Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Արա Մեջլումյան. «Եթե գյուղացու կտրած ծառը համարում եք բիզնես, ապա դա բիզնես է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ամենևին էլ այնպես չէ, որ անտառին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում, այլ ուշադրություն է դարձվում այնքանով, որքանով թույլ են տալիս ներկայի հնարավորությունները: Հիմա անտառի հարցը գտնվում է ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության ներքո: Նրանց կողմից արդեն հանձնարարականներ կան անտառի խնդրին առավելագույն հսկողություն սահմանելու համար:

Նախատեսվում է բարեփոխել և՛ անտառի կառավարման համակարգը, և՛ շատ այլ հարցեր, որն ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանի, մինչև այս տարեվերջ թե՛ իրենց, և թե՛ պատկան կառույցների կողմից մանրամասն ուսումնասիրության կենթարկվի:

Նախատեսվում է նաև անտառների կառավարման նոր հայեցակարգի շուրջ քննարկումներն ընդլայնել և հարցի քննարկումը կազմակերպել նաև հասարակական կազմակերպությունների, բնապահպանական նախաձեռնությունների ու բոլոր այլ շահագրգիռ անձանց հետ: Լայնաֆորմատ քննարկման հիմնական նպատակը հանրությանը մանրամասն ներկայացնելն է լինելու, թե անտառների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար ինչ փոփոխություններ են առաջարկվում:

Բայց մինչ այդ փորձենք ներկայացնել հասարակությանը, բնապահպաններին և ինչու ոչ՝ նաև Բնապահպանության նախարարությանն այդքան հուզող անտառը բիզնես ծրագիր չդարձնելու մոտեցման և «Հայանտառ» ՊՈԱԿ–ի կողմից իրականացվող գործընթացները:

Նախ նշենք, որ թեև 2005 թ–ին ընդունված Անտառային օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ հանրապետությունում լինեն և՛ մասնավոր, և՛ համայնքային անտառներ, բայց բարեբախտաբար մասնավորի ձեռքը դեռ չի հասել հայոց անտառներին: Եվ օրենքը ընդունելուց հետո 12 տարի անց էլ մեր անտառները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրինության տակ, որը համարվում է նաև պետության բացառիկ սեփականությունը:

Ինչ վերաբերում է պետական անտառների պահպանությանը, ապա այն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի կողմից, համաձայն անտառկառավարման պլանների, որը հանդիսանում է անտառային տնտեսության վարման հիմքը:

«Մենք ունենք մի քանի անտառտնտեսություններ, որոնք առ այսօր չունեն անտառկառավարման պլաններ: Այդ անտառներում զբաղվում ենք բացառապես անտառի պահպանությամբ: Դրանք Գյումրիի, Արագածոտնի անտառտնտեսություններն են, որտեղ հատումներ չեն իրականացվում: Մնացած բոլոր անտառտնտեսություններում անտառվերականգնման, անտառօգտագործման և այլ աշխատանքներն իրականացվում են ըստ այդ պլանների: Նույն հատատեղերով իրականացվող հատումները կազմակերպվում և իրականացվում են ըստ կառավարման պլանի: Այդ պլանում նշված է աշխատանքի տեսակը, ձևը, եղանակը, աշխատանքի ձևը, ծավալը և այլն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանը:

Նա թեև չբացառեց անտառներում ապօրինի հատումներ իրականացնելու դեպքերը, բայցև նշեց, որ անկախ նրանից, թե իրենք անտառներում խնամքի, սանիտարական, թե հատատեղ տրամադրելու միջոցով են հատումները կազմակերպում, այնուամենայնիվ այն տարեկան հասնում է մինչև 30 խորանարդ մետր փայտի, բայց այդ փայտն ամբողջ Հայաստանի գյուղացիների պահանջարկը չի բավարարում և այդ պատճառով էլ ապօրինի հատումներ լինում են անտառային գրեթե բոլոր տարածքներում:

Փայտանյութի վաճառքն ըստ պաշտոնյայի իրականացվում է ազատ և բոլորը կարող են գալ, դիմել և փայտանյութ ձեռք բերել: Ինչ վերաբերում է հատատեղերին, ապա իրենք նույնպես ցանկություն ունեն, որ հատատերերը մրցույթով տրամադրվեն տնտեսվարողներին, որպեսզի իրենք պրծնեն այդ գործից էլ, հարցից էլ, ավելորդ գլխացավանքից էլ: Բայց քանի դեռ նման բան չկա, «Հայանտառ» ՊՈԱԿ–ն է այդ հարցը կարգավորում, հետևյալ սխեմայով:

Հատատեղը, հատկացնում է անտառտնտեսությունը, թույլտվությունը և բացթողումը նույնպես իրականացնում է անտառտնտեսությունը, բայց հատատեղի թույլտվություն ստացած անձն ինքնուրույն, իր ուժերով է գալիս կնքված և հատման համար նախատեսված ծառերը կտրում ու տեղափոխում: Ա. Մեջլումյանը ոլորտում աշխատում է 85 թվականից և բավականին լավատեղյակ է անտառների խնդրին, սակայն չգիտի, թե ոլորտում իրականում կոռուպցիոն ռիսկեր կա՞ն, թե՝ ոչ: Նա գյուղացու կտրած ծառը ոչ կոռուպցիա, ոչ էլ ստվեր չի համարում, քանի որ կարծում է, թե գյուղացուն նախ պետք է այլ էներգակիրով ապահովել, հետո պահանջել, որ ծառ չհատի անտառում:

«Դա է փաստը: Գյուղացին չի կարող անտառի փեշին ապրել ու ծառ չկտրել, ասում է` դա իմ պապենական անտառն է: Նա միայն իր վառելու համար չի ծառ կտրում, այլ տեղում վաճառում է և այլ սոցիալական հարցեր է լուծում: Գյուղացին տեղում է վաճառում, քաղաք բերողն էլ ուրիշ մարդ է: Եթե դա համարում եք բիզնես, ապա բիզնես է, բայց որևէ կահույքագործական ընկերություններում կամ այլ նպատակով օգտագործելու մասին փաստեր չկան: Եթե գիտեք կամ որևէ ճանաչված մարդու անուն գիտեք՝ ասեք»,– ասաց Արա Մեջլումյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում