Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Culture

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը: Այս մասին հայտնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքից:

 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թեˊ Բերձոր քաղաքը, թեˊ Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 

Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել իրենց բնակավայրերը լքելու համար: Նշենք, որ և՛ Աղավնոյում, և՛ Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գյուղ, այժմ տարհանվել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7), Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում, նկ. , բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ (նկ. 9-11): 
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում տեղի մշակութային հուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։ Նման պայմաններում անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանություններն արդեն իսկ տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն իսկ տարհանվել են և տեղափոխվել ապահով վայրեր (նկ. 12, 13): Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ մոտ ապագայում պիտի տարհանվեն նաև Բերձորի և Աղավնոյի խաչքարերն ու հուշարձանները: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը hraparak.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք պատրաստվում են տեղափոխել նաև խաչքարերը:

Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է: Նշենք նաև, որ մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալությանն ուղղված նոր հուշարձաններին, ինչպես Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում: