Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
Legal

«Էրեխա՞ ես բռնաբարում, արա՛». ֆուտբոլային խաղով 38 հազար դոլար շահողը հարձակման է ենթարկվել Երևանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Երևանի Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում կատարված ավազակային հարձակման գործի դատական քննությունը:

Օրը ցերեկով ավազակային հարձակման էր ենթարկվել Արեգ Ջ.-ն, ով բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ֆուտբոլի՝ Հարավային Ամերիկայի գավաթի համար ընթացող առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի խաղի վրա ու շահել էր…38 հազար դոլար:

Ավազակային հարձակմամբ, ըստ քրեական գործի նյութերի, փողոցում հափշտակվել էր այդ ամբողջ առանձնապես խոշոր չափերի շահումը: Հարձակվողները դիմակներով են եղել: Տուժողը նրանց դեմքերը չի տեսել:

Այդ ավազակային հարձակումը կազմակերպելու, ղեկավարելու և կատարելու մեղադրանքով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին են 25-ամյա Կոնստանտին Հունանյանը, Վաչիկ Գեղամյանը, Անդրանիկ Հովսեփյանը և 23-ամյա Աշոտ Կարինյանը:

Չորս ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և իրենց մեղավոր չեն ճանաչում: Տղաներից երեքը բարձրագույն կրթություն ունեն, իսկ Աշոտ Կարինյանը՝ թերի բարձրագույն:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո» մականունով, ոմն Արմենից տեղեկացել է, որ մի քաղաքացի խաղադրույքով 38 հազար դոլար է շահել և շահումը պետք է ստանա:

Խաղադրույքը Արեգ Ջ.-ն կատարել է Մոսկովյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի հուլիսի 3-ին: Արգենտինա-Չիլի եզրափակիչ խաղի վրա նա կատարել է 11 հազար դոլար խաղադրույք և արդյունքում շահել է… 38 հազար դոլար:

Հուլիսի 8-ին Արեգը զանգահարել ու պարզել է, որ շահումն ամբողջությամբ կարող է ստանալ հաջորդ օրը:

Հուլիսի 9-ի առավոտյան նա մենակ՝ տաքսիով գնացել է բուքմեյքերական կենտրոնական գրասենյակ՝ շահումը ստանալու:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը, նախապես տեղեկություն ստացած լինելով այս մասին, հուլիսի 9-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հանդիպել է Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին և կազմակերպել է նրանց կողմից ավազակային հարձակման կատարումը: Նա հանցագործության կատարողներին է հանձնել դիմակներ, փայտե մահակ, մեքենայի գողացված համարանիշ, որն ամրացրել են Տ.-ից վերցրած «Մերսեդեսին»: Մեքենայի ղեկին եղել է գործով չպարզված անհայտ անձ:

Ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գեղամյանը, Հովսեփյանը, Կարինյանն ու անհայտ անձը «Մերսեդեսով» դարանակալել են բուքմեյքերական կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք տեսել են, որ տաքսիով գրասենյակ եկավ Արեգ Ջ.-ն, իրոք՝ ստացավ իր շահումը և դուրս եկավ: Նրանք հետևել են Արեգին: Վերջինս տաքսիով հասել է Պուշկինի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետ, բաց է թողել տաքսին, մտել է փոխանակման կետ, դուրս է եկել ու ոտքով, միայնակ շարժվել է դեպի Պուշկին-Սարյան փողոցների հատույթ:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովսեփյանը, Կարինյանն ու Գեղամյանը հարձակվել են Արեգ Ջ.-ի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրան ու բացականչել են. «Էրեխա ե՞ս բռնաբարում, արա՛»:

Տուժողը սկզբում մտածել է, թե հարձակվողները շփոթել են, քանի որ ինքը ոչ մեկին չի բռնաբարել, բայց երբ հարձակվողները հափշտակել են նրա պայուսակը, հասկացել է, որ հարձակվողների նպատակը իր շահած գումարի հափշտակությունն էր:

Ստացած հարվածներից, ըստ մեղադրանքի, Արեգ Ջ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ծեծի ենթարկվող Արեգն ընկել է գետնին, ծեծողները նրա ձեռքից հափշտակել են փողով լի պայուսակը ու դիմել են փախուստի:

Նրանք նստել են իրենց «Մերսեդեսը», դեպքի վայրից հեռացել են, բայց… վթարի են ենթարկվել Մոսկովյան փողոցում:

Ըստ մեղադրանքի՝ նրանք վթարված մեքենան թողել են բակերից մեկում ու փախուստի են դիմել:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ավազակային հարձակման կազմակերպիչ ու ղեկավար Կոնստանտին Հունանյանը, հասկանալով, որ հանցագործությունը կարող է բացահայտվել վթարված մեքենայի պատճառով, վերցրել է հափշտակված գումարը, տուժողի «Այֆոն» հեռախոսը, դյուրակիր համակարգիչն ու պայուսակը և թաքցրել է քննությամբ չպարզված վայրում:

Այնուհետև նա ինքնաթիռի տոմսեր է գնել Գեղամյանի, Կարինյանի համար: Հովսեփյանը հանրապետությունից դուրս գալու վավերացում չի ունեցել, դրա պատճառով նրա համար տոմս չի գնվել:

Հունանյանը Գեղամյանին ու Կարինյանին տարել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն հանրապետությունից հեռանալ նրանք չեն հասցրել, բռնվել են ոստիկանության աշխատողների կողմից ու բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այսպիսով, Կոնստանտին Հունանյանը մեղադրվում է վերոհիշյալ ավազակային հարձակումը կազմակերպելու և ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վաչիկ Գեղամյանը, Աշոտ Կարինյանն ու Անդրանիկ Հովսեփյանը՝ ավազակային հարձակումը կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազը, հանդես գալով մեղադրական ճառով, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատեց: Դատախազը միջնորդեց Կոնստանտին Հունանյանին դատապարտել 11 տարի, իսկ Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին՝ 10 տարի ազատազրկման:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը համարում են անհիմն, նշում են, որ գործով հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, գործը թույլ, «մազից կախված» գործ է:

Վաչիկ Գեղամյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է իր պաշտպանյալի ցուցմունքը, որը նրանից վերցվել է պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումով՝ բերման ենթարկված ու կասկածյալի կարգավիճակ ունեցող Գեղամյանի շահերի պաշտպանության համար ներկայացած փաստաբան Վ. Հայրապետյանին թույլ չեն տվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենք մտնել ու ներկա գտնվել հարցաքննությանը:

Որպես կասկածյալ տված ցուցմունքում Գեղամյանը հայտնել է, թե իրենք, իրոք, Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում ծեծի են ենթարկել տուժողին, բայց՝ ոչ թե նրա գույքը հափշտակելու նպատակով, այլ մի աղջկա նեղացնելու պատճառով: Իրենք տուժողից ոչ մի բան չեն հափշտակել:

Հետագայում Վաչիկ Գեղամյանը հրաժարվել է այս ցուցմունքից, բայց պաշտպանական իրավունքի խախտումով ձեռք բերված ցուցմունքը դրվել է նրան ու մյուսներին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, որ անգամ եթե «մեծ վերապահությամբ ընդունենք, որ Գեղամյանը մասնակցություն է ունեցել դեպքին», ապա արարքի քրեաիրավական որակումը պետք է փոխվի:

Ըստ տուժողի ցուցմունքների՝ նա վնասվածքների մի մասը ստացել է, երբ ընկել է գետնին, հետևապես կատարվածը պետք է որակվեր ոչ թե որպես ավազակային հարձակում, այլ՝ որպես կողոպուտ: Իսկ եթե նկատի առնենք Վաչիկ Գեղամյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, որտեղ Վաչիկը պնդել է, թե գումար չեն հափշտակել, միայն ծեծել են, ապա արարքը պետք է որակվեր որպես խուլիգանություն:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, թե դատարանից ակնկալում են արդարացի դատական ակտ, և քանի որ իր պաշտպանյալ Վաչիկ Գեղամյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրված, ապա պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալի մասով կայացնել արդարացման դատական ակտ:

Ամբաստանյալ Աշոտ Կարինյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Կարինյանի ծնողները և մոր ընկերուհին ցուցմունք են տվել, թե դեպքի օրը, դեպքի պահին Աշոտ Կարինյանը գտնվել է տանը՝ քնած վիճակում:

Պաշտպանը մի քանի անգամ կրկնեց, որ տանը քնած Կարինյանը չէր կարող միաժամանակ գտնվել Պուշկին-Սարյան փողոցների հատույթում ու հարձակվել տուժողի վրա:

Վթարված «Մերսեդես» մեքենայում հայտնաբերված դիմակների վրա մնացած քրտինքի հետքերը, ըստ փորձագիտական եզրակացության, պատկանել են «A» խմբի արյուն ունեցող անձի, իսկ Կարինյանի արյունը «O» խմբի է, հետևաբար այդ ապացույցը վերաբերելի չէ Կարինյանին:

Փաստաբան Մնացական Սարգսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նաև «Ներքին դիտում» գործողության արդյունքում կատարված ձայնագրումը: Դա կասկածյալի կարգավիճակ ունեցող Վաչիկ Գեղամյանի «խաչաձև» հարցաքննությունն է, երբ Գեղամյանի հարազատների կողմից վարձված փաստաբանին թույլ չեն տվել ոստիկանության բաժին մտնել, և այդ նույն ժամանակ «քողարկված» հարցաքննություն են իրականացրել անձինք, ովքեր հարցաքննելու իրավունք չունեին՝ օգտվելով Գեղամյանի շփոթված ու ճնշված վիճակից: Գեղամյանին հուշել են, որ նա տա նաև Աշոտ Կարինյանի անունը, ակնհայտորեն ուղղորդել են՝ ասելով. «Հլը մի րոպե, խառնում ես իրար… Քո փրկությունը իրականությունն ասելն է… Տար հետը խոսա, թող ուշքի գա, սթափվի…»:

Տուժողը իր ցուցմունքում չի կարողացել նկարագրել հարձակվողներին: Մեկ այլ վկա, որ տեսել է վթարված «Մերսեդեսից» իջած տղաներին, նշել է, որ նրանք կարճահասակ էին, բայց Կարինյանը բարձրահասակ տղա է, ուրեմն նա մասնակից չի եղել…

Փաստաբան Մնացական Սարգսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նաև Վաչիկ Գեղամյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, որը դրված է ամբաստանյալների մեղադրանքի հիմքում, քանի որ այդ ցուցմունքը վերցվել է Գեղամյանի պաշտպանական իրավունքի կոպիտ խախտմամբ, ինչպես նաև չի ապահովվել Կարինյանի՝ հակընդդեմ հարցման իրավունքը, չի կատարվել առերեսում Գեղամյանի ու Կարինյանի միջև:

Փաստաբանը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցները անհատականացված չեն, կոնկրետ Կարինյանի մասնակցությունը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, հետևաբար Կարինյանի մասով ակնկալում են արդարացման դատական ակտ:

Իր պաշտպանյալի մասով արդարացման դատական ակտ է ակնկալում նաև ամբաստանյալ Անդրանիկ Հովսեփյանի շահերի պաշտպան, փաստաբան Սեյրան Գրիգորյանը, ով դատաքննության ժամանակ ասել է, թե այս գործով կազմված մեղադրական եզրակացությունից «անցած հազարամյակի 37-ական թվականների հոտ է գալիս», այն ավելի շուտ՝ բազմաթիվ անհայտներով «խաչբառ է», քան՝ իրավական փաստաթուղթ, այդպիսի մեղադրական եզրակացությունը «անտեղյակության ու անձեռահասության արդյունք է»: Ըստ փաստաբանի՝ թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու համար դատախազությունը գործը «գցել է» դատարան:

Փաստաբանը նշել է, թե անգամ ինկվիզիցիայի ժամանակ մարդկանց նկատմամբ ավելի հարգալից են վերաբերվել, քան՝ այս գործի նախաքննության շրջանակներում՝ մեղադրյալների նկատմամբ:

«Ինչո՞ւ Անդրանիկ Հովսեփյանը արդարություն մուրա Եվրոպայում, ցանկալի է, որ գործը դրան չհասնի»,-իր ճառում ասաց փաստաբան Գրիգորյանը: Նա միջնորդեց իր պաշտպանյալի մասով կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել քրեական հետապնդումը, Հովսեփյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:

Հաջորդ դատական նիստին դատարանը կունկնդրի կողմերի ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքը: