ձեր ասածը ուշացած մարգարեություն չէ՞:

– Ամենևին: Դեռևս այն ժամանակներում, երբ Վազգեն Մանուկյանը շարժում էր ղեկավարում ընդդեմ Տեր–Պետրոսյանի իշխանության, հրապարակային ելույթներ եմ ունեցել` հիմնավորելով քաղաքական պայքարի այդ ուղու սնանկությունը: Կարծում եմ դժվար չի լինի պատկերացնել, թե այն ժամանակներում որպիսին կլիներ պայքարի ելած մարդկանց արձագանքն իմ այդ տեսակետին:

Այնուհետև ամեն անգամ, երբ ընդդիմությունը նոր ակտիվացման է նախապատրաստվել, առաջնորդներին ներկայացրել եմ քաղաքական մի նոր ուսումնասիրություն, նաև այն հրապարակելով գրքի տեսքով, որոնցում ապացուցվել է, որ ընտրությունների մասին մեր օրենքները ներմուծովի են, դրանց իրագործելն անհնար է և քաղաքական պայքարի այդ մեթոդների կիրառումը վնասակար է, հանգեցնելու է հանրային հուսալքության և քաղաքական ամորֆ վիճակի: Ինչը և եղավ:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ ընդդիմությունը 1996–97 թվականներին տեղի ունեցածը, ինչպես Դուք եք ասում, չքննեց, գործունեության ծրագրերում շտկումներ չարեց:

– Մեր մեծերից Հայկ Ասատրյանը, ով ժամանակին հանգամանալից քննել է մեր ժողովրդի վարքը, դեռ 100 տարի առաջ նկատել է հետևյալը` «Հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ: Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք, գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության»:

Չքննելու, չշտկելու գլխավոր պատճառը կարծում եմ հենց այդ մտավոր մակերեսայնությունն է, մտածելու փոխարեն հույզին տրվելը, որը խանգարում է խորությամբ զննել իրականությունը և գտնել այն վերափոխելու ունակ քայլերի համակարգ:

Մյուս պատճառը կաղապարված մտածողությունն է: Մարդիկ ունեն քաղաքական նախընտրություն և ցանկանում են, որ իրավիճակից լուծումն անպայմանորեն տեղավորվի իրենց նախընտրության շրջանակներում: Նման դեպքում լուծում գտնելը դառնում է անհնարին: Մենք չկաղապարված մտածողություն ունեցող անհատների կարիք ունենք:

– Իսկ ինչպե՞ս հաղթահարենք մտավոր մակերեսայնությունը:

– Բարդ գործ է, բայց ասեմ, որ նկատելի առաջընթաց կա: Ինչպես պարոն Սարգսյանն էր նկատել, «մարդկանց վրա բացարձակապես ազդեցություն չեն թողնում այն գնահատականները, առաջարկները, որոնք անում է այս կամ այն ուժը: Կարծես թե ավելի ռացիոնալ է դարձել հասարակությունը, հասկացել է այդ առաջարկների սնանկությունը: Եվ այլևս որևէ մեկին չի հավատում»: Այսինքն իրականությունն ինքն այլևս չի արձագանքում մակերեսային մտածողությունից ծնված քաղաքական առաջարկներին: Սա մեծ առաջընթաց է:

– Իսկ ի՞նչ է հարկավոր առաջարկել մարդկանց, որպեսզի հավատան: Պարոն Սարգսյանը գտնում էր, որ պահանջվում են բոլորովին ուրիշ մեթոդներ, ուրիշ մոտեցումներ, բայց դրանք դեռևս չկան, գոյություն չունեն:

– Այստեղ համաձայն չեմ պարոն Սարգսյանի հետ: Այդ ուրիշ մեթոդը կա: Այն գոյություն ունի: Այն բոլորովին նորություն չէ, այլ չգնահատված հնություն է: Նույն Հայկ Ասատրյանը, Նժդեհը, նրանց մի խումբ համախոհներ 80–90 տարի առաջ խորությամբ ուսումնասիրել են հայկական իրականությունը, պարզել հասարակական կյանքում նկատվող բացասական դրսևորումների արմատները, ապա ուրվագծել դրանցից ձերբազատվելու, ազգային վերելքի տանող ուղին: Ցավոք, նրանց ազատազրկման պատճառով կարևոր այդ գործը մնաց անավարտ:

2006թ. հիմնադրված քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» ակումբը փորձեց շարունակել այդ գործը, նաև համադրվեցին միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, ու 2007–ին հրատարակվեց «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքը, որում ներկայացված է իրավիճակի վերափոխման` մեր մեծերի կողմից առաջարկված ուրվագծի լրամշակված տարբերակը: Այն առկա է համացանցում, և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճեղքել քաղաքական առկա ամորֆությունը, հրավիրում եմ լուրջ քննարկումների:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում