Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
World

Ուշագրավ մանրամասներ` հայազգի օրենքով գող Արմեն Կանևսկիի մասին

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:

Կրիմինալ աշխարհում կարևորագույն հարցերը լուծվում են գողական հավաքների` «սխոդկաների» ժամանակ, որոնք կազմակերպվում են հանցագործ աշխարհում «հեղինակություն ու երևելի» համարվող մարդու ծննդյան տարեդարձի, հուղարկավորության և մահվան տարելիցի ժամանակ: Այս մասին շատ լավ գիտեն նաև իրավապահները. նրանք փորձում են վերահսկել այդ հավաքները, անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալություններ են կատարում: Հատկապես հուղարկավորությունների ժամանակ ներկա են լինում նաև այնպիսի մարդիկ, պետական այնպիսի աստիճանավորներ, որոնց մասնակցության մասին երևակայել անգամ հնարավոր չէ: Այսպես եղավ նաև Արմեն Հարությունյանի` Կանևսկու պարագայում: Հայաստանյան մամուլն սկսեց անչափ եռանդուն, կարելի է ասել չափից ավելի «եռանդուն» աշխատել:

Ով էր Արմեն Հարությունյանը...

Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում, 1970 թվականին: 1997 թվականին նրան շնորհվում է «օրենքով գողի» կոչում: Այս բարձրագույն տիտղոսը նրան շնորհել է խորհրդային և ետխորհրդային շրջանի կրիմինալ աշխարհի հսկաներից մեկը` Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Կրասնոդարում գումարված գողական հավաքի ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել են «օրենքով գողեր» Չիչխենն ու Վոլչոկը (ազգությամբ թաթար և ռուս այս հեղինակությունները Հարությունյանին տեսել ու փորձել էին ամենածայրահեղ իրավիճակներում): Այդ ժամանակ Հայաստանից հեռացած Արմեն Հարությունյանը ոչ միայն մասնակցել էր առանձին արկածախնդրությունների, այլև արդեն մականուններ ուներ` “Пухлый” («Թմբլիկ», «Փափլիկ») և «Կանևսկոյ»: Առաջին մականվան բացատրությունը կապված է նրա իրոք թմբլիկության հետ, իսկ երկրորդը ստացել է Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասի Կոնևսկոյ շրջկենտրոնում գրանցված լինելու համար: Այս հսկա երկրամասում Դեդ Հասանը և կրիմինալ աշխարհի մյուս հեղինակությունները Արմենին նշանակել էին Կուբանի գյուղատնտեսական տարածքները «նայող»: «Գողական այս պաշտոնը» ստանձնած Պուխլին հետևում էր, որ գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները ժամանակին ու կարգապահ ձևով իրենց եկամուտներից հարկ մուծեին գողական դրամարկղին` «օբշչակին»:

Արմենը աստիճանաբար հետաքրքրություններ ձևավորեց նավթային բիզնեսում (անշուշտ նավթամթերք ձեռք բերելու և վերավաճառելու իմաստով): Այս տարիներին այս բիզնեսում մեծ կարողություններ կուտակեցին հայերը, ովքեր հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պաշարների սակավությունը` հազարավոր տոննաներով նավթամթերք էին ձեռք բերում Ռուսաստանի հարավային տարածքներում, հատկապես առավել ազատ գործող Կրասնոդարի երկրամասում, և բերում էին Հայաստան: Հասկանալի է, որ այս ներկրողները զգալի եկամուտներ ունեին: Դժգոհ չէին նաև Արմեն Կանևսկին ու նրա գործընկերները Կրասնոդարում: Հասկանալի է, որ Արմեն Հարությունյանն ու նրա ընկերները չէին հրաժարվում կրիմինալ աշխարհում մեծ տարածում գտած ավանդական գործելաոճից` շորթում, մարդկանց առևանգում, զինամթերքի վաճառք, ֆինանսական խաբեություն, թալան, գողություն:

Իհարկե, չէին կարող չբախվել Արմեն Կանևսկու և այլ հեղինակությունների շահերը: Ամենախոշոր բախումը, որքան էլ ցավալի է, տեղի ունեցավ մեր երկու հայրենակիցների` Արմեն Հարությունյանի և Ալիկ Մինալյանի` Ալիկ Սոչինսկու միջև: Ի՞նչ ունեին կիսելու այս երկու հայերը, որ չկարողացան կիսել:

Հիշեցնենք, որ Ալիկ Մինալյանը «թագադրվել է» 2000 թվականին, ամենաազդեցիկ գողեր Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսեր հովանավորությամբ (երկուսն էլ` կովկասցի): Մինալյանի «կնքահայրը» քրեական աշխարհում մեծ հարգանք վայելող վրացի «օրենքով գող» (այժմ` հանգուցյալ) Դաթիկո Ցիխելաշվիլին էր` Դաթո Տաշկենտսկին: Թագադրումից անմիջապես հետո Մինալյանը մեկնում է Հայաստան` մասնակցելու գողական հավաքին, որի ժամանակ «օրենքով գող» Արմոն թագազրկվում է: Ալիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր մահից կարճ ժամանակ առաջ հենց ինքն է հայտնվելու խեղճուկրակ Արմոյի վիճակում:

Մինալյանի մշտական բնակության վայրը Սոչիի Խոստաժի շրջանն էր: Նա Ռուսաստանի հարավի ամենահեղինակավոր և հարուստ գողերից էր: Ալիկը Կրասնոդարում գլխավորում էր տնտեսական և ունեցվածքային ուղղվածության ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մասնագիտացված հանցագործ մի խումբ: Ռուս իրավապահների ձեռքի տակ եղած տվյալով` Ալիկ Մինալյանը վերահսկում էր Սոչիում և Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի հարակից շրջանների առևտրական մի շարք օբյեկտներ, նաև Տուապսե քաղաքի նավահանգստի մի մասը: Իսկ իր մահից քիչ առաջ Մինալյանը փորձում էր «քրեական հսկողություն» իրականացնել Կրասնոդարի երկրամասի ուղղիչ-աշխատանքային հաստատությունների, այսինքն` բանտարգելության վայրերի նկատմամբ:

Ասում են, որ Մինալյանի ավագ «գործընկերները» նրա հետ մեծ հույսեր էին կապում և նրան նախապատրաստում էին հայ «օրենքով գողերին» ու գողական դրամարկղը` «օբշչակը» հսկողի դերի համար: Սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Բարեկեցությունը և անկախ, երբեմն` ամբարտավան բնավորությունը նրան վերջնականապես հանեցին «գործընկերների» դեմ: Ասում են, որ 2007 թվականի մարտին Կրասնոդար մուտք գործելու ժամանակ Մինալյանի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի «օրենքով գողերի» օգնությամբ, և ազատությունն Ալիկի համար մի կլորիկ գումար է արժեցել: Հասկանալով, որ իր դեմ պատերազմ է հայտարարված` Մինալյանը որոշել է հակառակորդի դեմ պայքարել ձեռներեցի` բիզնեսմենի իր բնույթին ավելի բնորոշ միջոցով, այսինքն` նրանց տնտեսական հիմքերը քայքայելով: Գաղտնիք չէ, որ կրասնոդարցի շատ «օրենքով գողերի» եկամտի հիմնական աղբյուրը թմրանյութերի տարածումն է և դրա վերահսկողությունը: Ալիկ Մինալյանը մեծ պատերազմ հայտարարեց` փակելով մատակարարումների աղբյուրները:

2009 թվականի հունվարի 20-ի երեկոյան Կրասնոդարի “CB” սրճարանում հավաքվել էին մոտ մեկ տասնյակ «օրենքով գողեր»: Ալիկը մինչև «սխոդկայի» հավաքվելը զգում էր, որ իր գլխին սև ամպեր էին կուտակվում, սակայն չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: «Գործընկերները» խիստ մեղադրանքներ ներկայացրին. Ալիկը ոչ միայն վնասում է համատեղ «բիզնես-ծրագրերի» ժամանակ, այլև «օբշչակի» փողերն է յուրացնում: Գողական «եղբայրակցության» մեջ սա չլսված, աններելի հանցանք է, որի համար պատիժն էլ խիստ է լինում: «Սխոդկան» նախագահող Արմեն Կանևսկին առաջարկեց պարզապես «խփել Ալիկի ականջին», այսինքն` զրկել «օրենքով գողի» կոչումից: Սա ամենամեծ անպատվությունն էր Սոչինսկու համար: Նա, իհարկե, Սոչիի և Կրասնոդարի երկրամասի ամենասիրված մարդկանց թվում չէր, ավելին` շատերը նրան չէին հարգում (խոսքը շարքային քաղաքացիների և իրավապահների մասին է), սակայն հզոր էր նա, շատ հզոր: Եվ հիմա իր ընկերները, այն մարդիկ, ովքեր իր հետ երկար ճանապարհ էին անցել, իրեն մեղադրում են գողական աշխարհի մահացու մեղքերի մեջ: Ցավալին այն է, որ գլխավոր մեղադրողը Կանևսկի Արմենն է, իր լավագույն ընկերը, նա, ում հետ Ալիկը շատ ու շատ դժվարությունների միջով է անցել: Ալիկն իրեն արժանապատվորեն էր պահում, բայց հայտնվեց բացարձակ փոքրամասնության մեջ: Մինալյանը «թագազրկվեց»: Սակայն նա հույսը չէր կորցրել: Դեռևս կար վերջին դատավորը` Դեդ Հասանը, որի խոսքը վերջնական կլիներ, և որը հովանավորում էր Ալիկին: Ալիկն անմիջապես ուղևորվեց Մոսկվա… Ասում են, որ սպանվելու օրը` 2009 թվականի փետրվարի 6-ին, Մինալյանը մի քանի հանդիպում է ունեցել Մոսկվայի ամենահարգված գողերի հետ: Այդ բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին: Հարցը լուծվեց Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցում հնչած կրակոցներով…

Այս սպանությունից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ վարձու մարդասպանը (իսկ նրա ինքնությունը պարզվեց 6 ամիս անց` 2009-ի հուլիսին) կրակել է Արմեն Կանևսկու հանձնարարությամբ: Սակայն սա մանկամիտ բացատրություն է: Եթե Արմենը ցանկանում էր պատժել «անհնազանդ և անկառավարելի դարձած ջահելին», ապա հասել էր իր նպատակին` «թագազրկելով նրան»: «Օրենքով գողի» համար մահից ավելի դաժան բան է այս կոչումից զրկվելը: