Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
Lifestyle

Աստղագուշակ՝ հուլիսի 7-ի համար

Խոյ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չեք ստեղծում, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում , ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն :

Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում՝ երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա: Նոր կոսմետիկ պրոցեդուրաներով տարվել չարժե, նախապատվությունը տվեք փերձված միջոցներին:

Ցուլ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների  օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Կանանց հետ լեզու գտնել չի ստացվի: Ցուլ նշանի թույլ սեռի ներկայացուցիչները կվիճեն անգամ ամենամոտ ընկերուհիների հետ: Օրվա երկրորդ կեսին կզբաղվեք ընտանեկան հոգսերով: Հարազատները բարձր կգնահատեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը:

Երկվորյակ: Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կառնեք, մեծ խանդավառությամբ  նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում: Մինչդեռ, նրանց հետ կիսվելով ՝ կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը:

Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևեք սննդակարգին, քանզի մասողական համակարգն այսօր խոցելի է: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կդասավորվեն:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք , հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի, աշխատանքում հաջողություններ կբերի: Հրաշալի ժամանակահատված է գործատուների, գգործընկերների հետ հանդիպելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են ,ձեր ձեռքբերումները վերջիններիս շատ կուրախացնեն:

Առյուծ: Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու,մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չիհաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում,   որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը:

Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել: Միջոցառումները կձանձրացնեն, տհաճ հանդիպումների հավանականությունը մեծ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ, անհասկանալի պատճառով, կարող են կասկածի տակ առնել իրենց արտաքին հմայքն ու գրավչությունը:

Կույս: Բարդ օր է սպասվում: Շատերը գուցե վայր դնեին զենքերը և հանձնվեին, սակայն ոչ Կույս նշանի ներկայացուցիչները: Այսօր մարտական եք տրամադրված և ձեզ ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին, իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի:

Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում, ձեր գլուխը պտտեցնելն այնքան էլ դժվար չէ: Արագ եք սիրահարվում, սակայն զգացմունքները միշտ չէ, որ փոխադարձ են լինում:

Կշեռք: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը:

Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան որոշ հին խնդիրներ:

Կարիճ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն:

Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի: Ընկերների հետ շփումը կուրախացնի, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ դրական լիցքեր կստանաք: Հնարավոր է գումարային  շահույթ, սպասեք նվերների:

Աղեղնավոր: Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական  խնդիրներ:

Այնուամենայնիվ հուսահատվել չարժե: Զգուշանալու դեպքում՝ կկարողանաք խուսափել կորուստներից: Մտերիմները  դժվար պահերին կաջակցեն ու կքաջալերեն ձեզ, ծայրահեղ իրավիճակներում միայնակ չեք մնա: Երեկոյան բացասական միտումների ազդեցությունը կնվազի,  ամեն բան իր տեղը կընկնի:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով  կհաղթահարեք բոլոր դժվարությունները:  Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է:

Հարմար օր է ընկերների, բարեկամների հետ շփվելու, հյուրեր ընդունելու համար: Ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցերի քննարկումը՝ շահեկան կլինի: Ուրախալի լուրեր կլսեք, չնախատեսված ուղևորության կմեկնեք:

Ջրհոս: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին  կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի:

Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարշժե: Զգուշացեք  սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջողցները, խուսափեք չնախատեսված գնումներից:

Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ:  Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը:

Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Արժեքավոր նվերներ կստանաք: Հնարավոր են գումարային մուտքեր, ի հայտ կգան ազդեցիկ հովանավորներ: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, այսօր ամեն քայլափոխի կհանդիպեք մարդկանց, ովքեր կցանկանան շահագործել ձեզ: